maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ

Վարդան Հակոբյան․ Մողեսների արքան (վեպ)-4

19.09.2020

Սկիզբը՝ այստեղ

Մաս երկրորդ

Նեոանտրոպուս Աստրալիկուս

                                               Գլուխ յոթերորոդ

          Հակոբիկի ճամփորդության ողջ ընթացքում գրհրեշտակները, որոնց մարդիկ գրադարանային հրեշտակ են անվանում միայն այն պատճառով, որ էակների այդ դասի մասին համարյա ոչինչ չգիտեն (թերևս, միայն «արտառոցներն»[i] են քիչ թե շատ ուսումնասիրված), ամբողջովին կլանված էին իրենց լուսավորչական գործունեությամբ, այնպես որ չնկատեցին էլ հրեպոչավորի գնալ-գալը։ Քսանյոթերորդ գիրքը կարդալուց հետո Արտոն փորձեց մի քիչ հանգստանալ, բայց մոլեգնածները չթողեցին։ Տղայի աչքերն ինը ժամ անընդմեջ ընթերցանությունից հետո փակվում էին, բայց ինքնամոռացները որոշել էին միայն քառասուներորդ գրքից հետո դադար տալ։ Տասներորդ ժամին այդ սահմանը գրավված էր, ու տղան իսկույն ավելի հանգեց, քան քնեց. քունն էլ քնի նման չէր, քանի որ երազում հերթով վերակարդում էր քառասուն գրքերը։ Իսկ գրհեշտակները, որ կատարած գործի հաճույքից առողջ-վարդագույն երանգ էին ստացել, իրենցից գոհ սկսեցին քննարկել կարդացրածը.

          -Վերջինը՝ «Օրերի փրփուրը»,[ii] իմ կարծիքով ավելորդ էր,- գիտական ու գեղարվեստական գրքերի նժարների՝ իր տեսանկյունից խախտված հավասարակշռությունից դժգոհեց հերոդոտածինը,- այդ վերռեալի՜զմը, այդ մուլտիպլիկացիոն կյա՜նքը… մեր գործին չեն կարող պիտանի լինել…

          -Իսկ «Հարաբերականության տեսությո՞ւնը»[iii]… նրան ու մեզ շա՞տ էր պետք…

          -Դե լավ, չորրորդ չափորոշիչը ցույց կտա, գրադարանում դեռ հիսունից ավելի գիրք կա, դո՛ւ ընտրիր՝ գեղարվեստականներն են մնացել։

          -Ես նայեցի, միայն տասն են պիտանի. դրանք էլ թող մնան հետո… տեսադաշտից բաց ենք թողել խլեզահարին…

          -Խլեզահարի՛ն, խլեզահարի՜ն,- հանկարծ գույնը փոխեց հերոդոտածինը,- պատմության մեջ էլի են եղել նման դեպքեր… Ադոլֆը… Կոբան…[iv]

          -Բայց դրանք երկուսն էլ շատ էին կարդում…

          -Այո՛, կարդում էին մինչ խլեզահարվելը… վերջնական հաջողություն էլ չունեցա՛ն։ Քաղաքը լի է խլեզահարներով, իսկ մենք այս մեկի ետևից ենք ընկել…

          -Մերն այս մեկն է,- աղջկական շեշտված արժանապատվությամբ վրա բերեց քերոլածինը։

          -Այո,- նրան միացավ հերոդոտածինը,- ժամանակը վազում է… հիմա պիտի ներթափանցենք նրա տուն… պատրաստվի՛ր, մտի՛ր գրքիդ մեջ, մնացածը ես կհոգամ…

          Արտաշեսը հազիվ էր ննջել-վերակարդացել վերջին գիրքն ու իսկապես պիտի քներ, երբ հերոդոտածինը ներխուժեց երազի տեսքով։ Տղան հայտնվեց նախ՝ եգիպտական բուրգերի կողքին, հետո իրեն գտավ Տրոյական պատերազմի թոհուբոհում. չէր հասցրել գլխի ընկնել, թե ինչու են այս մարդիկ սպանում միմյանց, կանգնած էր Բաբելոնի դարպասային աշտարակի գլխին։ Միակ ընդհանրությունն այն էր, որ իր ձեռքին մի գիրք կար. հազիվ հասցրեց կարդալ վերնագիրը՝ «Ալիսան հրաշքների աշխարհում», ու արդեն իր քաղաքում էր՝ համադասարանցու՝ Հակոբիկի դռան մոտ։ Միակ ցանկությունը, որ ուներ երազում, ձեռքի բեռից ազատվելն էր, թեև դա իր սիրած գրքերից մեկն էր։

          Տարօրինակ երազից կիսաարթնացած, ծրագրավորվածի պես սեղանից վերցրեց նույն գիրքն ու դուրս եկավ տնից։ Գիտեր, որ գնում է Հակոբիկենց տուն, գիտեր, որ գիրքն այնտեղ պիտի թողնի, բայց ինչու՝ չգիտեր։ Հակոբիկին վատ չէր վերաբերվում, ավելի ստույգ՝ հարազատորեն խղճում էր. նույն բակում էին ապրում ու միասին խաղացել էին՝ դեռ երբ մի բոյի էին։ Գուցե հենց դա էր հարազատացնում, ու Արտոն բանի տեղ չէր դնում ո՛չ Հակոբիկի կարճահասակությունը, ո՛չ տհաճ սովորությունները, ո՛չ էլ բոլորից առանձնանալու, միշտ լուռ ու մենակ մնալու հակումը։ 

          Զգուշորե՛ն սեղմեց դռան զանգի կոճակը, վախենալով, որ ինչ-որ մեկը հիմա կկծի մատը, ինչպես քիչ առաջ կարդացած «Օրերի փրփուր»-ում. ապա վերջնականապես արթնացավ քնից ու մի պահ, մինչ դուռը կբացվեր, վերհիշեց իր տարօրինակ օրը, անհասկանալի կարդալատենդը, կարդացած գրքերը, երազային ճամփորդությունն ու եզրահանգեց՝ այս ամենը բացատրության կարիք ունի։

          Այդ ընթացքում ներքին մողեսականը հասցրեց դուրս գալ Հակոբիկի գլխից, պատշգամբի պատուհանից անցավ շքամուտք ու տեսավ, թե ով է դռան մոտ։ Իսկ Հակոբիկը, գլխում դատարկություն զգալով, արթնացավ զանգի համառ ձայնից ու մոռանալով, որ հագին դեռևս հանդիսավոր շորերն են, մոտեցավ դռանը։

          -Հակոբի՞կ,- անակնկալի եկավ Արտաշեսը՝ դռնից այն կողմ տեսնելով իր համադասարանցու դեմքը՝ ավելի երկար մարմնի վրա, տարօրինակ հագուստով ու քնաթաթախ։ «Հավանաբար դպրոցն էր խանգարում, որ նորմալ բոյ քաշի»,- անցավ մտքով, բայց շա՛տ տարօրինակ համարեց միտքը՝ դրան լուրջ վերաբերվելու համար։

