maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibombetebetcasibomcasibomcasibomsahabetmarsbahisbetebetmarsbahissahabetdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Նորայր Ադալյան

Նորայր Ադալյան, Ներողություն

02.08.2023

Սույն պատմվածքում և ընդհանրապես նա այնքան յուրահատուկ մարդ էր, որ ոչ ոք նրան չէր ճանաչում, մինչև իսկ՝ կինն ու երեխաները, ոչ ոք չգիտեր՝ որտեղից է եկել և ուր է գնում այդպես աննկատ, կարծես մարդ չլիներ, նման չէր որևէ կենդանու կամ թռչունի, երբ շատեր դեմք ու մռութով կապիկ են, գիշանգղ, չորեքթաթ շնչավոր, օրինակ՝ սոցապ Թելոն, որը ոչ մի առնչություն չունի այս պատմության հետ, ակամայորեն հիշատակվեց, թե բնավորությամբ ու թե դեմքով նման էր աղվեսի ու մկան, չտեսնված աղվեսամուկ, ցախավել բեխն էլ՝ պասուց դոլմա քթի տակ, որքան հանգուցյալների թոշակ ու նպաստ կերավ հա կերավ ու չմեռավ, այլ ավելի բարգավաճեց՝ դառնալով կուսակցական նշանավոր գործիչ։ Իսկ մեր հերոսը հակակուսակցական էր, անունն էլ՝ Սիմոն, որ ոչինչ չի նշանակում, ի՞նչ է Սիմոնը, ոչ ոք չի կարող ասել, որևէ բացատրություն չկա։ Այդ պատճառով էլ մանկության ժամանակ տատն ու պապը նրան կանչում էին Ջոնի՝ այդ անվան մեջ դնելով իրենց ամբողջ սերն ու երջանկությունը։

Երեք երեխաներն էլ անչափահաս աղջիկ էին, մեկը մեկից սիրունատեսք՝ Մանեն, Զանեն, Նանեն, իրենց մորն էին նման՝ Եղսոյին, որը ռեստորանում մատուցողուհի էր, մշտապես կոկիկ հագնված ու ժպտերես, հորից ոչինչ չկար, դա բարեբախտություն էր, հայրն այնքան տգեղ էր, որ եթե նրան քաշած լինեին, հավերժորեն տանն էին մնալու։

– Հեչ չես մտածում աղջիկներիդ մասին, նրանք էլ կասեն գլխներին հայր ունեն, բա ոնց,– վերջերս Եղսոն կշտամբում էր ամուսնուն,– ո՞ր փողերովդ ենք նրանց հարսանիքն անելու։

– Հարսանիքը փեսայի վրա է,– ասում էր Սիմոնը։

– Ո՞նց ենք օժիտ տալու։

– Առաջ մի ընկնի, ժամանակը գա, մի բան կմտածենք։

– Ժամանակը եկել է, չե՞ս տեսնում, Նանեն արդեն բողբոջել է, շուտով մյուսներն էլ կծաղկեն։

– Շուտ չի՞,– մտահոգվեց Սիմոնը։

– Բա դու ծնո՞ղ ես։ Երեկ, կիսամութին, աչքերս քոռանային չտեսնեի, թթի ծառի տակ Նանեն ու մի լակոտ գրկախառնված համբուրվում էին բերան բերանի, այդպես չենք համբուրվել նույնիսկ ես ու դու, թեև տասնհինգ տարվա ամուսիններ ենք։

– Ո՞ւմ լակոտն է էդ լակոտը, գնամ հոր քիթ-մռութը ուզածիդ պես հավասարեցնեմ։

– Տեղդ նստիր,– վախեցավ Եղսոն,– էդ մարդը պատվական հայ է, բիզնեսմեն, սուպերմարկետ ունի, խաղատուն, ֆուտբոլի ակումբ, ես նրա ռեստորանում եմ աշխատում, միլիոնատեր է, ինձ էլ քաղցր աչքով է նայում, չհամարձակվես նրան բան ասել, քո մռութը պատովը տուր։

– Ես նրա հետ խնամություն չեմ անի, լակոտ չեմ, իմ Սիմոնը նրանից շատ հեռու է,– ասաց Սիմոնը։

– Կմոտենանք, մարդավարի կապրենք, կշփվենք, հեչ քաղաքականություն չգիտես, սիրելիս,– մեղմացավ Եղսոն,– ոնց որ էշ լինես, որին բարձում են ու քշում, իմ ամուսինը ինչու պետք է էշ մնա, մեղք չե՞մ։

