Հուլիսի 14-ին, ժամը 20։00-ին «Իլիկ» արտ-սրճարանում տեղի կունենա Վարդան Սմբատյանի «Ձուկի լեռներում» գրքի շնորհանդես։ Ժողովածուն ներառում է հեղինակի 2016-ից մինչ օրս գրած պատմվածքները։ Ներկայացնում է «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը։
Ձկները շատ բան գիտեն մեր, Աստծո ու էս անկատար աշխարհի մասին դրա համար էլ Աստված համրությամբ է պատժել, բայց բանաստեղծ, երաժիշտ Վարդան Սմբատյանը՝ ով խելառ մարդաձուկ է, սովորել է վերծանել ձկների լռությունը։
Ձուկը լեռներում գրքում ձուկը խոսում եւ խոսեցնում է հասարակության համար փոքր բայց գրողի համար մեծ մարդկանց, այն մարդկանց, ովքեր մեծ քաղաքի աչքի փուշն են, աննկատ են, անընդունելի …
Իսկ թե ձուկը ո՞նց է հասնում լեռներին, կպարզենք շնորհանդեսին հեղինակի հետ։
Հեղինակը եւ «Իլիկ»սիրով հրավիրում են ձեզ գրական ջրերի մեջ լող տալու։

Վարդան Սմբատյանն ընթերցողին ծանոթ էր «Չարwest», «Յոթ միլիարդ մենություն», «Կին՝օ՜պոեզիա», «Անհիշողություն» բանաստեղծական գրքերով։ Գիրքը կարող եք ձեռք բերել Երևանյան գրախանութներում։