          -Մտիր,- կիսաքուն ասաց Հակոբիկն ու նոր միայն իրեն հաշիվ տվեց, որ հագին իր չափերը մեծացնող ֆրակն էր։ «Ոչինչ, վատ են սովորել ինձ վերևից նայելուն»,- մտածեց ու փոխեց վերջին վեց տարիներին դեմքին դրոշմված խղճուկ արտահայտությունը՝ շրթունքները սեղմեց ու հոնքերը վեր բարձացրեց։

          Հյուրասենյակում ձեռքի պաշտոնական շարժումով հրավիրեց չսպասված հյուրին նստելու լրագրասեղանի մոտ տեղավորված բազկաթոռին ու ինքն էլ գրավեց մյուսը։ Արտոն գիրքը դրեց սեղանին։

          -Ամռանն ի՞նչ ես անելու,- զրույցի որևէ այլ նյութ չգտավ ակամա հյուրը։

          Կրկին փաստելով գլխի պարունակության բացակայությունը՝ Հակոբիկն ուզում էր՝ որևէ ընդունված պատասխան գտնի, իսկ այդ ընթացքում ներքին մողեսականը հասցրեց վերադառնալ ու թռավ լրագրասեղանին։ Կատաղորեն մոտեցավ գրքին, բայց գրհրեշտակից հզոր ապտակ-էլեկտրաշոկ ստանալով՝ ետ շպրտվեց։ Մի կերպ խելքի գալով՝ թռավ Հակոբիկի ուսին,  ձախ ականջով սողոսկեց ու արագորեն թաքնվեց ուղեղում։

          -Աշխատելու եմ… ինձ համար տեղ են պատրաստել… նախագահի աշխատակազմում,- շատ ուրախացավ, որ, թեկուզև ներքին մողեսականի օգնությամբ, կարողացավ պատասխանել տհաճ հարցին,- հետո մի ավելի հարմար բան կգտնեմ։

          «Հավանաբար ցրիչ»,- մտածեց Արտոն, սակայն բարձրաձայն չարտահայտեց։

          -Իսկ հիմա ներիր, շտապում եմ, գործեր ունեմ, պիտի գնամ…- բարեկրթորեն դուրս հրավիրեց հյուրին ներքին մողեսականը։

          -Լավ, կհանդիպենք,- ծանոթ լինելով Հակոբիկի բնավորությանը՝ չնեղացավ, քայլեց դեպի դուռն ու մեկ-երկու բառ էլ խոսելով ամառային առաջադրանքների մասին՝ թեթևացած դուրս եկավ։

          Ներքին մողեսականը փորձում էր հասկանալ նրա ասածները, իսկ Հակոբիկն արդեն դուռը փակել էր։

          «Գի՛րքը, գի՜րքը,- ճղճղաց Ներքինը,- շպրտիր ետևից, թող գլխին կպնի»։

          Հակոբիկը փորձեց վերցնել գիրքը, բայց էլեկտրաշոկի մի հարված էլ ինքը ստանալով՝ նստեց բազկաթոռին։

          «Էս ի՞նչ արեցիր, հիմար տղա,- էլ ավելի բարձր ճղճղաց ներքին մողեսականը ճակատի կենտրոնից,- թշնամիների՞ն էս տուն թողնում… ու սա՞ էր քո միակ ընկերը…»:

          «Ես չգիտեի,- փորձեց արդարանալ խլեզահարը,- հիմա մի բան կմտածեմ…»:

          «Մտածելու բան չկա, խոհանոցից մի էմալապատ կաթսա բեր ու դրանով բանտարկիր՛ թշնամուն»։

          Մինչ Հակոբիկը կվազեր խոհանոց ու ետ, քերոլածինը դուրս եկավ գրքից ու թռավ փակ պատուհանից։

          «Ահա՜, հիմա զգուշորեն դիր վրան, որպեսզի դրա մեջ թաքնվածը չկարողանա փախչել,- ռազմական իրավիճակում իր վրա վերցրեց հրամանատարությունը ներքին մողեսականը»։

          Հակոբիկը ճշտորեն կատարեց հրահանգներն ու պատկերացնելով, որ գրքում ինչ-որ սարսափելի հրեշ կա թաքնված, ավելի մեծ մի կաթսա էլ շուռ տվեց նախորդի վրա. այդպես ավելի ապահով էր։

          -Դե, ի՞նչ,- ուրախացած դիմավորեց ընկերոջը հերոդոտածինը։

          -Շա՜տ բան տեսա ու լսեցի՝ խլեզահարի գլխում տպված-տպավորված, բայց դրանցից որն էր իրականը, որը՝ ոչ, չհասկացա։

          -Ոչինչ, պատմիր, ե՛ս գլուխ կհանեմ…

          -Հանի՛ր,- համեստորեն արտասանեց քերոլածինը,- նա իբր թռել էր սև լիմուզինով ու հայտնվել ստորգետնյա աշխարհում. նրա չափերը համապատասխանում են հագուստին ու՝ ոչ թե հակառակը, ինչպես նորմալ մարդկանց մոտ։ Մասնակցել է քաղաքային մի հանդիպման, որտեղ որոշվել է հավաք կազմակերպել ու իրեն էլ պատգամավոր ուղարկել. լսել է մի ճառ, որը զուրկ էր քերականորեն ճիշտ կազմված նախադասություններից…

          -Ուուո՜ւֆ, ե՛ս պիտի գնայի,- արդարացիորեն դժգոհեց հերոդոտածինը,- դու պատմեցիր եղածը, որ չէր կարող լինել, քանի որ անիմաստ է…

          -Ինչ տեսել եմ, այն եմ պատմում,- իբր նեղացավ քերոլածինը։

          -Գիտեմ, գիտեմ, դու մեղավոր չես,- փորձեց ընկերոջ սիրտը շահել հերոդոտածինը,- մաթեմատիկան է մեղավոր, որ միակ ճշգրիտ գիտությունն է ու հազվադեպ է համապատասխանում իրականությանը։ Եթե հեղինակդ մաթեմատիկոս չլիներ…

          -Հանգիստ թող պարոն Լուիսին,- հիմա-արդեն իսկապես զայրացավ քերոլածինը,- եթե մի քիչ երևակայությանդ զոռ տաս, ամեն ինչ էլ կհասկանաս։ Ի՞նչ կարևոր է, թե ինչով ու ինչպես հասավ ինչ-որ հավաքատեղի, որտեղ բառեր էին արտասանում։ Կամ՝ ի՞նչ տարբերություն՝ հագուստն էր իրեն հարմարեցված, թե՝ ինքը հագուստին. կարևորը՝ որ մերկ չէր: Կամ՝ միթե՞ պարտադիր է, որ պատգամավորը պատգամ ունենա,- էլ ավելի խճճեց ամեն ինչ քերոլածինը, բայց քանի որ բարձր տոների էր անցել, ընկերը նախընտրեց չպատասխանել, միայն փորձեց ճշտել։

          -Իսկ այդ նոր համաժողովը… ե՞րբ է լինելու…

          -Չգիտեմ. իրենք էլ չգիտեին,- թեև կտրուկ արտասանեց, բայց փորձեց կրկին հետազոտել իր հիշողությունը,- հա՜, չմոռանամ ասել,- հիշածից ուրախանալով՝ կրկին բարեկամական տոնի անցավ քերոլածինը,- խլեզահարն ասաց, որ աշխատելու է նախագահի աշխատակազմում…