– Դու ես մեղավոր, դու։ Ինչի՞ միայն աղջիկներ ծնեցիր, չէիր կարո՞ղ գոնե մի հատ էլ տղա աշխարհ բերել։

– Քեզ ասա,– դարձյալ մեղադրանք արեց Եղսոն,– ինչ ցանում ես, էն էլ բուսնում է։

Սիմոնը խեղճացավ, իրեն մեղավոր զգաց, մտածեց՝ ինքն է աղջիկների և՛ հայրը, և՛ մայրը, պապն ու տատը, ազգն ու տակը, և նրանց ավելի սիրեց։

Եղսոն ամուսնուն ձայն-ծպտուն չհանեց, քանզի ասելու բան չէր. միլիոնատերը՝ Նանեի լակոտի հայրը, անտարբեր չէ իմ հանդեպ, ամեն երեկո՝ մինչև ուշ գիշեր, ռեստորանի հեռավոր կիսամութ անկյունի իր սեղանից վավաշոտ հետևում է իմ քայլվածքին, հինգ րոպեն մեկ խմիչք պատվիրում և չի խմում, ուտելիք, որ չի ուտում, միայն թե ես մոտենամ իրեն, երբ բաժակն ու ափսեները դնում եմ սեղանին ու շրջվում, զգում եմ նրա ձեռքի շոյանքը հետույքիս, պատահում է՝ կրծքերիս է ձեռք գցում, հաճախ ասում է՝ ախչի, արի գնանք իմ ամառանոցը, քեզ սիրեմ, էստեղ հարմար չի։ Նա ինձ չի սիրում, Սիմոն, ուզում է մարմինս խմել-ուտել-խմել։

Եղսոն միլիոնատիրոջ ցանկությանն ընդառաջ չգնաց, նրանից ամեն կերպ ու նրբորեն խուսափում էր, ժպտում շոյանքներին ներքին հրճվանքով, պահպանում գլխավորապես աշխատանքային հարաբերություններ, որովհետև սիրում էր ամուսնուն և չէր կարող ու մտքով էլ չէր անցնում նրան դավաճանել։ Բացի այդ, կար ևս մի ենթագիտակցական պատճառ, Եղսոն հայրենասեր էր, ընտանիքը նրա հայրենիքն էր, որն աշխարհում ոչնչով չէր փոխի, կմեռնի, բայց հուր հավիտյան հավատարիմ կմնա նրան։

Սիմոնը երթուղային վարորդ էր, ծանր բեռնավորված հսկայական ֆուրգոնը քշում էր մեկ Պարսկաստան, Հյուսիսային Կովկասի քաղաքները, մեկ էլ շաբաթներով գնում-կորչում անծայրածիր Ռուսաստանում։ Առաքում էր միրգ ու բանջարեղեն, կարտոլ, ձմերուկ, կաղամբ, տեսակ-տեսակ գինիներ ու շինանյութ։

Երբ տևական բացակայությունից հետո վերջապես վերադառնում էր տուն, մանր-մունր նվերներ բաժանում կնոջն ու աղջիկներին, որոնք, սովորաբար, քամահրանքով էին վերաբերում դրանց, մի քանի օր հոգնությունից ուշքի չէր գալիս, հա քնում էր, մի պահ արթնանալով՝ ինչ-որ բան գցում բերանը, հետո կրկին ընկնում խոր քնի մեջ։ Այդ ամբողջ ժամանակ Եղսոն սպասում էր, թե երբ է ամուսինն իրեն սիրելու, մի՞թե արդեն չի սիրում։ Ի վերջո, տաժանակիր ճամփորդությունից ուշքի գալով, Սիմոնը գրկում-փարվում էր նրան, թափ տալիս, լողում նրա գրկում, համբուրում կարծես առաջին անգամ, կնոջ թունավոր կասկածանքը փոխարինելով երջանիկ զգացողությամբ։ Այդպիսի սիրուց էին ծնվել Մանեն, Զանեն ու Նանեն։

Անթել հեռախոսի տարիներն էին, մութ ու խառն ժամանակներ, հեռախոսով կարելի էր ոչ միայն տեղը տեղին զրուցել, այլև տեսնել ում հետ ես խոսում, կի՞ն է, թե՞ տղամարդ, շո՞ւն, թե՞ կատու։

