maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳիտաՆյութ Իսրայել Ասրյան

Զահա Հադիդը և ապագայի ճարտարապետությունը

18.04.2020


Զահա Հադիդ:
Հանճարեղ ճարտարապետ, առաջին կինը, որը ստացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակը։ Ճարտարապետական աշխարհում այն համարժեք է Նոբելյան մրցանակին: Զահան այն ստացել է Սանկտ Պետերբուրգում։ The Guardianի հեղինակները նրան անվանել են «Կորի թագուհի», որն ազատել է ճարտարապետական երկրաչափությունն ու նրան նոր արտահայտչություն հաղորդել։ Նրա հնարած շինությունները աներևակայելի են և, որպես կանոն, դառնում են տեսարժան վայրերը այն քաղաքների, որտեղ կառուցվում են։

Ապագա ճարտարապետը ծնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Չնայած արևելյան ծագմանը՝ նա զերծ է մնացել խստությունից ու սահմանափակումներից։ Ընտանիքն ապահովված էր, շատ էր ճանապարհորդում ու լիբերալ հայացքներ ուներ։ Նրա զարգացման համար նույնքան բարենպաստ էր նաև Բեյրութի ամերիկյան համալսարանը, որտեղ Հադիդը մաթեմատիկական կրթություն է ստանում: Հիշողություններում նա մանկությունն ու ուսանողությունը համարում է իր կյանքի ամենալավ ժամանակը, որովհետև այդ շրջանում ստիպված չէր բախվել սեռով կամ ծննդավայրով պայմանավորված նախապաշարմունքների հետ։

Զահա Հադիդ

Մաթեմատիկոսի դիպլոմով Հադիդը Լոնդոն է գնում՝ ճարտարապետ դառնալու հստակ որոշմամբ: Այնտեղ նա ընդունվում է Լոնդոնի ճարտարապետական դպրոցը և շուտով աշխատանքի անցնում իր ուսուցիչ Ռեմ Կոլհասի բյուրոյում։ Ավարտելուց հետո բացում է սեփական բյուրոն, բայց հաջողությանը դեռ երկար պիտի սպասեր։
Ակնառու ճարտարապետի նախագծերը միջազգային մրցույթներում մրցանակներ էին շահում և մասնագիտական միջավայրում նրան հռչակ բերում, բայց ոչ ոք պատրաստ չէր դրանք կյանքի կոչել։ Այդ ձևերն իրենց ժամանակից շատ առաջ էին, դրանք ընկալվում էին որպես ուտոպիական և իրականության հետ չհամատեղվող:

Վերջապես, 1993թ. ավարտվեց նրա առաջին մեծ նախագիծը։ Հայտնի «Vitra» կահույքի ընկերությունը երիտասարդ ճարտարապետին վստահեց ընկերության շենքի հրշեջ կայանի կառուցումը Գերմանիայում: Իր ժամանակի համար յուրահատուկ շինությունը կառուցվեց դեկոնստրուկտիվիզմի ոճով, որին բնորոշ են ճարտարապետական ձևերում սովորական օրենքների խախտումը, գծերի անսպասելությունն ու կոտրվածությունը։ Հիմա այն թանգարան է, որտեղ ցուցադրվում են «Vitra»-ի նմուշները։

Շուտով Հադիդին պատվիրեցին նախագծել Ռոզենտալի ժամանակակից արվեստի կենտրոնը ԱՄՆ-ում, որի շինարարությունն ավարտվեց 2003-ին։ 2004-ին ստացավ Պրիցկերի մրցանակը, 2005-ին՝ Design Miami ցուցահանդեսի գլխավոր մրցանակը։ Այդուհետ Զահան մշտապես պահանջված էր, հաճախ նրան պատվիրում էին ամենակարևոր և նշանակալի նախագծերը։

Ռոզենտալի ժամանակակից արվեստի կենտրոնը, ԱՄՆ

2005թ. ավարտվեց Գերմանիայի Ֆենո գիտական կենտրոնի և թանգարանի կառուցումը, որը ևս մի կարևոր բարձրակետ էր Հադիդի ստեղծագործման մեջ։ Այստեղ վառ արտահայտված են ֆիրմային առանձնահատկությունները՝ սպիտակ գույնը և հորիզոնական գծերի գերակայությունը։ Չնայած ահռելի չափերին՝ թանգարանը բարակ ու նրբագեղ տեսք ունի և ցուցադրում է ճարտարապետուհու հայացքը։

Հադիդի գեղեցկագույն շինություններից մեկը Գուանչժոուի օպերային թատրոնն է։ Դրսից այն համահունչ է իրեն շրջապատող ջրի թեմային և փայլող սառցակտոր է հիշեցնում։ Ներսից թատրոնը նման է հիանալի ակուստիկայով կախարդական մարգարտյա լվացարանի։

Լոնդոնում Զահա Հադիդի շենքը հայտնվեց այդ քաղաքում նրա գրասենյակի ստեղծումից երեք տասնամյակ անց։

Սպիտակ ալիքի նմանվող ջրային մարզաձևերի կենտրոնը կառուցվեց 2012-ի օլիմպիադայի համար։ Հադիդը նախագծել է ոչ միայն շինության արտաքին տեսքը, այլև փոփոխվող խորությամբ ու մակերեսով լողավազանների համակարգը։

Ջրային մարզաձևերի կենտրոն, Լոնդոն


Զահա Հադիդը մահացել է 2016-ին, բայց նրա գրասենյակը շարունակում է զարգանալ և հիմա ավելի քան 400 աշխատակից ունի։ Որոշ շինություններ շարունակում են կառուցվել նրա նախագծերով։ Օրինակ՝ Քաթարում կառուցվում է Ալյ-Վակրա մարզադաշտը, որտեղ 2022 թվին կանցկացվի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Նյութի աղբյուր՝ veryimportantlot.com
Գլխավոր նկարում՝ «Vitra» ընկերությունը շենքի հրշեջ կայանը, Գերմանիա
Անգլերենից փոխադրեց Իսրայել Ասրյանը

No Comments

Leave a Reply