Ազդագիր

Վահագն Հայրապետյանի նոր նախագիծը․ Electronic Planet

Վահագն Հայրապետյանի նոր նախագիծը․ Electronic Planet

Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Վահագն Հայրապետյանն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացնի իր նոր՝ Electronic Planet նախագիծը։ Համերգը կանցկացվի մայիսի 29-ին, ժամը 19:00:

Հանրահայտ ջազմենը հանդես կգա առանց ոճային սահմանափակումների, նորարարական համերգային ծրագրով: Երեկոյի ընթացքում կհնչեն Հայրապետյանի ստեղնաշարային, էլեկտրոնային և վոկալ իմպրովիզացիաները:

Վահագն Հայրապետյանն արդեն մի քանի տասնամյակ է՝ իր ուրույն տեղն ունի Հայաստանի ջազի պատմության մեջ: Հայրապետյանը տարբեր կազմերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, մասնակցել միջազգային փառատոնների և պատվով ներկայացրել հայ մշակույթը։