          Ու երկուսն էլ կարծես կայծակի անսպասելի հարվածից կաթվածահարվեցին…

          «Հիմա վերցրու կափարիչը, պահիր սեղանի կողքին ու գիրքը կաթսայով սահեցրու վրան,- շարունակում էր հրամայել ներքին մողեսականը»։

          «Իսկ եթե այրե՞մ,- հրեպոչի զորությունը ուզեց փորձել տղան»։

          «Դեռ կհասցնես պոչդ փորձել, մի գրքով կարգին կրակ չես ստանա։ Ու զգույշ եղիր. գրքերի հետ գործ ունենալիս զգուշությունը երբե՛ք չի խանգարի»։

          Հակոբիկը հնազանդվեց, ու գիրքը հայտնվեց կաթսայում. շարունակելով կատարել հրահանգները՝ գերուն տարավ խոհանոց ու մտցրեց սառնարանի սառցեխցիկը։

          «Կփախչի՞,- փորձեց հասկանալ իր կատարած գործողությունների իմաստը»։

          «Գուցե փորձեն փրկել,- խոսքին խորհրդավոր հնչերանգ տվեց ներքինը,- համ էլ՝ զրոյից ցածր ջերմաստիճանը թույլ չի տա, որ դրա անկապ-անիրական մտքերը վարակեն մեզ»:

Նա իրականում վրեժ էր լուծում ստացած էլեկտրաշոկի համար։

          «Ապրես,- իր մտածած պատժամիջոցից գոհ՝ շարունակեց ներքին մողեսականը,- սա քո առաջին, բայց ոչ վերջին գերին կլինի։ Գուցե… քեզ ոչ թե նախագահի աշխատակազմում տեղավորենք, այլ հենց նախագահ էլ դառնաս… կամ՝ սկզբից միայն պաշտոնակատար…»:

          «Միանգամի՞ց,- և՛ գոհ էր, և՛ զարմացած»։

          «Միանգամի՛ց,- հաստատեց ներքինը,- թեև… ամեն ինչ կորոշվի այսօրվա տիեզերաժողովում… մեկ էլ տեսար՝ Մեղոսն այլ-հրաշալի ճակատագիր գծագրի քեզ համար…»:

          «Էսօրվա՞, իսկ ես ուզում էի Փորինեին տեսնել,- տղայաբար իբր-զարմացավ ու փորձեց հակաճառել Հակոբիկը»։

          «Այո՜, դա խիստ գաղտնիք էր մինչ ա՛յ այս պահը։ Փորինեիդ էնքա՛ն կտեսնես, որ կզզվես, իսկ մողեսահպատակների տիեզերամեծ ժողովին մի քանի ժամ մնաց։ Մի քիչ քնելը չէր խանգարի,- ասաց, հորանջեց ու տեղավորվեց Հակոբիկի ուղեղի կիսագնդերի արանքում:- Դու՝ ինչպես կուզես… կարող ես և չքը…»: 

            Գլուխ ութերորդ 

          Հակոբիկը չէր ուզում քնել. օգտվելով իբր քնած ներքին մողեսականի լռությունից՝ համեմատում էր Մեղոսին հանդիպելուց առաջ իր խղճուկ-անհետաքրքիր գոյությունն ու դրանից հետո սկսված՝ իրադարձություններով լի կյանքը։ Չէր կարողանում կողմնորոշվել, թե ո՞րն է ավելի լավ՝ ապրել աշխարհից նեղացած-միայնակ, բայց ազա՞տ, թե՞ ներքինի զզվելի իշխանության ներքո, բայց լիարժեք։ Միակը, որ պակասում էր իրեն իրականում, Փորինեն էր։ Ու սովորության համաձայն՝ սկսեց երազել նրա մասին, մինչև աչքերը փակվեցին ու ընկավ նախաքնական տրանսի մեջ։

          Սուտ քուն մտած ներքինը հենց դրան էր սպասում.

          «Պատրաստվի՛ր, հիմա մեքենան կգա»։

          Տղան այնքան ժամանակ սովորական քուն չէր ունեցել, որ հիմա էլ չհասկացավ՝ քնած էր, թե արթուն։

          Ննջասենյակի դռնից ներս նույն կառավարական լիմուզինն էր՝ ետևի դուռը բաց, ու այդ առիթով ներքինն իբր-զարմանք արտահայտվեց.

          «Օհո՜, այս մեքենան արդեն քեզ են կցել, ուրախացի՛ր»։

          Հակոբիկն անկեղծորեն ուրախացավ ու նստելով սկսեց տիրոջ աչքով զննել իր ժամանակավոր սեփականությունը։

          «Իսկ դա նշանակո՜ւմ է,- փիլիսոփայական հնչերանգով շարունակեց Ներքինը,- որ դու արդե՛ն իսկ կարևորություն ես ձեռք բերել… իսկ դա՛ նշանակում է, որ պաշտոն ես ստացել… իսկ դա էլ… որ հոմոների հետ պատերազմի հարցը որոշված է… թեև դրա ձևը պիտի ճշտվի… իսկ դա՝ որ ապագան փայլուն է… իսկ դա՛…»:

          Հակոբիկը չհասցրեց մինչև վերջ լսել նշանակությունների հերթագայությունը. դրանք, նույնիսկ քնի՛ մեջ, քնաբերի դեր էին կատարում, իսկ երբ արթնացավ, ոչ միայն տեղ էին հասել, այլև ժողովն էր սկսվել։ Խորհրդարանական հսկա դահլիճի միայն առաջին երեք շարքերն էին հատկացված այլ կենդանիների. առնետներն ու չխջիկները՝ որպես դիտորդներ, օձերը, ակվարիումներում լողացող ձկներն ու ագռավները՝ պատգամավորներ. մնացած ողջ դահլիճը զբաղեցնում էին ամենաբազմազան մողեսները… Միակ մարդն ինքն էր ու նստած էր առաջին շարքի կենտրոնում՝ առաջնորդներին հատկացված հատվածում, որի առթիվ ներքին մողեսականը շոյեց նրա գլուխը ներսից։

          Ամբիոնի կողքին՝ նախագահողի գահավորակին, իր զմրուխտաշող փայլն էր ցուցադրում ողջ ու մեռյալ մողեսների կայսր Մեղոս Վեցերորդը՝ միաժամանակ ճառելով.

