maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortbetparkjojobet girişjojobet girişjojobetjojobetgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişmarsbahis girişcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom günceljojobet girişjojobetmatbet girişholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibom girişbetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom güncelbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomjojobet girişjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobet giriş günceljojobetjojobetmarsbahisJOJOBETjojobetJOJOBETJOJOBETcasibomcasibomcasibomcasibommarsbahisCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMasyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobetJojobetjojobet girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ԳրաԴաշտ Զավեն Բեկյան

Զավեն Բեկյան․ Պոեզիայի մահը

26.07.2024

                                                 
               

Հայտնի բան է՝ մարդը զուտ կենսաբանական էակ չէ, այլապես նա տարված կլիներ զուտ կենսաբանական պահանջմունքներով (ուտել, քնել, քորվել, բազմանալ՝ սեքս անել և այլն)։ Նա ձգտում է կենսաբանականից տարբեր բաների, ուզում է Այլ լինել, որը նրան կապում է հոգևորին, նա գիտի (կամ մարդկանց մի որոշակի մասն է դա գիտակցում և կարևորում ), որ ինքը հոգևոր էակ է և պահանջ ունի առնչվել Անհայտին, Աստծուն։ Պոեզիան՝ մյուս հոգևոր ստեղծումների հետ, դրա արտահայտությունն է։
    
Նիցշեի միտքը՝ «Աստված մահացել է» ( մարդու մեջ՝ իհարկե ), նշանակում է որ իսկական՝ բուն իմաստով պոեզիան նույնպես մահանում է ( որովհետև Մարդու մահը նույնպես դեռևս չի ավարտվել)։

Առաջանում է մարդու նոր՝ «աստվածազրկված» տեսակ, որը ստեղծում և սպառում է «աստվածազրկված» պոեզիա։ Այդպիսի պոեզիայի բովանդակությունը կարող է լինել, օրինակ․․․ քիթ քչփորելը, որին ձևի առումով համապատասխանում է տրյուկաչությունը՝ հայերեն՝ հնարքներ բանեցնելը, պոետիկ «սպորտը», երբ օրինակ, «ես սիրեցի նրան» միտքը կարող է գրվել այսպես  «կտղուցամույն առաստաղների վրա ես որսացի տռիփը սիրազբաղ թարթիչներիդ»։
 
Այստեսակ պոեզիայի հեղինակին դու չես կարող հասկացնել իսկությունը, որովհետև ԴՐՍԻՑ՝ կողքից նայողի դերում նա ի վիճակի չէ լինել։ Լեոնարդո դա Վինչին ասում է մոտավորապես այսպես․ «Եթե տղամարդը և կինը կարողանային կողքից տեսնել, թե որքան զզվելի ու այլանդակ բան է իրենց կատարած սեռական ակտը ՝ նրանք դա չէին անի»։ Լեոնարդոյի ժամանակ չկային պոռնոգրաֆիա ցուցադրող տեխնիկական միջոցները, բացի դրանից՝ նա կարծեմ միասեռական էր — և գուցե «տղամարդը տղամարդու հետ» տարբերակի դեպքում նման բան չասեր։ Ինչևէ։

Ես ցավով հիմա ստորև հավելում եմ իմ բանաստեղծությունը ԱՅԴՏԵՍԱԿ պոեզիայի մասին․

ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊՈԵԶԻԱՆ

            Շեքսպիրի ձուկը խայտում էր անծայրածիր ծովերում։
                    Ռոմանտիկների ձուկը թպրտում էր առափնյա ալիքների մեջ։
                   Այս ի՞նչ ձուկ է հիմա այստեղ շնչահեղձ լինում քարերի վրա․․․
                                  Վ․ Բ․ Յեյթս, «Երեք դարաշրջան»

Նորագույն պոեզիան
լքել է խոսքի լայնարձակ
ճակատամարտի դաշտերը,
որի մի կողմում վառվում է արևը դասական,
մյուս կողմում ՝ լուսինը մարդու հավիտենական խորհրդի,
իսկ դիմացից աստղերի հեռաստանն է
ծիրեծիր ձգվող և մի այլ՝ ավելի լավ բանի,
քան իրականությունն է կեղծ ու թվացյալ՝
հույս ու խոստումով հեռագնա․․․
Նորագույն պոեզիան
մտել է կենցաղի նամշահոտ խրամատների մեջ,
հոտ է քաշում ներքնազգեստների կասկածելի ծալքերից,
հասարակ, ժարգոնահյուս, հեշտ բռնվող
բառերի ուտիճների ու փայտոջիլների հետևից է ընկել
( իսկ օրգազմի գագաթնակետին նույնիսկ կարիճներ են հայտնվում ՝
ադամորդու ճաշակը խայթող․․․)։
Նորագույն պոեզիան
քրքրում է ճղճիմ զգացմունքների տոպրակը,
բայց մի քանի ծակ փուչիկ է գտնում ընդամենը,
որով չես խաբի նույնիսկ երեխային,
ում աչքերը սահուն, փաղաքշող երազների են սովոր
և քիչ է մնում զբաղվի, ասենք,
․․․սովորական քրտինքի անատոմիայով․․․

     Զավեն Բեկյան