Մարտի 11-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացվի All and Everything խորագրով աուդիո-վիզուալ պերֆորմանս։
Երեկոյին հանդես կգան աուդիո-վիզուալ արտիստներ Հայկ Կարոյին և SHHAU-ը։ Միջոցառման ռեժիսորը Հելեն Թադևոսյանն է։
«Պերֆորմանսը նվիրված է մարդկանց, որոնք կենսոլորտի կարեւոր մասն են կազմում, բայց երբեմն, այնուամենայնիվ, խաթարում են էներգիայի հոսքն այնտեղ»,- նշում են միջոցառման հեղինակները։
Նման ձևաչափի միջոցառում «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անցկացվում է առաջին անգամ։ Այն արվեստի մի քանի ճյուղի յուրատեսակ միաձուլում է, և, վստահաբար, կզարմացնի մեր հանդիսատեսին։
No Comments