ՄշակութաԳիծ

Ահա կյանքն էլ այդպես է. մի պարտիզպան, որ մարգագետին է հարթում:

03.01.2025

Քաղվածքներ` Ջոն Գոլսուորդիի «Ասք Ֆորսայթների մասին» գրքից

Գեղեցկությունը չի կարող մխիթարել, եթե հոգին դուրս է մնում նրանից։
***

Մարդու ուզածը ավելի կարևոր է, քան ուրիշների չուզածը:
***

Մարդու ծխած սիգարից, մարդու սիրած երաժշտությունից` դուք կարող եք նրա հոգեկան կառուցվածքն իմանալ:
***

Մենք չեն կարող կյանքը ենթարկել մեզ, բայց կարող ենք պայքարել:
***

Երբ ինքդ քեզ չտեսնես այնպես, ինչպես ուրիշներն են քեզ տեսնում, դա հոյակապ միջոց է ինքնապաշտպանության:
***

Հե՜յ աշխարհ` սքանչելի, տարօրինակ, խառնաշփոթ, քաղցր ու դառը աշխարհ. անհունորեն հետաքրքրական, մի բախտախաղ` հոգ չէ՜, թե ինչպիսի թուղթ է ընկել քեզ տվյալ րոպեին:
***

Բայց սիրտ չթափե՜ս հյուրասենյակում, ջանա ամուր մնալ մինչև վերջ, եթե նույնիսկ ոչ ոք չկա շուրջդ, որ տեսնի, թե որքան լուրջ ես պահում դու քեզ:

***
Քանի՞ տարեկան ես դու, քսանհի՞նգ: Այդքան արագ մի’ ապրիր կյանքը. սոսկալի ձանձրացած կլինես, երբ հասնես հիսունիդ: Իսկ ավելի տաղտկալի բան չկա, քան ձանձրացած մարդը: