ardi.am Կինո

Ալբերտ Ազարյանը երիտասարդների աչքերով. «Ես բացեցի թևերս»

28.07.2023

Օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մասին պատմող «Ես բացեցի թևերս» ուսանողական վավերագրական ֆիլմն արդեն էկրանին է։ Առաջնախաղը կայացավ օրերս Կինոյի տան մեծ դահլիճում։
«Ես բացեցի թևերս» ֆիլմի պրոդյուսերը Դավիթ Ջինանյանն է, ռեժիսորը՝ Սոնա Սարիբեկյանը, գլխավոր օպերատորը՝ Ռոբերտ Պողոսյանը։ Նրանք սովորում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Ardi.am-ի հետ զրույցում Դավիթ Ջինանյանը նշեց` ի սկզբանե նպատակ ունեին ցույց տալ լեգենդար Ալբերտ Ազարյանի երեկն ու այսօրը. «Մենք օգտվել ենք նաեւ արխիվային կադրերից, որ դիտողն ավելի ընդգրկուն ծանոթանա վարպետի անցյալին։ Եվ իհարկե ֆիլմում շատ են նոր նկարահանումներից հատվածներ, որոնք մենք ենք արել` պատասխանատվությամբ և մեծ հավատով»։

Ardi.am

No Comments

Leave a Reply