Արցախ ԳիտաՆյութ

Հացի. հինավուրց կոթողների, ավանդությունների գյուղը

05.06.2021

Հացի գյուղը պատմական հինավուրց կոթողների, ավանդությունների գյուղ է: Այն ունի արժեքավոր բազմաթիվ հուշարձաններ, որոնք լուռ վկաներն են գյուղի հետաքրքիր պատմության: Բավական է հիշել, որ այս գյուղի վաղնջական անցյալը կապված է Վաչագան Բարեպաշտ թագավորի անվան գործունեության հետ: Հացիի պահպանված հուշարձաններից առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում գետակի ձախ ափի բլրակի բլրի գագաթին ու լանջերին փռված հուշարձանախումբը, որը ժողովրդի կողմից կոչվում է Բռի եղցի: Անահիտի ձորակի ձախ կողմում փռված է Բռի եղցի (եկեղեցի) հուշարձանախումբը։ Ամայի՝ քար ու ավազով պատած տարածքում երևում է միջնադարյան խոշոր վանքային համալիրը: Զարմանալ ու հիանալ կարելի է միայն, տեսնելով, թե ինչպիսի ներդաշնակությամբ են անցյալի վարպետները կարողացել անհրապույր տեղանքի հետ համադրել ճարտարապետական ուշագրավ վանքի կառույցները: Թեև համալիրի կանգուն, մասամբ նաև քանդված կառույցները, ըստ նրանց վրայի արձանագրության, հիմնականում վերաբերում են 12-13-րդ դարերին, բայց այստեղ գտնված ավելի հին հուշարձանների բազմաթիվ բեկորներ և ժողովրդի պատմության մեջ պահպանված ավանդությունները հաստատում են վանքի տեղում նույնիսկ մինչև հեթանոսական ժամանակաշրջանի հասնող մշակույթի գոյությունը: Բռի եղցու այժմյան համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից, խաչքարերի երեք որմնափակ պահոցներից, քանդված մատուռից, օժանդակ (ավերված) շենքերից և ընդարձակ գերեզմանատնից, որոնք հիմնականում կառուցվել են միջնադարում, և բնականաբար հետագա դարերում ենթարկվել են վերանորոգումների: Առաջին եկեղեցին, որը գտնվում է բլրի գագաթի հարավարևելյան կողմում, փոքր է, շարված անտաշ սալաքարերով։ Գրեթե ամբողջական մնացած միանավ, թաղածածկ դահլիճի հորինվածքով եկեղեցու միակ մուտքը արևմուտքից է։ Երկրորդ եկեղեցին գտնվում է առաջինի հյուսիսային պատին կից, դարձյալ փոքր շինություն է, իրականացված հողմնահարված սպիտակավուն թերթաքարերով։ Սա էլ, առաջին եկեղեցու նման, միանավ բազիլիկ է ուղղանկյուն հատակագծով։ Երրորդ եկեղեցին որը գտնվում է բլրի գագաթի արևմտյան կողմում, փոքր շինություն է, շարված անտաշ սալաքարերով: «Խաչենիկ վարդապետի կառուցած այս հուշարձանը,- գրել է Ս. Բարխուդարյանը,- 13-րդ դարում տարածված նման հուշարձաններից լավագույն նմուշներից է»: Բռի եղցի հուշարձախմբի հարավային կողմում, բլրի ստորոտում՝ գյուղի շեմին գտնվում է չորրորդ եկեղեցին, որը համեմատաբար փոքր է ու շարված կոպտատաշ սալաքարերով։

«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ
Ստորև ներկայացված են նաև հոդվածի անգլերեն և ռուսերեն տարբերակները

****

The village of Hatsi is a village of ancient historical monuments and traditions. There are many valuable monuments here that are silent witnesses to the interesting history of the village. Suffice it to recall that the ancient past of this village is associated with the activities of the king Vachagan Bareshpasht.Of particular interest is a group of monuments on the left bank of the river at the top of the hill and on the slopes, which is popularly called Bri Yeghtsi.To the left of the Anahit gorge is the monumental group Bri Yeghtsi (church). A large medieval monastery complex can be seen in the desert covered with stone and sand. One can only be surprised and amazed at the harmony with which the masters of the past managed to combine the buildings of a wonderful architectural monastery with an unattractive area.Both the standing and partially destroyed buildings of the complex, judging by the inscription on them, mainly belong to the XII-XIII centuries, but the numerous fragments of older monuments and traditions found here, preserved in the history of the people, confirm the existence of culture on the site of the monastery even before the pagan period.The current Bri Yeghtsi complex consists of four churches, a parish, three walled khachkars, a demolished chapel, auxiliary (destroyed) buildings, a large cemetery, which were mainly built in the Middle Ages and, of course, were renovated in later centuries.The first church, located on the southeastern side of the hill, is small and lined with rough stone. The only entrance to the church, which is almost entirely one-nave, with a vaulted hall, is from the west.The second church is located next to the northern wall of the first, it is again a small building of wind-blown white slate. Like the first church, it is a rectangular one-nave basilica.The third church, located on the western side of the hill, is a small building lined with rough stone. “This monument was built by Archimandrite Khachenik, — wrote S.“ Barkhudaryan -is one of the best examples of such monuments of the 13th century ”.On the southern side of the Bri Yeghtsi monument, at the foot of the hill, on the threshold of the village, there is the fourth church, relatively small and lined with rough slabs.

****
Село Хаци — село древних исторических памятников и традиций. Здесь много ценных памятников, которые являются безмолвными свидетелями интересной истории села. Достаточно вспомнить, что древнее прошлое этого села связано с деятельностью царя Вачагана Барешпашта.Особый интерес представляет группа памятников на левом берегу реки на вершине холма и на склонах, которую в народе называют Бри Ехци.Слева от ущелья Анаит находится монументальная группа Бри Ехци (церковь). Большой средневековый монастырский комплекс можно увидеть в пустыне, покрытой камнем и песком. Можно только удивляться и поражаться той гармонии, с которой мастерам прошлого удалось совместить постройки замечательного архитектурного монастыря с малопривлекательной местностью. Как стоящие, так и частично разрушенные постройки комплекса, судя по надписи на них, в основном относятся к XII-XIII векам, но найденные здесь многочисленные фрагменты более старых памятников и традиции, сохранившиеся в истории народа, подтверждают существование культуры на месте монастыря еще до языческого периода.Нынешний комплекс Бри Ехци состоит из четырех церквей, прихода, трех обнесенных стенами хачкаров, снесенной часовни, вспомогательных (разрушенных) зданий, большого кладбища, которые в основном были построены в средние века и, конечно же, были отремонтированы в более поздние века.Первая церковь, расположенная на юго-восточной стороне холма, небольшая, выложена необработанным камнем. Единственный вход в церковь, почти полностью оставшейся однонефной, со сводчатым залом, находится с запада.Вторая церковь расположена рядом с северной стеной первой, это опять же небольшое здание из обдуваемого ветром белого сланца. Она, как и первая церковь, однонефная базилика прямоугольной формы.Третья церковь, расположенная на западной стороне холма, представляет собой небольшое здание, выложенное необработанным камнем. «Этот памятник построил архимандрит Хаченик, — писал С. «Бархударян — один из лучших образцов подобных памятников 13 века».На южной стороне памятника Бри Ехци, у подножия холма, на пороге села, стоит четвертая церковь, относительно небольшая и выложенная грубыми плитами.

No Comments

Leave a Reply