«Տաղարան» համույթը նշում է հիմնադրման 45-ամյակը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հիմնադրման 45-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։ Երեկոն մեկ բեմում կհամախմբի համույթի երաժիշտներին, մենակատարներին և տարբեր տարիներին «Տաղարան»-ի հետ համագործակցած անվանի արտիստներին։ Հոբելյանական համերգի ծրագիրը կներկայացնի համույթի 45-ամյա ստեղծագործական ուղին՝