Սիմոնի հեռախոսին զանգ եկավ։

– Որտե՞ղ ես, սիրելիս։

– Սարատովում։

– Էդ որտե՞ղ է։

– Աֆրիկա։

– Ի՞նչ ես անում Աֆրիկայում։

– Բանվորական ճաշարանում բորշ եմ ուտում։

– Ես էլ եմ բորշ եփել, արի կեր, իմ բորշը Աֆրիկայից լավն է։

– Անուշ արեք,– ասաց Սիմոնը։

– Ինչի՞ սափրված չես։

– Որոշել եմ մորուք պահել։

– Վայ, չէ, քեզնից կհիասթափվեմ,– ասաց Եղսոն։

– Դու էլ մորուքավորվիր։

– Էշ ու էշ խոսում ես։

– Էշը հիանալի կենդանի է։

– Քո օրինակով գիտեմ։

Սիմոնն ուզում էր ասել՝ քեզ սիրում եմ, բայց հեռախոսակապը հանկարծ խափանվեց։ Մի քանի օր կապը չէր վերականգնվում, և Սիմոնը կնոջն անընդհատ սեր էր խոստովանում, սիրտը կասկած ընկավ, թե նա չի սիրում իրեն, Նանեի լակոտի հորն է սիրում՝ միլիոնատեր լակոտին։ Սարատովի բանվորական ճաշարանի բորշն աննման էր՝ խոզի ճարպամսով, զեյթունով, թթու կաղամբով, հարբեցող Օլգան էր եփում։ Մի գիշեր Սիմոնը Օլգայի հետ խմեց ու քաշվեց նրա կովական ծոցը։ Առավոտ կանուխ երբ անկողնուց ելավ, նրան ասաց՝ դու էլ, քո բորշն էլ, և նրան այլևս մոտ չարեց։ Օլգան, որ ամբողջ գիշեր վայելել էր Սիմոնի էշական հաճույքները և չէր կշտացել, վշտալի վիրավորանքից լաց եղավ։

Շատ օրեր հետո, նույն Սարատովում, Սիմոնի բջջային հեռախոսի պատուհանին էս-էմ-էս գրվեց. «Ես քո Եղսոն եմ։ Ես ապրում եմ մեծ քաղաք Երևանում։ Ես շատ միայնակ եմ, նույնիսկ ինքս ինձ հետ չեմ։ Որտե՞ղ ես։ Շուտ արի ու մխիթարիր ինձ»։ Ինչ ուրախություն էր, նույն երեկոյան նրանք արդեն հեռախոսով զրուցում էին դեմ առ դեմ, կարոտալից նայելով միմյանց աչքերին։

– Եղսո, քեզ մի բառ եմ ասելու…

– Տասն ասա…

– Չէ, ընդամենը մի բառ՝ «Ներողություն», ես մեղք եմ գործել քո նկատմամբ, դու չգիտես, դավաճանել եմ քեզ, ներողություն, պառկել եմ Օլգայի հետ, խնդրում եմ ներես։

– Մի խնդրիր, սիրելիս, ես էլ քեզ եմ դավաճանել։

– Ե՞րբ… Ո՞վ է…,– ցնցվեց Սիմոնը։

– Մի քիչ…

– Քիչը ինչքա՞ն է…

– Մի թեթև… ներիր…

– Միայն ոչ միլիոնատերը…

– Հենց նա,– ասաց Եղսոն։

– Ա՜խ, Եղսո… Ուրիշ մարդ չկա՞ր…

– Մի օր ինձ տարավ իր ամառանոցը… Հավատա, շորս ես չհանեցի, նա ինձ մերկացրեց, նա…

– Հետո՞…

– Նա էլ մերկացավ։

– Հետո՞…

– Քիչ մնաց ծիծաղից մեռնեի։

– Ինչո՞ւ էիր ծիծաղում…

– Հարյուր տոկոսանոց իմպոտենտ էր, ոչ քո պես գազան, վրայից զզվելի օծանելիք էր բուրում։

– Բոլոր միլիոնչիկներն էլ իմպոտենտ են։

– Ես անմեղ եմ, դու էլ, իրար ներողություն ասենք ու ներենք։

Այդ պահին Սիմոնի ականջին հասավ իր հազարամյա արմատի շշուկը, և նա բարձրաձայն կրկնեց. «Աշխարհում անմեղ մերդ չկա, Աստվածն էլ մեղք ունի, որ ստեղծեց այս անարդար ու մեղավոր աշխարհը»։

