maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortbetparkjojobet girişjojobet giriş günceljojobetjojobetgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişjojobet girişmarsbahis girişcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom günceljojobet girişjojobetmatbet girişholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibom girişbetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom güncelbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomjojobet girişjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobet giriş günceljojobetjojobetmarsbahisJOJOBETjojobetJOJOBETJOJOBETcasibomcasibomcasibomcasibommarsbahisCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMasyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobetJojobetjojobet girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ՄշակութաԳիծ Զավեն Բեկյան

Զավեն Բեկյան․ Երազների մասին

30.06.2024

                                                      

  Երազների հանդեպ երկու մոտեցում կա։ Մատերիալիստներն ասում են, որ երազը ցերեկվա ընթացքում հոգնած ուղեղի «հանգստի իներցիան» է, օրվա տպավորությունների, անձնական խնդիրների կամ ուրախությունների «գիշերային արձագանքը», կամ զուտ կենսաբանական ազդակների հետևանք (էն, որ ժողովուրդն ասում է՝ «Քամակդ բաց ես քնել, էդ պատճառով էլ նման բան ես տեսել», կամ աղի բլիթի «էֆեկտը», երբ ծարավը «ստիպում» է տեսնել սիրեցյալիդ)։ Սա էլ կարող է լինել, բայց երազն ավելի լուրջ բան է. մատերիալիստների ենթադրած ուղեղ-համակարգչի «քմահաճույքը» չի պարզապես, որովհետև գոյություն ունի նաև ՀՈԳԻ -և երազը նաև հոգևոր, մետաֆիզիկական իմաստ ունի։ Գիտենք նոոսֆերայի՝ համատիեզերական «ոգեղեն շերտի» գոյության մասին, ինչը մեզ շրջապատում է, ասենք, մթնոլորտային շերտերից մեկի՝ ստրատոսֆերայի նման։ Հավանաբար նոոսֆերայի՝ յուրահատուկ ոգեղեն «մագնիսական դաշտի» միջոցով և շնորհիվ է, որ մենք հեռավորությունների վրա դեպքեր ենք տեսնում (հիշենք, օրինակ, այն դեպքը, երբ Թումանյանը «հեռվանց տեսավ» Աղայանի ընկնելն ու մահը), ինչպես նաև երազով կարող ենք հաղորդակցվել մեր մտերիմների ու հարազատների հետ։ Ավելին՝ երազը նաև կանխագուշակելու, կանխազգալու հնարավորություն է, որի մասին կխոսենք ստորև։

  Երազների մասին «ամենաարմատականը», ըստ հնդիկների, կարծեմ Բրահմանի երազի մասին է- ասում է՝ աշխարհը Բրահմանի երազն է, և հենց որ Բրահմանն արթնանա՝ աշխարհը կցնդի, կանհետանա։ Սա գեղեցիկ տարբերակ է, բայց «խիստ հնդկական», ուստի և հեքիաթանման…

 Կա երազների մասին Ֆրեյդի տեսությունը, որը չեմ ուսումնասիրել և չգիտեմ ինչ է, բայց, անշուշտ, սեռականի հետ կապված մի բան պիտի լինի։ Այս առումով ես հավաստի եմ համարում միայն երազախաբությունը:

  Ինձ ավելի շատ հետաքրքրել է երազների մասին Ռուդոլֆ Շտայների տեսությունը, ըստ որի՝ երազը մարդու աստրալ (ոգեղեն) մարմնի գործունեության հետևանք է (մարդը, ըստ նրա՝ յոթ մարմին ունի)։ Մարդը քնում է ուղեղը հանգստացնելու համար, իսկ քանի որ ուղեղը  ոչ միայն համակարգիչ է, այլև «հոգու տուն», մարդու աստրալը փոխադրվում է «աստրալ աշխարհ», կամ առօրյա լեզվով ասած՝ ԱՅՆ  ԱՇԽԱՐՀ՝ լիցքավորվելու (ինչպես որ բջջային հեռախոսն ենք  լիցքավորում)։ Եվ ահա ԱՅԴՏԵՂ տեղի է ունենում փոխհաղորդակցություն. մարդու «աստրալը» տեղեկություններ է ստանում ապագայից։ Սակայն քանի որ Աստրալ աշխարհի և մարդու ներաշխարհի «այբուբենները» տարբեր են, մարդն այդ տեղեկությունը ստանում է նշանների և խորհրդանշանների տեսքով, որոնք մեկնաբանության կարիք են զգում. այստեղից էլ՝ երազահանների ստվար «ձեռնարկները»:

 Աստրալ աշխարհի հետ կապված «ամենալավ երազ տեսնողները», կարծես թե, գրողներն ու արվեստագետներն են, որովհետև պիտի ընդունենք առանց որևէ  նախանձի, որ վերջիններս մարգարեների պես մի բան են: Թումանյանի երազը կարող էր խղճմտանքի հետևանք լինել:

Երազումս մի մաքի

Մոտս եկավ հարցմունքի.

«Աստված պահի քո բալեն,

Ո՞նց էր համը իմ ձագի…»։

Տերյանի տեսածը կարող էր այսպիսին լինել (քանի որ նա միշտ ցնորքների, տեսիլքների մեջ էր…).

Տեսա երազ մի վառ,

Ոսկի մի դուռ տեսա,

Վրան փերուզ կամար,

Սյուները հուր տեսա։

Իմ տեսած երազներից մեկն այսպիսին է.

Երազ եկավ ինձ մի զարմանալի.

Կողպած էր դուռը, չկար բանալին։-

Փակել էին ինձ մի հին տան ներսում։

Թե փակողն ո՞վ էր՝ ոչ ոք չէր ասում…

Այսպիսին է, որովհետև իմ երկրային կյանքում ես միշտ… անհարմարավետություն եմ զգացել:

 Փարաջանովի շարժանկարները չքնաղ, անընդմեջ, արթմնի երազատեսություններ են:

 Ուտոպիստ փիլիսոփաները «մարդավայել» երազներ են տեսել՝ «Արևի քաղաքը» և այլն:

 Իսկ բռնակալների և մարդասպանների տեսած երազից Աստված հեռու պահի, ու թող դրանք երբեք չիրականանան:

Գլխավոր նկարը՝ Մայքլ Ուիլման, Հակոբի երազը հրեշտակների աստիճանի մասին, 1690, (աղբյուրը՝ Վիքիպեդիա)