Մայիսի 6-ից՝ երեք օր շարունակ, տեղի կունենա բարեգործական առցանց համերգ՝ «Վայելի՜ր երաժշտություն և աջակցի՛ր երեխաներին» խորագրով։ Միջոցառման նպատակն է աջակցել մարզերի երեխաներին տեխնիկական սարքավորումներով (համակարգիչ, հեռախոս, պլանշետ) և այդպիսով զարգացնել առցանց ուսուցումը մարզերում, ինչպես նաև խրախուսել մարզերի երեխաներին՝ բացահայտելու և կիրառելու առցանց հարթակի կրթական բազմատեսակ հնարավորությունները։ Միջոցառումը կազմակերպել են Eworld Kids Foundation / Իվորլդ մանկական հիմնադրամի և «Մարզերի երեխաները մարզերում» ծրագրի մարզաբնակ ակտիվ երեխաները։
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/05/83625714_151125776339961_8868545431114612736_o-1024x683.jpg)
Իվորլդ մանկական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Վիկտորյա Եփրեմյանը ardi.am-ին տեղեկացրեց, որ ծրագրում ընդգրկված են տասից ավելի գյուղական շրջաններ: Սովորաբար ուշադրության կենտրոնում են լինում սահմանամերձ բնակավայրերը, բայց այս դեպքում թիրախային խմբում այն երեխաներն են, որոնք ունեն սոցիալական օգնության կարիք, միաժամանակ՝ սովորելու ցանկություն: Նրանք հետագայում կրթական տարբեր նախագծերի են մասնակցելու, ընդգրկվելու են անգլերենի, մարքեթինգի, ծրագրավորման և այլ դասընթացների մեջ:
Վիկտորյան նշեց նաև, որ որոշակի նվիրատվություն կատարվել է և՛ գումարի տեսքով, և՛ տեխնիկայի, որ հաղորդագրություններ են ստանում, մեծ թվով մարդիկ դեռ միանալու են ծրագրին:
«Այս ամենի հիմքը, պատճառը մեկուսացո՞ւմն է» հարցին ի պատասխան՝ ասաց, որ խնդրին պարբերաբար բախվել են անգլերենի անվճար առցանց դասընթացներ կազմակերպելիս: Կան երեխաներ, որ անգամ հեռախոս չունեն, որպեսզի ուսուցիչն իրենց հետ կապ հաստատի: Ընթացքում իրենք ընկերներով օգնել են, բայց մեկուսացումը կարծես հասունացրել է խնդիրը:
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/05/Աիդա-Ջանջուղազյան.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/05/Վիգեն-Խաչատրյան-1.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/05/Անի-Ղազարյան-1.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/05/Մարտին-Ղազարյան-2-1024x760.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/05/Տիգրան-Աթոյան_o-1.jpg)
Ծրագիրը բացառիկ է նրանով, որ նախաձեռնողը մարզերի երեխաներն են։ Նրանք պարբերաբար դիմել են Իվորլդ մանկական հիմնադրամին, որպեսզի տեխնիկական սարքավորումների աջակցություն ստանան իրենց հարևան գյուղերի ընկերների համար։ Ամեն ինչ մեծ հաշվով սկսվել է Մարտինի նախաձեռնությունից: Մարտինը Սույնիքի Սվարանց գյուղից է, մասնակցել է հիմնադրամի ծրագրերին, հետո սկսել է անգլերենի դասեր անցկացնել իրենց գյուղում, ինստիգրամի էջ է բացել՝ փորձելով վարակել- ներգրավել ընկերներին: Անգամ առաջարկել է առցանց համերգ կազմակերպել, գումար հավաքել և օգնել գյուղի երեխաներին: Հիմնադրամը ընդառաջել է ու սկսել աջակցել կազմակերպչական հարցերով:
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/05/95091769_515853669109845_4863470852588437504_n.png)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/05/85095473_182986536386769_4089766153872736256_n.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/05/92538683_3495206450507183_2275862647133962240_o-1024x489.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/05/61617006_2750670068293401_4175608947958349824_n.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/05/27164593_2241979742497503_6927723154163040826_o.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/05/20953722_1426517764135363_6676763100787841903_n.jpg)
Միջոցառման արդյունքում հավաքված տեխնիկան իրենց գյուղի ընկերներին կբաժանեն այն երեխաները, որոնց նախաձեռնությամբ իրականացվում է միջոցառումը։ Համերգային ծրագրին միացել են անհատներ ու կազմակերպություններ, սիրված երաժիշտներ (Ռոբերտ Ամիրխանյան, Վահագ Ռաշ, Լիլիթ Բլեյան, Անդրե Սիմոնյան, «Ոստան Հայոց», «Լավ էլի»… ): Նրանց կատարումները հասանելի կլինեն հիմնադրամի էջում մայիսի 6-ին՝ ժամը 20:30-ից սկսած:
Արմինե Սարգսյան
No Comments