– Ինձ չե՞ս ներում,– հարցրեց Եղսոն, և նրա ժպտուն աչքերից արցունք կաթեց։

– Ով ներողություն է ասում՝ նրան ներում են։

– Քեզ սիրում եմ, շուտ վերադարձիր, մենակությունից գժվում եմ, Եղսոս կարոտում է քեզ։

Սարատովում Սիմոնի բերած ապրանքի մուտքագրումը շաբաթներ տևեց՝ տեղին ու անտեղի, երկար-բարակ թղթաբանության պատճառով։ Միրգ-բանջարեղենի մի մասը փչացավ, կարտոլը ծլեց, միայն ձմերուկն ու կաղամբը, գինին ու շինանյութը պահպանեցին իրենց նախնական ապրանքային տեսքը։ Ամեն կեսօրի, ճիշտ ժամը երեքին նա բորշ էր ուտում։ Օլգան ավելի առատաձեռն էր դարձել, Սիմոնի ափսեն լցնում էր բերնեբերան, յուղալի ու մսոտ, հույս փայփայելով, թե բորշով նրան կկաշառի և գոնե մեկ անգամ էլ կքաշի իր գիրկը, որի նմանին կյանքում չէր հանդիպել, ոնց որ մի քանի տղամարդ լիներ նույն տեղում։ Բայց երկրորդ անգամ Սիմոնը չգայթակղվեց։ Երբ վերջնականապես հրաժեշտ էր տալիս Օլգային, ասաց հայերեն՝ Օլգա, ես քեզ միշտ հիշելու եմ։ Օլգան ոչինչ չհասկացավ և կապույտ աչքերով տխուր ժպտաց։

Տունդարձի ճանապարհն այնքան երկար էր թվում, կարծես պտտվում էր աշխարհի շուրջ։ Վերջապես տեղ հասավ։ Տան շեմին նրան տոնականորեն հագնված սպասում էին Մանեն, Զանեն, Նանեն ու Եղսոն։

– Ներողություն, շատ ուշացա,– ասաց Սիմոնն ու հուզված մեկ-մեկ գիրկն առավ աղջիկներին և կնոջը, համբուրում, փաղաքշում էր, համբուրում։ Դրկիցներ հավաքվեցին։ Բոլորն ուրախությունից լաց էին լինում։

– Ներողություն,  ժողովուրդ ջան, ներողություն,– ասում ու կրկնում էր Սիմոնը։– Ձեզ էլ դարդ եղա։

Եղսոն տոնական սեղան գցեց, ոչինչ չէր խնայել, որ համեղ ու առատ լինի։ Բորշ էլ կար։ Սիմոնն ուտում էր բորշը և լեզվով ու մտքով համեմատում Օլգայի բորշի հետ։ Ներողություն, Եղսո ջան,– ասաց մտքում,– Օլգայինն ավելի լավն է։

Որքան էլ հոգնած էր, այդ գիշեր քունը Սիմոնի աչքերին մոտ չեկավ, սիրում հա սիրում էր կնոջը և ոչ ինքն էր հագենում, ոչ Եղսոն։

– Տղա կլինի՞,– առավոտյան կողմ, դեռ լույսը չբացված, անվստահ հարցրեց Եղսոն։

– Միայն տղա,– վստահեցրեց Սիմոնը։

– Քեզ նման։

– Իմպոտենտ միլիոնատերից հեռու, ներողություն, որ էս սուրբ ժամին նրան հիշեցի։ Լակոտի մեկը լակոտ։

– Թուրք,– հայհոյեց Եղսոն։

– Թուրքից էլ թուրք։

Ինն ամիսը դեռ չլրացած՝ Սիմոնը երկվորյակ հղիության սուր ցավեր քաշող Եղսոյին իր ֆուրգոնով արագ հասցրեց ծննդատուն։ Առաջինն աղջիկ լույս աշխարհ եկավ, մի քսան րոպեից էլ՝ երկրորդ աղջիկը, որոնք կարծես մոր ոչ թե փորից, այլ աչք-ունքից ընկած լինեին, նրա չափ քնքուշ ու գեղեցիկ։

Սիմոնն այս ծնունդն էլ իր վրա առավ, ինքնամեղադրանք արեց և ներողություն խնդրեց կնոջից։

– Մենք հեչ մեղավոր չենք,– նրան մխիթարեց Եղսոն։– Երբ մի բան շատ ես ուզում, Աստված չի տալիս։

Մեկ էլ Սիմոնը պայծառացավ ու ոգևորվեց.

– Տվել է, ոնց չի տվել… Սկզբում ծնվածը թող լինի Շողե, իսկ երկրորդի անունը դնում եմ Մնացական։

– Ախր տղա չի, նա էլ է աղջիկ,– շփոթվեց Եղսոն։

– Էս աշխարհում աղջիկը պայմանական է, տղան պայմանական է,– խոսքն առաջ տարավ Սիմոնը,– ես ու դու պայմանական ենք, մարդս մարդ լինի, ոչ թե լակոտ, կարևորը անունն է, Մնացականը հենց էդ անունն է, թող մնա ու հազար տարի ապրի, իրար գլխից անպակաս։

Ի վերջո, Եղսոն համաձայն եղավ ամուսնուն, միայն հոգու խորքում չհամաձայնեց, թե ինքն էլ է պայմանական, շատ էլ ամեն ինչով անպայմանական կին է։

Շուտով «Զորավոր» եկեղեցու խորանի առջև տեղի ունեցավ Մնացականի անվանակոչության ու կնունքի արարողությունը։ Առիթից օգտվելով, քրիստոնեական կարգաբանությամբ ու խոսքով կնքվեցին նաև Մանեն, Զանեն, Նանեն, Շողեն և Սիմոնն ու Եղսոն։ Նրանց լուսավոր տան լույսը շատացավ։

Ծնողները Մնացականին հագցնում, մազերը թեթևացնում-սանրում էին, դաստիարակում որպես տղա։ Եղսոն ամենաշատ ու համեղ ուտելիքը նրան էր տալիս, առաջացնելով քույրերի դժգոհությունը։ Մոտավորապես ութ տարեկանում Մնացականն այնքան նմանվեց տղայի, որ գրեթե ոչ մեկի մտքով չէր անցնում, թե նա աղջիկ է։ Երեխաների հետ խաղալիս նա տալիս էր նույն թունդ հայհոյանքները, ինչ և մյուս տղաները, մինչև իսկ՝ ավելի անամոթ։ Նույնիսկ ծնողներն էին արդեն հավատացած նրա տղայության մեջ։

Ջանին մեռնեմ,– հիանում էր Եղսոն։

– Տղա եմ ասել է,– հպարտանում էր Սիմոնը։

Մի օր էլ Եղսոն անհանգստացավ, հաջորդ ու մյուս օրերը տխրեց սգավոր տխրությամբ։

– Բա՞ն է պատահել,– հետաքրքրվեց Սիմոնը։

– Մի օր կպատահի,– ասաց Եղսոն ու հեկեկաց։

– Մեռե՞լ եմ,– Սիմոնին թվաց կինն իր վրա է լաց լինում։

– Անբախտ, հիմա որ Մնացականը բարձրանա թթի ծառը՝ թութ ուտելու, գլուխը թթի քաղցրությունից պտույտ գա և ընկնի այ էն քարին ու ջարդուփշուր լինի… Վա՜յ Մնացական ջան, վա՜յ տղա ջան…

– Շաշ լոռեցի,– ասաց Սիմոնը։

– Դու լոռեցի չե՞ս։

– Ներողություն, ես ապարանցի եմ։

– Բոլոր մարդկությունն էլ լոռեցի է,– ասաց Եղսոն և շարունակեց ավելի սրտակեղեք լաց ու կոծ անել։– Վա՜յ Մնացական տղա, վա՜յ-վա՜յ Սիմոն ջան… Դու ինչի՞ չես լացում։

– Ապարանցիներս քար սիրտ ունենք։

– Մնացականն ասում է՝ լաց լացիր, դու ի՞նչ հայր ես։

– Դու իմ տեղն էլ արցունք թափիր, շաշ Կիկոս։

Եղսոն քառասուն օր ու գիշեր սուգ արեց, սգավորելով նաև Սիմոնին, երեխաներին, հարևան ու բարեկամ, ամբողջ քաղաքը  սգի մեջ էր, սգավոր ղողանջում էին եկեղեցիների պղնձակոփ զանգերը, ամեն մարդ պարտք էր համարում յուրաքանչյուր օր մոմ վառել, երկրում մոմ չմնաց։ Իսկ այդ ամբողջ ժամանակ Մնացականը ֆուտբոլ էր խաղում և քաշքշում փողոցով անցնող ծաղկուն աղջիկների մազերն ու շրջազգեստի փեշերը։