          -Հայրենակիցնե՛ր՝ մոլորակի՛ իմաստով,- հազաց,- արդեն հազարավոր տարիներ շարունակվում է մողեսական սառնարյուն-ինքնապաշտպանական պատերազմը մարդկանց դեմ,- երկու անգամ հազաց,- և այսօր, այստեղ՝ Ստորին Երուսաղեմում,[v] հավաքվել ենք, որպեսզի կարճ զեկույցով ներկայացնեմ իրավիճակը, ու որոշենք մեր հետագա անելիքը,- երեք անգամ հազաց։

           -Ինքնապաշտպանությունն այլևս ինքնակործան է։ Մեր սառնարյուն պատերազմին,- շարունակեց կոկորդը մաքրելուց հետո,- մարդիկ պատասխանեցին այնպիսի ջերմությամբ, որ մոլորակի ջերմաստիճանը կտրուկ սկսեց բարձրանալ, ինչի հետևանքով վնաս կրեցին առանձնապես օձերն ու մողեսները. ձմեռվա կարճանալու պատճառով բոլորս կիսաքո՜ւն ենք մնում… (ծափահարություններ): Հոմոներն ու նրանց կեր հանդիսացող կենդանիներն այնքան շատ են շնչում, որ նույնիսկ ագռավներին շնչելու բան չի մնում։ Այնքան ջուր են աղտոտում, որ շուտով կսկսվի ջրաբնակների երկրորդ մեծ գաղթը դեպի ցամաք… պատկերացնու՞մ եք սրա հետևանքները (ծափահարություններ) : Եվ այդ ամենն այն պատճառով, որ մարդիկ ամեն օր մի քիչ ավելի շատ են «քաղաքակրթվում», հեռանում են բնությունից ու մեզնից։ Դա սկսվեց ոչ այն ժամանակ, երբ նրանք քաղաքներ կառուցեցին, այլ այն պահից, երբ սկսեցին գրքեր գրել ու կարդալ… Մենք ժամանակին պիտի դրա դեմն առնեինք… (ծափահարություններ):  Ոչ մի կեդանի մեր ընդհանուր մոլորակում, ոչ մի ապրող էակ գրքեր չի՛ գրում, իսկ մարդիկ ամեն օր այդ անելու նորանոր ձևեր են գտնում։ Նրանք միայն իրենց գրածներն են կարդում, խճճվել են իրենց ստեղծած տառերի մեջ ու նույնիսկ մոռացել են բնության «գրքի» մասին։ Դրանցում իսկությունից հեռու աշխարհներ են ստեղծում ու դրանց օրինակով վերափոխում-այլանդակում են իրականը. արտադրում են երկիրն աղտոտող բազմահազար մեքենաներ, կառուցում են գործարաններ՝ անճոռնիացնելով մոլորակի դեմքը, վերջերս էլ սկսեցին տիեզերք թռնել, որպեսզի մոլորակը պայթեցնելուց հետո միայն իրե՛նց համար նոր բնակատեղի գտնեն (ծափահարություններ):

          Մենք ամե՛ն ինչ արեցինք, որպեսզի իրենք իրենց ձեռքերով այրեն գրքերն ու վերադառնան բնություն, սակայն համարյա ոչինչ չստացվեց։ Սառը պատերազմն այլևս ոչ մի արդյունք չի տալիս, ու առաջարկում եմ սկսել համատարած-լոկալ հարձակողակա՛ն պատերազմ, այնպիսին, որ այլևս նրանց գրքերն անիմաստ դառնան, «հոմոները» դադարեն «սափիենս» լինելուց… Եվ այդ առիթով կլսենք մեր ենթաթագավորությունների տիրակալներին։

          Առաջինը բեռնակիր մողեսները բեմ հանեցին մի հսկա, ոսկեզոծ ակվարիում, ու ձկների տիրակալ Պիրակուլը, դուրս հանելով գլուխը ջրից, սկսեց բացուխուփ անել բերանը. իսկ քանի որ դրանից ոչ ոք ոչինչ չէր հասկանում, մի մողես էլ անցավ թարգմանչի անշնորհակալ պարտականությունների կատարմանը.

          -Հարգելի՛ մողեսահպատակներ, արդեն վաղուց է, ինչ մարդիկ այլանդակում են ծովային տիրույթները, և միայն մեր ուժերով անկարող ենք պատժել նրանց։ Ավելին, կառուցելով հսկա երկաթյա ու մեզ չենթարկվող ձկներ, երկպառակություն են սերմանում մեր շարքերում՝ իրենց կողմը քաշելով որոշ կետաձկների ու դելֆիններին։ Մարդիկ մեծ ցանցերով որսում են մեր հպատակներին ու միայն Աստված գիտի նրանց հետագա ճակատագիրը,- մեջքով դեպի ակվարիումը կանգնած ու չափից ավելի ոգևորված՝ շարունակում էր թարգմանիչը, իսկ ձկների տիրակալը նրա երրորդ բառից հետո գլուխը մտցրել էր ջուրն ու որպես անարգանքի նշան՝ պոչն էր դուրս ցցել:- Մի խոսքով՝ մենք համաձայն ենք նաև տաք պատերազմի,- եզրափակեց թարգմանիչն ու նոր միայն շուռ գալով՝ հասկացավ, որ իր ստախոսությունն ակնհայտ է։

          -Այսքանը,- կարճ կապեց թարգմանիչը, ու Պիրակուլին՝ իր ոսկեզոծ ջրամանով հանդերձ, իջեցրին բեմից բուռն ծափահարությունների ներքո։

          -Ձայնը տրվում է լեշակերների տիրակալ Ագաուռավին,- ակնոցները վեր քաշելով՝ հանդիսավոր հայտարարեց Մեղոսը։

          -Ուգա ա ուռա կառ ռառառա,- թառելով ամբիոնին՝ սկսեց վերջինս, ու թարգմանիչն անցավ իր գործին։

          -Իհարկե, մենք միշտ էլ գոհ ենք լինում պատերազմներից. առանձնահատո՛ւկ ենք բարգավաճում, քանի որ կերն առատ ու մերձակա է լինում։

          Ագաուռավը փորձեց հնարավորինս ուժեղ կառռ-ով խլացնել թարգմանչի ձայնը, իսկ վերջինս պատասխանեց դրան էլ ավելի ոգևորված.

          -Դառը մահ տանք մարդկանց, որպեսզի նրանց միսը քաղցր մնա,- մարտակոչի պես բռունցքը վեր տնկեց։

          -Կառ առա առ,- վերջին անգամ փորձեց միջամտել ագռավը, սակայն տեսնելով, որ իրեն նույնիսկ չեն լսում, կատաղությամբ կտցահարեց-պոկեց թարգմանչի պոչն ու թռավ դուրս։

          -Մեր բարեկամը գնաց իր մեծ ուրախությունը հայտնելու ցեղակիցներին,- հապշտաշ հայտարարեց Մեղոսը,- այժմ կլսենք օձերի տիրակալ Գյուրիզային։ Հաջորդիվ թող պատրաստվի հոմո մողեսիկուս Հակոբիկը։

          -Շշշշնորհակալություն,- հանդարտորեն ֆշշացրեց Գյուրիզան ու պոչով հեռու շպրտեց անպոչ թարգմանչին,- ինչպես գիտեք, մենք ամենաեղբայրասեր սողուններն ենք, ու ես սովորել եմ խոսել Ձեր լեզվով։

          Սկսվեցին ծափահարություններ, որոնց ընթացքում թարգմանիչը զգուշորեն կրկին մոտեցավ ամբիոնին։

