ՕրԸնթաց ardi.am

Տերյանի երևանյան հուշարձանները

07.01.2020


Այսօր Վահան Տերյանի մահվան 100-րդ տարելիցն է։ Ներկայացնում ենք մեծ բանաստեղծի քանդակները և կիսաքանդակը, որ տեղադրվել են Երևանում՝ տարբեր ժամանակներում:


Երևանի Էրեբունի համայնքում՝ Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցի առջև է գտնվում Վահան Տերյանի կիսանդրին: Հուշարձանը տեղադրվել է 1965 թվականին։ Քանդակագործը Արշամ Շահինյանն է, Ճարտարապետը՝ Բ. Հարությունյանը:

2000-ի փետրվարի 9-ին՝ բանաստեղծի ծննդյան 115-ամյակի օրը, Երևանի Օղակաձև զբոսայգում, բանաստեղծի անունը կրող փողոցի հարևանությամբ բացվել է Վահան Տերյանի հուշարձանը: Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 3 մետր է։ Ճարտարապետ՝ Համլետ Խաչատրյան, քանդակագործ՝ Նորայր Կարգանյան:

Երևանցիները և քաղաքի հյուրերը հաճախ են հանդիպում այս վայրում՝ Տերյանի արձանի մոտ: Ոչ հաճախ, բայց դժգոհություններ են հնչում կապված հուշարձանի ձևի, տրամադրության հետ: Գրականության գիտակները պնդում են, որ խեղճ ու կրակ, տրտում տղայի արձանը ոչ մի կապ չունի մեծ բանաստեղծի, հասարակական-քաղաքական գործչի հետ:

2007-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Չինարի պուրակում տեղադրվել է մոսկվաբնակ հայ քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հեղիանակած Տերյանը: Արձանը քանդակված է Օգյուստ Ռոդենի ոճով։ Նիկողոսյանը ստեղծել է Տերյան-մտածողի կերպարը:

Նյութի աղբյուրը՝ Վիքիպեդիա
Լուսանկարները՝ Արմինե Աղայանի, Արտաշես Թադևոսյանի

No Comments

Leave a Reply