Ժամանակը պղտոր գետի պես գոռում-գոչյունով զարկվում էր կյանքի լեռ ժայռերին, և պատմվածքն աստիճանաբար դառնում էր ապոկալիպսիկ հեքիաթ, որ ճշմարտության ամենաիրական պատկերն է։

Սիմոնին շրջապատում էին նույն մարդիկ ու հարազատները, բայց նա բացարձակապես մենակ էր, կարծես մեռած, մարմինը չկար, հոգին էր մնացել և մի անքուն վախ՝ ինչո՞ւ է իր վրա անվերջ հաչում լուռ հորիզոնից անդին, հավերժական ձյուների մեջ դարանակալված ճակատագրի սև շունը։ Մի օր էլ նա լսեց մոռացված բառը և ժպտաց։ Նա նայեց երկնքին՝ ներողություն արև, լուսին ու աստղեր, ինձ ներեք, դուք լավ ու ողջ մնաք, ես գնում եմ այնտեղ, որտեղից չեմ եկել։

Աչքին հին օրերի դեպքեր ու դեմքեր էին գալիս և, մի պահ կանգ առնելով, անհետանում։ Նա զանգահարեց մանկապարտեզի ընկերուհուն և շատ ուրախացավ՝ լսելով նրա ձայնը, իսկույն էլ պատկերվեց նրա դեմքը հեռախոսին։

– Բարև, Վարդուշ։

Դա մի զառամյալ, կաշի-ոսկոր, ամբողջովին կնճռոտ պառավ էր։

– Ո՞վ ես,– թաց ու կկոցված երկար դիտելով հեռախոսի նկարը, դողդոջուն հարցրեց Վարդուշը,– ո՞վ ես…

– Սիմոնն եմ, Սիմոնը…

– Վա՜յ, Սիմոն, ինչքան ես ծերացել, հազիվ ճանաչեցի։

– Հիշո՞ւմ ես, մի օր ես պոկեցի քո տիկնիկի ոտքերն ու գլուխը, դու լաց եղար։

– Հիշում եմ, բայց չեմ հիշում։

– Ներողություն, Վարդուշ, էլ չեմ անի, տիկնիկն էլ մարդ է։

Ամեն օր Սիմոնը զանգահարում էր երբեմնի ծանոթներին և ներողություն խնդրում իր արած-չարած մեղքերի համար։

– Բարև, Օլգա, ես քեզ չեմ մոռացել, քո բորշից լավը աշխարհում չկա, ներողություն, Օլգա, որ քեզ վիշտ պատճառեցի։

Մի քանի անգամ էլ անծանոթ հեռախոսահամար հավաքեց։

– Ես ձեզ չեմ ճանաչում, դուք ինձ ճանաչո՞ւմ եք,– ասաց հեռախոսի կինը, որ շատ գեղեցիկ էր։

– Չէ,– ասաց Սիմոնը։

– Բա ինչո՞ւ եք զանգել, ես ամուսին ունեմ։

– Եթե ձեզ մի օր վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում։

– Խելագար,– ասաց կինը։

Սիմոնի մտքով անցավ՝ խելագար է նա, ով խելագար չէ։

Մինչև իսկ միլիոնատերին զանգահարեց իր և Եղսոյի անունից։

– Ներողություն, որ քեզ լակոտ եմ հայհոյել։

– Քո ներողությունը ինձ հազար տարի պե՞տք է,– արհամարհալից ասաց միլիոնատերը։

– Մարդ եմ, ներողություն եմ ասում։              

– Մարդ չես, աղքատ լակոտ ես։

Սիմոնը հաշտ էր իր աղքատության հետ և լակոտ-ից էլ չվիրավորվեց։

Անհավատալի է, Սիմոնը գտավ Աստծո հեռախոսահամարը և մի քանի շաբաթ տարակուսում էր՝ նրան զանգի թե չէ։ Վերջապես զանգահարեց ու երբ տեսավ երկար մորուքով նրա դեմքը հեռախոսի մեջ, շփոթված խաչակնքեց։