          -Ես ողջունում եմ մեծ հավաքը,- թեթև օձային շեշտով շարունակեց Գյուրիզան։

          -Նա ողջունում է մեր գաղափարը պատերազմի մասին,- կողքից մեջ ընկավ թարգմանիչը, ու դրան հետևեցին բուռն-երկար ծափահարություններ, որոնց ընթացքում Գյուրիզան նախ ֆշշացրեց, ապա պոչը փաթաթեց թարգմանչի վզին, մի քանի անգամ պտտեցրեց օդում ու սարսափելի ուժով նետեց դահլիճի հակառակ ծայրը։ Հետո էլ հանգիստ դեմքով սպասեց ապշած դահլիճի աղմուկի լիակատար ավարտին։

          -Նախ ասեմ, որ նախորդ ելույթ ունեցողները պարզապես չէին հասկացել, թե ինչ է նշանակում «համատարած-լոկալ» պատերազմ, մարդկանց որ մասի, կամ բոլոր մարդկանց որ հատկանիշների դեմ պիտի պատերազմենք։ Ինչ վերաբերում է մեզ, այդ մենք ենք ամեն ինչ արել, որ մարդիկ դառնան բանական՝ գրեն-կարդան խելոքանան՝[vi] հույսով, որ դրանից օգուտ կքաղեն բոլոր մյուս կենդանի էակները, բայց ավաղ… Նրանք անկատար են, դանդաղ են հասունանում ու դեռ չեն դարձել բնության գլուխը… սակայն դա առիթ չէ պատերազմելու համար։ Մենք երբեք նախահարձակ չենք լինում,- հաշվի առնելով ոտքի կանգնած ու կատաղությամբ ֆսսացնող դահլիճականներին՝ դադար տվեց։

          Իսկ այդ ընթացքում պոչատ ու տափակած թարգմանիչը հասցրեց կրկին մոտենալ ամբիոնին.

          -Մարդիկ արդեն հարձակվել են մեզ վրա, ու մենք ստիպված ենք տեղայնորեն պատերազմել,- մի կերպ արտասանեց նա, ու դահլիճն իր կատաղությունը փոխակերպեց բուռն ծափահարությունների։

Օձերի տիրակալն այդ ընթացքում իջավ ամբիոնից ու չէր երևում, իսկ թարգմանիչը շարունակեց.

-Այսօրվանից կպատերազմենք նաև համատարած։

          Վերջին բառերի հետ Գյուրիզան դուրս եկավ ամբիոնի կողքից, մեկ հարվածով անվերականգնելի ջնջխեց պոչատ թարգմանչի գլուխն ու կրկին անհետացավ, այժմ արդեն՝ վերջնականապես։

          Հակոբիկը, որ բնավ չէր էլ մտածում իր խոսելիքի մասին, քանի որ կարող էր հույսն ամբողջովին դնել թարգմանչի լեզվին, վերջինիս անշնչանալու պատճառով մի պահ կորցրեց իրեն. իսկույն էլ նեղացած հնչերանգով խոսեց ներքին մողեսականը.

          «Մոռացա՞ր ինձ…»:

Սակայն նրա կարիքն էլ չեղավ։

          Նախագահողը աղտոտված բեմը մաքրելու համար հավաքարարչական-անժամկետ ընդմիջում հայտարարեց, իսկ այդ ընթացքում Մեղոս Վեցերորդի ընդարձակ ընդունարանում կլոր սեղանի շուրջն էին հավաքվել Մեղոսը, նրա տասներկու գեներալներն ու այժմ-արդեն միակ, թեկուզ և կիսով չափ այլացեղ ներկայացուցիչ Հակոբիկը։

          Մեղոսը լուռ էր ու մռայլ. հենց ուզում էր բերանը բացել, շնչակտուր ներս ընկավ մի լրաբեր մողեսիկ ու արագ-արագ ասաց.

          -Մի չարաճճի տղա պարսատիկով խփեց ու ջնջխեց Ագաուռավի գլուխը,- վերջացրեց, ընկավ հատակին ու սատկեց։

          -Գրողը տանի այդ չարաճիճի տղաներին,- ձևական մտահոգությամբ արձագանքեց Մեղոսը,- թող լուսավորվի նրա հոգին մողեսական դրախտում, հանգուցյալը լուսապայծառ ագռավ էր։ Այս անգամ մենք ավելի արժանավոր տիրակալ պիտի գտնենք թռչունների համար, այնպիսին, որին ամեն մի պարսատիկավոր տղա չկարողանա ցած գլորել։ Իսկ մինչ այդ տեղապահ կնշանակենք թռչող մողեսների փոխտոհմապետին։

          -Մի չարաճճի տղա պարսատիկով խփեց-ջարդեց Պիրակուլի ակվարիումը,- հևիհև ներս ընկավ երկրորդ լրաբերը,- բեռնակիրները փորձեցին իրենց ուսերի վրա տանել փոխարքային, սակայն նա բոլորին կերավ ու խեղդվեց օդում։

          -Հույս ունեմ, որ նրա ցեղակիցները տեսան կամ իմացան եղելությունը,- հարցրեց Մեղոսը, քանի դեռ լրաբերը չէր սատկել,- մինչ նրանք նոր ցեղապետ կգտնեն, նրան տեղապահ կնշանակենք ծովային մողեսների գլխավոր հաշվապահին։

          -Օ՜, այո՜, տիրակալ. այսօրվանից նրանք պարսատիկավոր տղաների երդվյալ թշնամիներն են,- ասաց լրաբերը, պառկեց նախորդի կողքին ու նույնպես սատկեց։

          -Հակոբիկ, իսկ դու ունե՞ս պարսատիկ,- դանդաղորեն դեպի Հակոբիկը թեքվեց Մեղոսը, ու նրան հետևեցին տասներկու գեներալների խիստ հայացքները։

          -Այս պահին՝ ոչ, ի՛մ տիրակալ,- ամենայն հարգանքով հնչեցրեց պատասխանը ներքին մողեսականը,- միայն՝ եթե կամենաք, մեծարգո՛ Մեղոս։

          -Բռա՛վո,- ասաց Ներքինի ձեռք բերած իշխանությունից գոհ Մեղոսը։            

          -Բռա՛վո, բռա՛վո,- ձայնարկեցին տասներկու գեներալները միաժամանակ ու սկսեցին ծափահարել, մինչև դուռը կրկին բացվեց՝ կարծես լռել-լսելու հրահանգ տալով։ Լրաբեր մողեսիկը, ներս վազելով, պառկեց իր հանգուցյալ գործընկերների կողքին ու նոր միայն, աստիճանաբար նվաղող ձայնով ասաց.

          -Գյուրիզան հասավ իր ցեղակիցներին, իսկ նրա ճանապարհին զոհվեցին հարյուրհիսուն քաջարի մողեսներ…,- իսկույն էլ անշնչացավ։

          -Գրողը տանի այդ պարսատիկավոր տղաներին,- պայթեց Մեղոսի ձայնը,- դրանցից է պետք սկսել պատերազմը:

Հետո աչքերը հառեց իր դիմաց՝ գաղտնի ծառայությունների ու հատուկ ստորաբաժանումների հրամանատար գեներալ Մալոխին.

