bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escorteskişehir halı yıkamaistanbul escort bayancasibomSekabet
ardi.am ԳրաԴաշտ

Պատմական բնօրրանում՝ իբրև զբոսաշրջիկ

09.08.2019

Ալիս Հովհաննիսյանն օրեր առաջ է վերադարձել Կիլիկյան Հայաստան կատարած ճամփորդությունից՝ իր մեջ ամբարած դեռ չտարորոշված տպավորություններ ու հույզեր: Մենք փորձել ենք երևակել նրա տեսած-ապրածի հպանցիկ ուրվագիծը:

-Տիկի՛ն Ալիս, ի՞նչն էր Ձեզ տարել Կիլիկյան Հայաստան և ի՞նչ գտաք մեր պատմական բնօրրանում:

-Միշտ ձգձգում էի ճամփորդությունս դեպի մեր պատմական հայրենիքի՝ ներկայումս մեզ չպատկանող տարածքներ: Վախենում էի, թե սիրտս չի դիմանա այն ամենին, ինչ գիտեմ այդ վայրերի մասին, և ինչ կա ներկայումս: Թե ի՞նչը տարավ. պարզ է՝ մարդկային պարզ հետաքրքրությունը, թե ինչ է իրենից ներկայացնում այսօրվա Ադանան, որտեղ մեր պապերի արյունից գետեր են հոսել, թե ինչպես եմ անցնելու Սուլուխի կամրջի վրայով, որի վրա իր մահկանացուն է կնքել Աղբյուր Սերոբը, և որի տակով Արածանին է հոսում… Ինչպե՞ս են գետերը կարողանում ինքնամաքրվել այդքա՜ն արյունից… Ի՞նչ է ինձ ասելու Կարսում Վարդանի գեղեցիկ կամուրջը, և ինչպես եմ նայելու Առաքելոց եկեղեցուն, որի մզկիթ դառնալու փաստը նույնպես հարկ էր՝ թեև ոչ հաշտ սրտով, բայց արձանագրել… Այստեղ չկարողացա ինձ ստիպել կոշիկներս հանել, թեև շատ էի ուզում իմանալ, թե ո՞նց է հազար տարվա եկեղեցին դառնում մզկիթ, և պատերը փուլ չեն գալիս… Սուրբ Պողոսի եկեղեցում հանեցի կոշիկներս և հասկացա, որ եկեղեցու քարակերտ պատերը որևէ կապ չունեին սյուների տակ ծույլ-ծույլ փռված երկու մարդկանց հետ, որ քիչ հետո նամազ էին անելու: Կեսարիայում, որտեղ 15 թվականից առաջ ապրում էր ավելի քան 20000 հայ, հիմա ապրում են հինգը, որոնցից երեքը ապրում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ գործող հիասքանչ եկեղեցում: Նրանցից ոչ մեկը հայերեն չգիտի: Հազարավոր կիլոմետրեր անցնելով միկրոավտոբուսով՝ անվերջ մտածում էի, թե մենք առոք-փառոք ահա ճամփորդում ենք ասֆալտապատ հոյակապ ճանապարհներով, որոնցով առևտրի կամ պանդխտության գնացող մեր պապերը օրեր շարունակ քայլել են կամ լավագույն դեպքում ձիերով, էշերով, սայլերով  երթևեկել են, իսկ մի օր էլ հեռացել են իրենց տներից ու այլևս չեն վերադարձել:
Ինձ համար օտար էր այստեղ գրեթե ամեն ինչ… Շուրջս էի նայում զբոսաշրջիկի լայն բացված աչքերով, իսկ ավելի շատ՝ ձեռքիս պահած տեսախցիկով: Փորձում էի հասկանալ, թե ինչն է, որ այստեղ՝ այս հին ու նոր աճած, նոր բսնող քաղաքներում ճիշտ է, իսկ մեզ մոտ սխալ և՝ հակառակը… Իսկ երբ մի քանի օր հետո անցնում էի Երևանից դեպի Օձուն տանող անհամեմատ վատ ճանապարհներով, ինձ համար մի բան բացահայտվեց… Հայաստանի ժայռերն ու նրա ծերպերից դուրս պրծած կամ սարի գագաթին միայնակ աճած  ծառերը մի այլ գեղագիտություն ունեն… Այստեղ ամեն ինչ երաժշտություն է ու գունանկար… Ահա այսպես է աչքդ շոյում քոնը, իսկ այն, ինչ ուրիշինն է, կամ գուցե՝ առայժմ ուրիշինը, չի կարող ունենալ նույն այս հմայող ոգին… Մնում է Կիլիկիան վայելել որպես աշխարհաքաղաքացի և միանալ մարդկանց այն բազմությանը, որ Կապադովկիային կամ Կոռիկոսին կամ Հռոմկլային նայում են որպես մարդկային հանճարեղ մտքի թռիչք, բնության հրաշալիք…

-Ոչ մի գրող հենց այնպես չի ճամփորդում. ի՞նչ գրական գործի սպասենք առաջիկայում՝ ծնված Կիլիկիայի ներշնչանքից:

-Այո, ես էլ այն գրողներից եմ, որոնց ճամփորդելիս անպայման նոր, անսպասելի մտքեր են հետապնդում: Նույնիսկ ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են ուրիշները կարողանում վայելել իրենց տեսածը, երբ դա չի վերափոխվելու մի այլ բանի՝ բոլորի համար… Այս անգամ, կարծում եմ, դիտարկածիս գեղարվեստական վերարտադրությունը քիչ տեղ կզբաղեցնի վավերագրումներիս, մտորումներիս մեջ, բայց պետք է գտնեմ այն, ինչ ինձնից առաջ քչերն են տեսել կամ չեն տեսել առհասարակ, ու խոսեմ միայն այդ մասին … Գեղարվեստական գործ գրելու համար տուրով զբոսաշրջիկ լինելը շատ քիչ է… Քանի որ ինձ համար շատ բան մութ է. չգիտեմ, թե ինչպես են ապրում թուրք գյուղացին, միջին թուրքը, կրոնափոխ այլազգին, նավթային մագնատն ու Ուրֆայի փողոցում մաշված տոպրակն ուսին այն տասնամյա տղայի ընտանիքը, որ ուզում էր երգել մեզ համար՝ մի քանի լիրայով… օրվա վերջում իր հնամաշ տոպրակի մեջ գոնե մի բան տուն տանելու համար…

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի


                                                                                    

No Comments

Leave a Reply