Այսօր կխոսենք պատմական երաժշտության մասին։ Կանդրադառնանք «Սաբատոն» անունով խմբի ստեղծագործությանը։ Այո, այո, ժամանակակից երգեր՝ հիմնված պատմական իրադարձությունների վրա։
«Սաբատոնը» «հեվի-փաուեր-մետալ» ոճի խումբ է՝ հիմնադրված 1999 թվականի դեկտեմբերին։ Երգերի հիմնական թեմաներն են պատերազմը, առանձին ճակատամարտերն ու սխրանքները։ Խմբի անունը անգլերենից թարգմանաբար նշանակում է «երկաթե կոշիկ», որը ժամանակին ասպետական զրահի մի մասն էր հանդիսանում։
Պարզ ասած՝ երգերը ռոք ոճի են և բավականին ծանր երաժշտությամբ։ Խմբի ստեղծագործության արդյունքը պատմական ուղերձով երգերն են։
Ռոք խմբի անդամներն են՝ Հոակիմ Բրոդենը, ով միաժամանակ խմբի ղեկավարն է ու գլխավոր մենակատարը, Պեր Սունդստրեմը՝ բաս կիթառիստը, Թոբբե Էնգլունդը՝ կիթառիտը, Կրիս Ռելանդը՝ ռիթմ-կիթառիստը և Հաննես Վան Դալը՝ հարվածային գործիքների թմբկահարը։
Ինչպիսին են խմբի պատմական ուղերձները
Խմբի բոլոր երգերը, որպես կանոն, անգլերեն են։ Տարրական մակարդակի անգլերենի իմացությամբ մարդու համար դժվար չի լինի հասկանալ, թե ինչի մասին են երգում երաժիշտները։ Եկեք անմիջապես անցնենք պատմություններին, որ պատմվում են «Սաբատոնի» երգերում։ Մեզ, ամեն դեպքում, հետաքրքրում են դրանց ճշմարտացիությունը։
Նշենք, որ, օրինակ, Առաջին կամ Երկրորդ համաշխարհային պատերազմների մասին երգերում չկան կարծրատիպեր ու աղավաղված պատկերացումներ։ Երգերը այնքան լավ են հաղորդում այն ժամանակների մթնոլորտը, փաստերը, իրադարձությունները, որ երբ կրկներգը կսկում է, ակամայից սարսռում ես։ Խմբի գլխավոր առավելություններից մեկը «ոչ ոքի կողմից» սկզբունքն է, իհարկե, լավ իմաստով։
Թարգմանությունը՝ Իսրայել Ասրյանի
Աղբյուրը՝ dzen.ru
No Comments