-Կարծում եմ՝ նրանց դեմ արշավի ծրագիր ունեք։

          -Օ՜, այո՛, իմ տիրակալ. մենք պիտի կտրենք ու այրենք բոլոր այն ծառերը, որոնք պարսատիկների համար հումք են ծառայում։

          -Հրաշալի՛,- իր հավանությունը տվեց տիրակալը,- կարելի է և հակառակը՝ այրել, հետո կտրել,- իմիջիայլոց արեց իր հեղինակավոր նկատողությունն ու կրկին շուռ եկավ դեպի Հակոբիկը,- ի՞նչ կարծիքի ես…

          -Հանճարեղ է, իմ տիրակալ,- մեջ ընկավ ներքին մողեսականը Հակոբիկի բերանով,- եթե ծառեր չլինեն, գրքերը կդառնան թանկարժեք վառելիք. մարդիկ իրենք կայրեն այն, ինչ հեռացրեց նրանց մեզանից։

          -Մեզ հայտնի է,- ընդհատեց նրան Մեղոսի դիմաց նստած՝ կալոտների առաջնորդ, մողեսաբանակի գլխավոր հրամանատար, գեներալ Գաբրիել Գարսիա Կալոտը,- ձեր սխրագործությունը… հրաշալի էր… անձամբ էի հետևում հրդեհին, հրաշալի էր…

Ապա մի պահ ընդմիջում տվեց, ամբողջովին գունափոխվեց-կարմրեց ու շարունակեց հեղինակավոր-գեներալական հնչերանգով.

-Ես կարծում եմ, իմ տիրակալ, այլևս անհրաժեշտ չէ Հակոբիկի ճառը ժողովի առաջ. ամեն ինչ առանց այդ էլ է պարզ։

          -Իհարկե,- մեջ ընկավ գեներալ Գեկոնը,- հրեպոչավորը չի կարող դեմ լինել համատարած-լոկալ պատերազմին, նա ինքն արդեն սկսել է այն։

          -Եվ վերջապես,- վրա բերեց գեներալ Քամելեոնը,- Հակոբիկը Սալամանդրի՛ պոչակիր է…

          Բոլոր մյուս գեներալներն էլ անհամբերորեն պատրաստվում էին ինչ-որ բան ավելացնել, սակայն Մեղոսը ընդհատեց նրանց.

          -Է՛հ, գրո՛ղը տանի, հենց սկզբի՛ց պիտի տիեզերաժողովի փոխարեն այսպիսի հավաք կազմակերպեինք,- խիստ ու շեղ հայացքն ուղղեց քարտուղար-գեներալի կողմը,- լավ… հաշվենք, որ հենց այդպես էլ եղել է,- խոսքը մեղմացրեց, սակայն հայացքը չփոխեց։

          Ամեն ինչ հասկանալով՝ գեներալ-քարտուղարը վեր կացավ, ընկավ հանգուցյալ լրաբեր մողեսիկների կողքին ու շունչն այնքան պահեց, մինչև մեռավ։ Միայն դրանից հետո Մեղոսը շարունակեց՝ ուղղվելով դեպի Փշեպոչ գեներալը.

          -Այժմ դուք եք քարտուղար-գեներալը, իսկ ձեր տեղը հակագրքային արշավում կզբաղեցնի Հակոբիկը, որին, գեներալի կոչման հետ, նաև նոր անուն ենք տալիս՝ Սողես՝ ի պատիվ մողեսասեր Սողոմոն իմաստունի։

          Թեև կեղծ, բայց բուռն ծափահարությունները տևեցին մինչև Մեղոսի թաթի վեր բարձրացնելը։

          -ԵՎ այսպես, սկսում ենք «SALAMANDER»[vii] ծրագիրը. մանրամասները ձեզ կներկայացնեն ձեր ներքին ձայները, իսկ հիմա քնեք…

Գլուխ իններորդ

          -Էլ ոնց կլինե՜ր… նախագահի աշխատակազմո՜ւմ…- միանգամից կարծես քնի՛ց արթնացան գրադարանային հրեշտակները։

          -Այս երկրի բնակչության կե՛սը նախագահ է, դրանց մեծ մասն էլ իրենց շրջապատել են աշխատակազմերով ու թիկնապահներով, թեև իրականում թիկունքն է իրենց պահում,- շարունակեց հերոդոտածինը,- միայն թե գահ չկա, որին նախորդեն:

          -Ու՝ ով չալարի, յոթ օրվա ընթացքում, ըստ օրենքի՝ նախագահ կդառնա ինչ-որ մի բանի։  Դու ավելի լավ կլինի հետևես՝ տեսադաշտից չկորցնենք «նախագահներին»։

          -Աչքի պոչով հետևել եմ շքամուտքին, շարժ չկա։

          -Ես կհամարձակվեմ ստուգել,- ասաց քերոլածինն ու թռավ դեպի Հակոբիկի պատուհանը. տարօրինակ դանդաղկոտությամբ զննեց դրանից ներս ու վայրկենապես հայտնվեց ընկերոջ կողքին,- չկա՜ն, չկա՛ն, աչքիդ պոչը կույր է, կամ թերատես, ինչպես ողջ պատմագիտությունդ…

          -Չի կարող պատահել,- հապշտապ վրա բերեց հերոդոտածինն ու հայտնվեց Հակոբիկի ննջարանի պատուհանի մոտ. նայեց, մի ուրախ թռիչք գործեց տեղում ու հանդարտ-հաղթական ետ վերադարձավ:- Իսկ դու միայն երևակայականն ես տեսնում… հանգիստ քնած են… առնվազն նրանցից մեկը՝ տեսանելին։ Հիմա նայի՛ր ու ասա՝ ո՞վ է մեզնից թերատեսը։

          -Ինչպե՞ս…- ընդվզեց քերոլածինն ու նորից թռավ դեպի դիմացի շենքը. զարմացած նայեց պատուհանից ներս ու կազմի երկրորդ էջով մոտենալու նշան արեց ընկերոջը։

          Հերոդոտածինն իր չափերից երկու անգամ փքվեց ու հանդիսավոր դանդաղկոտությամբ մոտեցավ։

          -Ի՛նքդ նայիր,- հազիվ զսպեց արդարացի ցասումը, որ չգոռա,- որտե՞ղ են…

          Հերոդոտածինը քամահրանքով ներս նայեց։

          -Մահճակալին, չե՞ս տեսնում։

          -Ո՜չ,- ու երկուսով միաժամանակ սկսեցին նայել։

          -Ուշադի՛ր նայիր։

          -Նայում եմ, չկա՛ն։

          -Կա՛ն։

          -Չկա՛ն։

          -Կաաա՛ն։

          -Չկաաա՛ն։

          -Մի րոպե,- հանկարծ լրջացավ հերոդոտածինը,- գուցե… և՛ կան, առնվազն ի՛մ հայացքով, և՛… չկան՝ քոնո՛վ… պատմության մեջ հաճախ են նման դեպքեր պատահել…

          -Ֆիզիկայում էլ… էլ չասեմ՝ գեղարվեստական գրքերի մասին… 

          -Բայց վերջապես կա՞ն, թե՝ չկան… ես փաստեր եմ սիրում…

          -Փորձենք մեր տեսանկյունները միասնականացնել,- գիտունիկի տեսք ընդունեց քերոլածինը,- իմ՝ էություն որոնողի հայացքով նայիր։

