Հայկական երաժշտարվեստում դհոլի լավագույն վարպետ Սերգեյ Խաչատրյանը՝ Էֆոն, դհոլի միջոցով նոր կյանք է տվել «Հայ ֆիդայի» հայտնի ստեղծագործությանը։ Էֆոյի դհոլի կատարմամբ գործիքային երաժշտության տեսահոլովակը երաժշտասեր հանրությանը հասանելի կլինի հունիսի 15-ից։
«Հայ ֆիդայի» երաժշտության գործիքավորումն իրականացրել է Գարիկ Առաքելյանը, տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Զորայր Հակոբյանը։ Իսկ տեսահոլովակում պարում է «Swag dance» ստուդիան՝ խորեոգրաֆ Հովհաննես Սարգսյանի բեմադրությամբ։
No Comments