Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում օգոստոսի 5,6,7-ին կներկայացվի Ջակոմո Պուչինիի վերջին գլուխգործոցը` «Տուրանդոտ» օպերան:
«Տուրանդոտ» օպերայի համաշխարհային պրեմիերան կայացել է 1926 թվականին, Միլանի Լա Սկալայում։ Հայաստանում այն բեմադրվում է առաջին անգամ՝ ճանաչված սոպրանո, Հայաստանի վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանի գլխավոր դերակատարմամբ:
Հայաստանյան և աշխարհի տարբեր նշանավոր բեմերի հանդիսատեսի հիշողություններում անջնջելի են երգչուհու անզուգական երգեցողությունը, փայլուն խաղը, առինքնող և անմոռանալի կերպարների մարմնավորումը: Նա բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է, հեղինակավոր բեմերում իր ելույթներով բուռն ծափերի և շռայլ գնահատականների արժանացած արտիստուհի:
Անահիտ Մխիթարյան
Այս բեմելն առանձնահտուկ է երգչուհու կյանքում, քանի որ առաջին անգամ է ներկայանում Տուրանդոտի դերով։
Կալաֆի դերում հանդես կգա տենոր Հայկ Վարդանյանը։
Ներկայացնան գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է Կարեն Դուրգարյանը, ռեժիսոր՝ Վ. Ստարոդուբցև, նկարիչ՝ Մարիինյան թատրոնի դիզայներ Պ. Օկունև, հագուստների հեղինակ՝ «Գաբաջյան նորաձևության տուն»:
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև առցանց. (https://ticket.opera.am/en/details/622/1690805440 https://www.facebook.com/YerevanOpera):
Ardi.am
No Comments