          -Չը-կան,- նայեց ու զարմացավ հերոդոտածինը,- հիմա էլ իմ՝ կաղապարներից էություն կռահողի հայացքով դո՛ւ նայիր։

          -Կա՛ն,- զարմանալու հերթը քերոլածինինն էր,- ուրեմն… կան, բայց այստեղ չեն,- եզրահանգեց անվիճելի։

          -Համաձայն եմ, թեև դա միայն ավելի՛ խճճեց իրավիճակը…

          -Ակնհայտորեն ետ ենք մնացել կյանքից. ստիպված՝ պիտի քվանտային ֆիզիկան մի անգամ էլ թերթենք։

          -Կամ՝ աստվածաբանության դասընթացներ անցնենք,- հոգոցով համաձայնեց հերոդոտածինը։

          -Ընդամենը երկու օր ենք գրադարանից դուրս ապրում, բայց տես՝ ինչ օրն ենք ընկել,- համարյա հուսահատվեց գրհրեշտակը։

          -Չէ՜, առանց Արտոյի գլուխ չենք հանի. գնանք արթնացնենք…

          Երկուսն էլ միանգամից, աջ ու ձախ ականջներից, մտան տղայի գլուխն ու խառնվեցին երազներին։ Այդ պահին Արտոն, ծովափին նստած, արևածագն էր դիմավորում։ Եթե երազ չլիներ, շատ կզարմանար՝ ալիքների վրայով հանգիստ քայլող զույգին տեսնելով։ Հունական տունիկան թեթևորեն մարմնին գցած առույգ ծերունին ու տասնիններորդ դարի եվրոպական հագուստներով աղջնակը անշտապ իր կողմն էին գալիս։ Երբ հասան ափին, աղջնակը դիմեց իրեն.

          -Մյուս անգամ, երբ երազում ծովափ գնաս, նախազգուշացնող ցուցանակ կպցրու ճակատիդ. բոլորը չէ, որ լողալ գիտեն։

          -Գոնե ավա՜զը տաք լիներ,- փնփնթաց ծերուկը,- մի քիչ ոսկորներս կտաքացնեի։

          -Արևելքը հիանալու առարկա չէ, այլ՝ զարթուցիչ,- խստորեն հայտարարեց աղջնակն ու ծերունու հետ կանգնեց դիմացը՝ փակելով ողջ տեսադաշտը,- օրվա անելիքդ վերջացնելուց հետո կարող ես հիանալ՝ արևմուտքի՛ն նայելով։

          Արտոն ո՛չ գիտեր՝ ինչ մտածեր, ո՛չ էլ՝ ինչ պատասխաներ։

          -Արևելքը շուտ է արթնանում, բայց արժեքները միշտ էլ միայն արևամուտքում են կայանում… համենայնդեպս, դա է ցույց տալիս մեր քաղաքակրթության պատմությունը,- չցանկանալով անմասն մնալ զրույցից՝ ավելացրեց ծերունին, թեև անիմաստ էր բանավիճելի բան ասելը, քանի որ աղջնակը հակառակ տեսանկյունը չէր պաշտպանի, իսկ տղային միայն հյուրերի ով լինելն էր հետաքրքրում։

          Արտոյի՝ ոչինչ չասող ու միայն լսող դեմքը չէր նպաստում զրույցին, ուստի երկուսն էլ մի պահ լռեցին։ Հետո միաժամանակ այնպես գոռացին, որ դիակն էլ ոտքի կկանգներ.

          -Արթնացի՛ր։

          Այնպես վեր թռավ բազկաթոռից, որ գրհրեշտակները, ականջներից դուրս թռչելով, ծեփվեցին պատերին. ուղղահայացորեն ցած սահելով՝ հասան հատակին ու միայն էջերը թափ տալուց հետո կրկին եռաչափ դարձան։

          -Օօօ՜ֆ,- միաժամանակ հոգոց հանելով՝ դանդաղ մոտեցան նստած, մտասևեռում-երազից կյանք վերադարձող տղային։

          Համարյա միաժամանակ, ներքին մողեսականի ցնծագին ձայնից, անկողնուց վեր թռավ նաև Հակոբիկը։

          «Շնորհավորում եմ, դու ընտրված-նշանակված ես «Գրքասերների միության» նախագահ»։

          Հակոբիկին թվաց, թե Ներքինը ծաղրում է իրեն, ու որոշեց ինքն էլ կատակել.

          «Փորինեն էլ, երևի, տեղակալս լինի…»:

          «Եթե ուզում ես… խնդիր չունես… թող լինի, թեև… դու կարող ես մի՛ քանի տեղակալներ ունենալ. ինչ-որ մեկը պիտի՞ քո փոխարեն կեղտոտ գործերն անի»։

          Նոր միայն հասկացավ, որ Ներքինը չէր ծաղրում. Իհարկե, հիասթափված էր, որ երկրի կամ գոնե կառավարության նախագահի պաշտոնակատարը չի լինելու։ Շփվել Մեծն Մեղոսի ու նրա գեներալների հե՜տ, գեներալի կոչո՜ւմ ստանալ, իսկ հետո… ինչ-որ չնչի՛ն «միության» նախագահ լինել… Արդեն պատկերացրել էր իր՝ ողջ թիկնազորով մուտքը դպրոց, իրեն խոնարհվող ուսուցիչներին ու տնօրենին, նախկին դասարանցիների նախանձը, շքեղ կյանքը…

          «Դա էլ կհասցնես,- տղուկի մտքերը կարդաց Ներքինը,- կամաց-կամաց։ Քեզ դեռ շատ գործեր են սպասում մինչ այդ, բայց… երազանքներդ առանց էդ պաշտոնների էլ կարող ես իրագործել, ո՛վ իմ նախագահ»,- վերջում որոշեց հարգանք ցուցաբերել ներքինը։

          Հակոբիկը լուռ էր։

          «Դու միայն տես, թե ի՞նչ առաջխաղացման տեղ ունես. Գրքասերներից հետո՝ Գրքագիրների միության աթոռը, Գրաքննադատներինը, Գրավաճառներինը և ընդհանրապես… կարող ես «Գ» մեծատառով սկսվող բոլոր կազմակերպությունների նախագահը լինել՝ միաժամանակ»։

          Հակոբիկը պատկերացրեց իրեն՝ միաժամանակ բազմաթիվ աշխատասենյակներում, մի ամբողջ շենք՝ միայն իր աշխատասենյակներով։ Ընդունարաններում՝ տարատեսակ քարտուղարուհիներ, որոնք չեն խանդում միմյանց. բոլոր Հակոբիկներինը միասին՝ երկրի նախագահից ավելի մեծ թիկնազոր, որ շրջապատել է շենքն ու մի՛շտ պատրաստ՝ իր հրամաններին է սպասում… Պատկերացնում էր այն, ինչ ներքին մողեսականն էր ցանկանում, իսկ վերջինս ստիպված էր միաժամանակ նաև խոսել, ու այնպես, որ խոսքերը համընկնեն առաջադրած պատկերներին։

          «Բացի այդ, դու կարող ես Գրքասերների համաշխարհային ասոցիացիայի նախագահը լինել, ավելի ստույգ,- ընդմիջում տվեց,- ստիպված ես, որպեսզի արդարացնես Մեղոսի հույսերը»։

          Սակայն Հակոբիկին այդ պահին բոլորովին այլ հարց հուզեց.

