Հունիսի 13-ը ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան տարելիցն է։
Այդ կապակցությամբ Քաղաքային պանթեոնում, որտեղ հուղարկավորված է արտիստը, ժամը 17։00-ին տեղի կունենա հուշարձանի բացման արարողությունը։
Ռաֆայել Քոթանջյանին նվիրված հուշարձանի հեղինակը քանդակագործ Զամոկ Սարգսյանն է։
Ռաֆայել Քոթանջյանի մահվան տարելիցի և հուշարձանի բացման արարողությանը ներկա կլինեն նրա հարազատները, մտերիմներն ու բարեկամները։
Այս տարի մաեստրոյի 80 ամյակի տարին է։ Այդ առիթով հունիսի 18-ին՝ ժամը 18։30-ին, Կինոյի տանը նախատեսված է հոբելյանական հուշ-երեկո, որին կմասնակցեն Ռաֆայել Քոթանջյանի որդին եւ իր թոռնիկները, Հարություն Խաչատրյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Անահիտ Աղասարյանը, Լևոն Հարությունյանը, Սոնա Շահգելդյանը, Լիլիթ Կարապետյանը եւ Ռաֆայել Քոթանջյանի ուսանողները։
No Comments