ՕրԸնթաց ardi.am

Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը՝ լուսախցիկների առաջ

02.02.2020

Նախորդ տարվա ապրիլին է հայտնի դարձել, որ Մոնիկա Բելլուչիի և Վենսան Կասսելի դուստր Դեվան սկսել է համագործակցել «Dolce & Gabbana»-ի հետ՝ իտալական Ռավեելլո համայնքում նկարահանվելով «Dolce Shine» ընկերության նոր բույրի տարբերանշանի համար:

Դեվա Կասսելի երկրպագուների սոցցանցային  Էկաունթներում  արդեն իսկ կադրեր են հայտնվել հանրահայտ ընկերությունից, որտեղ, այն ժամանակ դեռ տասնչորս տարեկան պարմանուհին (սեպտեմբերին լրացել է նրա 15-ամյակը) սպիտակ զգեստով կեցվածք է ընդունում «Princess of Piedmont» պարտեզի, «Princess of Piedmont» հյուրանոցի, «Vescovado» հրապարակի, դե, իհարկե, նաև ծովի համայնապատկերի վրա:

«Dolce Shine»-ի օծանելիքի բաղադրությունը պարունակում է մանգոյի, թուրինջի, սերկևիլի, հասմիկի, նարնջածաղկի, տուբերոզայի, ավստրալիական սանդալի ու սպիտակ մուշկի տարբեր բույրեր:


No Comments

Leave a Reply