– Ինձ քնահարամ արեցիր, որդյակ,– խոսեց Աստված ու փռշտաց։

– Մրսա՞ծ ես, տեր։

– Կորոնավիրուս, ասա, ի՞նչ ես ուզում։

– Չգիտեմ, տեր, մի անգամ կնոջս դավաճանել եմ, ներողություն։

– Եղսոյի՞ն… նա էլ քեզ է դավաճանել։

– Մի թեթև,– կնոջը փորձեց արդարացնել Սիմոնը։

– Դավաճանության ծանրն ու թեթևը չի լինում,– դանդաղ խոսեց Աստված ու դարձյալ փռշտաց,– գնացեք ապաշխարանքի մոմ վառեք Սուրբ Սարգիս եկեղեցում և խաղաղություն ասեք աշխարհին, ինձ էլ ազնվորեն ցանկացեք առողջություն ու երկար կյանք, հանկարծ չմեռնեմ։

Սիմոնը գիտակցեց, որ Աստված էլի խոր քուն մտավ, շտապ գնաց եկեղեցի և երկու մոմ վառեց՝ մեկն իր, մյուսը Եղսոյի կողմից, ապա լիաձայն, ի խորոց սրտի կրկնեց «Ներողություն» բառը, որտեղ կար և Եղսոյի կիսաձայն ներողությունը, ինչպես Սիմոնին թվաց, այնքան նվազ ու թլվատ, կարծես չկար։

Սիմոնը քայլում էր փողոցից փողոց և շենքերի պատերին մուրճով ու բրիչով փորագրում, մայթերի վրա, խանութների ցուցափեղկերին կավճագիր անում՝ «Ներողություն»՝ արհամարհելով անցուդարձող քաղաքացիների զարմանքն ու դժգոհությունը, որոնք նրան վերաբերում էին որպես խելագարի։ Մեծ քաղաքը լցվեց տասնյակ հազարավոր «Ներողություն»-ներով, որ կողմ շրջվում էիր՝ բառը համառորեն նայում էր քեզ և ստիպում իրեն նկարել, կարդալ ու բեմադրել։

Ոչինչ մի կետում կանգ չի առնում, հոսում է ու փոխակերպվում։ Շատ մարդիկ, հատկապես հավատացյալները, աստիճանաբար սիրեցին Սիմոնին և համարում էին Փրկիչ, իսկ նրա բառը՝ ավետարան, և, ինչպես մի սուրբ խոսք, կրկնում ամեն քուն մտնելիս և առավոտ լուսո։ «Ներողություն»-ը մուտք գործեց նաև բնակարաններ, ամեն կողմից քեզ հետ «Ներողությունն» էր խոսում, պատերից վար առան Իվան Նիկոլաևիչ Կրամսկոյի «Անծանոթուհին» նկարի վերատիպը և նույն շրջանակի մեջ տեղավորեցին «Ներողություն» բառը։ Ոգևորությամբ կատարվում էին թե՛ անհատական և թե՛ խմբակային «Ներողություն» երգ ու պարեր։ Տղա թե աղջիկ շատ նորածիններ անվանակոչվեցին «Ներողություն»։ Հատկապես ցանկալի էին «Ներողություն» անունով սիրուհիները։ Բորշը վերանվանվեց «Ներողություն» և հարսանյաց հանդեսներում ավելի մեծ հարգանք ու պատիվ ուներ, քան խորովածը, իշխան ձուկն ու քուֆթան։ Մարդիկ հպարտությամբ կրում էին «Ներողություն» փողկապներ, հագնում «Ներողություն» կարճ ու երկար գուլպաներ, օգտագործում «Ներողություն» պահպանակներ, ծամում «Ներողություն» մաստակ։ Ինչպես ամեն հասարակապետությունում կա սևն ու սպիտակը, այստեղ էլ սևը քիչ չէր, սակայն Սիմոնի սպիտակն էր լուսավոր որակի նշան ու չափանիշ։

Երկիրը՝ մեծ ու մարդաշատ Երևան քաղաքով, թեև հեռու էր ծով ու օվկիանոսներից, բայց այստեղ էլ մի օր ցունամի եղավ, ո՞վ կարող է գիտականորեն ապացուցել կամ թեկուզ ենթադրություն անել, թե չի պատահել, սուտ է, ուղեղային մորմոք։

Անդադար անձրև ու կարկուտ էր թափվում մութ երկնքից։ Քաղաքին ծանր ու սուրսայր կացնի նման խփում էր կայծակը։ Ամպերն էին հանց գայլաոհմակներ կրճտացնում երախներն ու մահացու ոռնում։ Փչում էին սառցաշունչ փոթորիկ քամիներ։ Արևը, լուսինն ու աստղերը խավար հագան։ Հրաբուխներ ժայթքեցին։ Տիեզերքակործան երկրաշարժ եղավ, երկրի կեղևը ճեղքվեց՝ ամենուրեք խոր վիհեր առաջացնելով, վերացան ամեն գիր ու արվեստ, շենքերը փլուզվեցին, ամբողջ բնությունը դարձավ հրդեհի ճարակ և մոխիրները խառնվեցին ալեկոծվող հողերին։ Գետերը, ծովերն ու օվկիանոսները եռացին և գոլորշիացան։ Լեռները խոնարհեցին իրենց վսեմափայլ գլուխները, հալվեցին-անէացան, վերածվելով մեռած-ավազուտ անապատի, որտեղ չկար ոչ մի կենդանի շունչ։ Չէր երևում նաև մարդը։

Ամբողջ աշխարհում տիրեց ավելի քան հազարամյա լռություն, ընդհատվեց պատմության տրամաբանական շարունակելիությունը, բնության օրենքներին հակառակ՝ տիեզերքը ոչ թե շարժման մեջ էր, այլ կանգառի, չէր խոսում, չէր ապրում, մեռած էր, չկար։ Միայն շատ հետո արևի երեսից պիտի մաքրվեր թանձր խավարը, դար ու հազարամյակներ էին անցնելու, որ կրկին քաղաքակրթություն առաջանար։

Հնագետները որքան փորփրեցին հողը՝ ոչինչ չգտան անցյալից։ Արխիվները՝ լուռ։ Գրադարանները՝ դատարկ։ Հիշողություն չկար։ Ներկան սկսվում էր զրոյական պատմությամբ։

Այդ ժամանակ ամենատարածված խաղը ֆուտբոլն էր։ Բակերում, փողոցներում և հրապարակներում գնդակ էին գլորում երեխաները, նրանց ծնողները, ծերեր ու հղի կանայք։ Մի տղա-աղջիկ կար, անունը Մնացական թե Ջոնի, նա միայնակ էր ֆուտբոլ խաղում։ Պատահեց՝ նրա գնդակը գնաց ընկավ մի խոր փոսի մեջ։ Նա մտավ փոսը և գնդակի փոխարեն սրբատաշ, մամռոտ մի տուֆաքար գտավ, ով գիտե երբ էր շենքի պատից վայր ընկել։ Քարին անծանոթ տառերով փորագրված էր առավել անծանոթ մի բառ՝ «Ներողություն»։ Նա հետաքրքրասեր էր և քարը ցույց տվեց հնագետ հորը՝ իմանալու բառն ինչ իմաստ ունի։ Պրոֆեսոր հայրն անմիջապես չպատասխանեց, այդ րոպեին նա էլ չիմացավ բառի նշանակությունը, գնաց օրեր շարունակ փորփրեց արխիվները, կարդաց տասնյակ նորաստեղծ ուսումնասիրություններ, բառարաններ ու հանրագիտարաններ և վերջապես որդուն խոստովանեց՝ չգիտեմ, տղաս, ապրողներից ոչ ոք այս բառը չի լսել, իմաստն էլ բոլորին անհասկանալի է, ոնց որ հիերոգլիֆ, դու քո ֆուտբոլը խաղա, ուզում ես միասին խաղանք։

Քանի որ «Ներողությունը» չկար, ոչ մեկի մտքով ու սրտով չէր անցնում գործած մեղքերի համար ապաշխարել, ամենուրեք՝ հյուսիս թե հարավ, արևելք թե արևմտյան հորիզոնականներում բացվեցին առանց երթևեկության կանոնների ու նշանների լայնահուն ճանապարհներ՝ նախանձի ու ատելության, թալանի, կաշառակերության, դավաճանության ու պոռնկության, ապստամբ գողերի, տմարդի դատավորների, բարոյազուրկ կրոնավորների, տգետ ուսուցիչների, սուտ ու կեղծավոր քաղաքագետների առջև։ Նոր հասարակարգ եղավ, որ դեռ ակադեմիական անուն չուներ։

Հեքիաթ-պատմվածքի վերջում երկրի հակառակ կողմից ձայն եկավ.

Դու մի մտահոգվիր, Ջոնի, իմ սիրտը լեռներում է, դու միայն ինձ հետևիր։ Ես ոչ մեկի անունը չեմ տալիս, Ջոնի, բայց ինչ-որ տեղ մի բան սխալ է։

No Comments

Leave a Reply