Փորձելով փախչել հոլիվուդյան աղմուկից՝ վերջին երեսուն տարում դերասան, կատարկերգու Ջիմ Քերրին ապրում է Լոս Անջելեսի Բրենտվուդ թաղամասում՝ երկու հեկտար տարածք զբաղեցնող աղյուսե դարպասով իր առանձնատանը։ Կինոաստղն իր հանգիստը գտել է 280 փութ բարձրության հասնող ու անընդհատ խնամք պահանջող բույսերի շրջապատում։ Այս արկածային տեղանքը հանդիսանում է գեղարվեստական տարբեր գաղափարների և արտասովոր դեկորատիվ տարրերի փորձադաշտ։
Մարքեթինգային ընկերությունները Քերրիի առանձնատունը գովազդում են որպես «միահարկ ռանչո» և «իր տեսակում եզակի հեքիաթային ապաստարան», որն ունի 5 ննջարան, 6 լոգասենյակ, 3 հարդասենյակ։
Աղյուսե և փայտե մանրահատակը, հարթ ու հեծաններով առաստաղները, բազմաթիվ բուխարիները, լայնարձակ ինտերիերը ծառայում են որպես ֆոն՝ տարբեր տեխնիկայով համադրված արվեստի գործերի ցուցադրության համար։ Դրանցից շատերը հենց Ջիմ Քերրինն են, որը փորձառու նկարիչ ու քանդակագործ է։
Առանձնատունն ունի նաև մեծ գրասենյակ, մարզասրահ, շեֆ-խոհարարի սեղան, նախաճաշի համար նախատեսված ութանկյուն սենյակ՝ դեպի դուրս ելքով, ընտանեկան սենյակ։ Հյուրերի ընդարձակ ննջարանները, փակ պատշգամբով հիմնական լյուքս սենյակը հանդիսանում են դեկորատիվ կիրառական արվեստի թանկարժեք նմուշներ։
Քերրիի բացառիկ ձեռագիրը զգացվում է հատկապես ար-դեկո ոճով կինոթատրոնը մտնելիս։ Նրա ֆիլմային հագուստները ցուցադրված են հյուրասենյակներում՝ ապակե ցուցափեղկերում, իսկ որոշ մրցանակներ տեղ են գտել Բիդերմայեր ոճով ճաշարանում։ Կինոթատրոնում՝ որպես անկումային արվեստի նմուշ, կառուցվել է սև մարմարից լոգասենյակ։
Խիտ բուսածածկի, ներքին բակերի և հաստափոր ծառերի միջև առկա են թենիսի դաշտ, զրուցարան, ջրվեժ, որը ժայռի վրայից թափվում է լողավազան։ Լողավազանի կողքին փոքրիկ տուն է՝ բարով և բուխարիով, ինֆրակարմիր սաունայով և շոգեբաղնիքով։ Այգում կարելի է գտնել թարմ օրգանական մթերքներ։ Մեդիտացիայի համար Քերրին ստեղծել է գողտրիկ պավիլիոն։
The Wall Street Journal-ի հայտարարության մեջ դերասանը նշել է, որ այս տունն իր համար «հիացմունքի ու մուսայի» միջավայր է եղել։ Ցավոք, նա արդեն քիչ ժամանակ է անցկացնում այնտեղ։ Միգուցե նոր գնորդը կարողանա իր պես այդ տունը վայելել։
Պատրաստեց Անի Անտոնյանը
No Comments