Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված հոբելյանական հանդիսությունների շրջանակում «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցավ հոբելյանական համերգ՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի , Պետական կամերային նվագախմբի և մենակատարների մասնակցությամբ:
Համերգի առաջին բաժինը ղեկավարեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը, իսկ երկրորդ բաժինը ղեկավարեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Ներկայացվեցին Կոմիտասի թե՛ հայտնի, թե՛ այսօր արդեն մոռացության մատնված գործերը:
Թումանյանին նվիրված բաժնում ներկայացվեց հայ կոմպոզիտորների Թումանյանի բառերով գրված մեներգեր, ռոմանսներ, խմբերգեր:
Գառնի տաճարի մոտ կայանալիք համերգը սկսվեց մութն ընկնելուն պես:
Էկրաններին՝ Թումանյանին, Կոմիտասին առնչվող հետաքրքիր նյութեր էին:
Համերգն անցկացվել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Լուսանկարները՝ Թագուհի Ասլանյանի
No Comments