Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկազմակերպվի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո։ Համերգը կկայանա ապրիլի 14-ին, ժամը 19:00։ Երեկոյին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ։
Որպես մենակատարներ հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը, դաշնակահար Նարինե Ենգիբարյանը և ջութակահար Աստղիկ Վարդանյանը։
Երեկոյի ընթացքում տեղի կունենա Տաթև Ամիրյանի The Birth of the Eternal (Հավերժականի ծնունդը) Դաշնամուրի, լարայինների և հարվածայինների համար գործի համաշխարհային պրեմիերան։
Կհնչեն նաև Էդուարդ Հայրապետյանի Պոստլյուդ, Լորիս Ճգնավորյանի
Սերենադ 12 լարայինների համար, Միխայիլ Կոկժաևի Կոնցերտինո բլյուզի ոճով՝ դաշնամուրի և լարայինների համար, Ստեփան Շաքարյանի На волнах блюза (Բլյուզի ալիքների վրա) ստեղծագործությունները։
Նշենք, որ Կամերային նվագախումբը պարբերաբար ներկայացնում է հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ հնարավորություն ընձեռելով ունկնդրին ծանոթանալ ժամանակակից ստեղծագործողներին ու նրանց արվեստին, ինչպես նաև հանդիսանալով նոր գործերի կատարման ու առաջմղման խթան։
No Comments