ՄշակութաԳիծ Երաժշտություն

Հասմիկ Պապյանի հայացքով

02.08.2019

Աշխարհահռչակ սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանին դիմեցինք հարցով.

-Ի՞նչ կարևոր ձեռքբերում և ի՞նչ լուրջ բացթողում եք նկատում հետհեղափոխական Հայաստանի երաժշտական կյանքում, առհասարակ՝ մշակույթում:

-Դեռ բավականաչափ ժամանակ չի անցել հեղափոխական շրջանից, որպեսզի կոնկրետ եզրահանգումներ անենք: Իմ կարծիքով նվազել է ցածրորակ երաժշտությունը: Համերգային դահլիճները «զավթած» առաջվա «աստղերը» կարծեք թե շատ չեն երևում իրենց համատարած գովազդային հոլովակներով: Տխուր է, որ նույնիսկ չհիշատակվեց, օրինակ, Ավետ Տերտերյանի 90-ամյա հոբելյանի մասին, դեռ ավարտին չի հասցվել Հրանտ Մաթևոսյան կենտրոնի շինարարությունը: Շատ հարցեր, հրատապ լուծումներ ստանալու փոխարեն, շարունակում են «խորհրդային կարգերին» բնորոշ բյուրոկրատական քաշքշուկների ենթարկվել: Չկա անկաշկանդ, ճկուն կառավարում մշակույթի ոլորտում:

ardi.am

                                                                                                        

No Comments

Leave a Reply