          «Ես պիտի գրքեր էլ կարդա՞մ,- ու սարսափով սպասում էր դրական պատասխանի»։

          «Իհարկե,- ընդմիջում տվեց, որպեսզի զգա Հակոբիկի հուսալքությունն ու նոր միայն ավելացրեց,- իհարկե՝ ոչ։ Կարող ես տառերն էլ մոռանալ. հաջողություն ունենալու համար պետք կլինի միայն խոսել ու… չմոռանաս համապատասխա՛ն հագնվել»։

          Հակոբիկի սիրտը տեղն ընկավ. հիմա-արդեն ամեն ինչի համաձայն էր։

          «Պահարանումդ փնտրիր ու գտիր Գրքասերների միության նախագահի կոստյումը»։

          Հակոբիկը բացեց հագուստի պահարանի իր բաժնի դուռն ու չհավատաց աչքերին։

          Կոստյումներն այնքան շատ էին, որ առաջին հայացքից հեշտ թվացող ընտրությունը նման էր տասնյակ պատասխաններ ունեցող թեսթային հարցի։ Միանգամից ձախ քաշեց նախորդ օրն անկողնում շահագործված ֆրակը, նախարարական լպրծուն «եռյակ» կոստյումը, պետական ծառայողի՝ իրար հետ կապ չունեցող բաճկոնն ու տաբատը, գրական ամսագրի խմբագրի՝ կանխամտածված անճաշակությամբ փայլող հագուստն ու հայացքը սևեռեց ճմռթված, քաթանե, բաց մոխրագույն կոստյումին, որի կրծքային կեղծ գրպանին դեկորատիվ տառատեսակով դաջված էր՝ ԳՄՆ։ Բաճկոնի տակ սպիտակ վերնաշապիկ կար՝ տարայբուբեն անկանոն նիշերով, իսկ աջ գրպանից դուրս էին կախված գրքերից ալերգիա ունեցող գրքասերների համար նախատեսված ռետինե ձեռնոցները։

          Ներքին մողեսականը ողջունեց Հակոբիկի ընտրությունն ու, որպես խրախուսանք, կմճտեց այտը ներսից։ Հայելու դիմաց  իր մեկ մետր վաթսունհինգ սանտիմետր՝ ըստ կոստյումի երկարության, բոյով հիանալուց հետո, Հակոբիկը դուրս եկավ տնից՝ նախօրոք անտեղյակ իր ճանապարհի ուղղությանը։

          -Էսպես չի լինի,- մի կերպ խոսեց քերոլածինը,- մենք պիտի կարողանանք նորմալ շփվել Արտոյի հետ։

          -Կարծում եմ՝ հասկանում ես,- մտահոգվեց հերոդոտածինը,- որ բժշկական տեսանկյունից դա կարող է ախտորոշվել որպես շիզոֆրենիա։

          -Ուզում ես ասել, որ բժիշկները, բոլոր շենքերի մուտքերի մոտ կանգնած, սպասում են, որպեսզի բռնեն երիտասարդ տղաներին ու ախտորոշե՞ն։

          -Իսկ դու կարծում ես, որ միայն մե՞նք ենք հոգեորսությամբ զբաղվում.  առևտրականներին գնորդներ էին պետք, ու նրանք այդպիսին դարձրին բոլոր մարդկանց, սիգարետ արտադրողները փորձեցին մարդկանց ծխողներ դարձնել, թղթադրամ տպողներն այնպես արեցին, որ մարդիկ, առանց փողի, ոչ մի քայլ չկարողանան անել։ Անհրաժեշտությունների մի հսկա մասը արհեստածին ու փոխկապակցված են. չլինի մեկը, մյուսն էլ չի լինի։

          -Հիմա՜,- չդիմացավ հերոդոտածինի մենախոսությանը քերոլածինը,- բժիշկներն են հիվանդներին պե՞տք, թե՝ հակառակը։

          -Բժիշկներն արարում-հայտնաբերում ու տարածում են հիվանդություններ, որոնցով հիվադանալու հակում ունեցողներն առաջանում են անբնական ապրելակերպից։ Սրա պատճառն էլ մարդկային հանրության ինքնակազմակերպման ձևն է, որը շատ հարմար է արտադրողներին, բանկիրներին, վաճառողներին, գողերին, պետական պաշտոնյաներին՝ ներառյալ հարկահավաքներն ու բժիշկները, զինվորականներն ու ուսուցիչները, գիտնականներն ու դատախազները,- զգալով, որ քերոլածինը այլևս չի կարողանում լսել, հերոդոտածինը ձայնը բարձրացրեց ու շտապեց եզրահանգել,- ու ա-մե-նա-կարևո՛րը՝ այս ամենը մեկ-միասնություն է կազմում. պատանին մեն-մենակ է հայտնվում հսկա, ամեն ինչ խժռող համակարգի դեմ…

          -Նայիր, դուրս եկավ,- լավագույնս ելքը գտավ քերոլածինը՝ հայացքն ուղղելով դիմացի շենքի շքամուտքին։

          Երկուսն էլ դուրս թռան պատուհանից ու ապահով բարձրությունից սկսեցին հետևել Հակոբիկին։ 

Շարունակելի


[i] Նկատի ունի Արտոյի «Արտառոցը կամ՝ դեպի փայլուն ապագա» վեպի գլխավոր հերոսներից մեկին։

[ii] Նկատի ունի Բորիս Վիյանի վեպը, որ քսաներորդ դարի սյուրռեալիստական գրականության գլուխգործոցն է։

[iii] Ալբերտ Էյնշտեյնի նույնանուն գիրքը, որ տեսության հանրամատչելի տարբերակն է։

[iv] Ադոլֆ Հիտլերն ու Իոսիֆ Ստալինը շատ ընթերցասեր էին. հետաքրքիր է, որ Հիտլերը իր աշխատավարձի մեծ մասը ծախսում էր գրքերի վրա, իսկ երիտասարդ Ստալինը ավելի խորամանկ ձև էր գտել. գրավաճառից մեկ օրով վերցնելով գիրքը՝ կազմակերպում էր դրա արտագրությունը ընկերների միջոցով ու գիրքը վերադարձնում։

[v] Նմանակում Վերին Երուսաղեմ կրոնական հասկացողությանը։

[vi] Նկատի ունի աստվածաշնչյան այն դրվագը, երբ օձը համոզում է Եվային ուտել իմաստության խնձորն ու միաժամանկ բացահայտում է Աստծո կատարած խաբեությունը, քանի որ այն ուտելուց հետո Ադամն ու Եվան չեն մահանում, ինչպես վախեցրել էր Եհովան։

[vii] Սալամանդրը և՛ իրականում գոյություն ունեցող, և՛ առասպելական մողեսի տեսակ է, որը չի այրվում կրակում։

No Comments

Leave a Reply