Կրեատիվ ՕրԸնթաց

Ամանորյա անսովոր ավանդույթներ

01.01.2024

Տարբեր մշակույթներ և տարբեր երկրներ տոները նշում են յուրովի։ Դա վերաբերում է նաև Նոր տարվա տոնակատարությանը: Մինչ ոմանք հավատում են սպասք կոտրելու ավանդույթին, մյուսները հույսը դնում են գուշակող ներքնազգեստի զորությանը (ոչ, սա կատակ չէ)։ Ներկայացնում ենք Ամանորի 10 ամենատարօրինակ և անսովոր ավանդույթները ամբողջ աշխարհից:

1․ Հաջողության 12 խաղողահատիկ — Իսպանիա

Իսպանական Ամանորյա ավանդույթներից մեկը մինչև կեսգիշեր, ժամացույցի 12 հարվածներից յուրաքանչյուրի հետ մեկական խաղողահատիկ ուտելն է՝ բարեկեցություն ապահովելու նպատակով: Եթե դրանք ուտեք ճիշտ ժամանակին, ապա գալիք տարին կլինի հաջողակ։ Խաղողի համը` լինի քաղցր, թե թթու, նույնպես հուշում է, թե ինչ է ձեզ բերելու տարին: Ասում են, որ 12 հաջողակ խաղողահատիկի (las doce uvas de la suerte) ավանդույթը ծագել է 1909 թվականին, երբ Իսպանիայում խաղողի բացառիկ լավ բերք է ստացվել:

2․ Ափսեներ կոտրելը — Դանիա

Դանիական ավանդույթի համաձայն մարդիկ ափսեներ և հախճապակյա սպասք են կոտրում՝ նետելով դրանք հարևանների դռներին, որպեսզի գալիք տարին նրանց հաջողություն բերի։ Ամբողջ տարվա ընթացքում չօգտագործված սպասքը պահվում է, և դեկտեմբերի 31-ին դրանք նետվում են ընկերների և հարազատների տների դռներին: Ենթադրվում է, որ որքան շատ լինեն կոտրված ափսեները, այնքան ավելի շատ ընկերներ և հաջողություն կունենաք գալիք տարում: Դանիացիներն ունեն նաև ավանդական ամանորյա ուտեստ ՝ մանանեխով խաշած ձողաձուկ, որին հաջորդում է մարցիպանով պատրաստված բլիթների համտեսումը։

3․ Խրտվիլակի այրում — Էկվադոր

Էկվադորում, Ամանորից առաջ, մարդիկ պատրաստում են քաղաքական գործիչների, փոփ աստղերի և այլ հայտնի դեմքերի խրտվիլակներ. հին հագուստը լցոնում են թերթով կամ թեփով, ամրացնում են դիմակ և, որպես խորհրդանշական սրբագործում-մաքրում, Ամանորի գիշերը՝ կեսգիշերին, դրանք հրկիզում են: Ասում են, որ էկվադորյան այս ավանդույթը վանում է նախորդ տարում տեղի ունեցած ցանկացած անհաջողություն:

4 Հագեք գունավոր ներքնազգեստ — Լատինական Ամերիկա

Լատինական Ամերիկայի (կամ Հարավային Ամերիկայի) երկրներում, ինչպիսիք են Մեքսիկան, Բոլիվիան և Բրազիլիան, գալիք տարվա ձեր կարողությունը որոշվում է ձեր վարտիքի գույնով: Ըստ ավանդույթի՝ կարմիրը կբերի սեր, իսկ դեղինը ՝ հարստություն։ Եթե դուք փնտրում եք խաղաղություն և ներդաշնակություն, ապա խորհուրդ է տրվում սպիտակ գույնի ներքնազգեստ կրել: Այսպիսով, գույները հիմնականում ընտրվում են՝ ըստ մարդու՝ գալիք տարվա հետ կապված ցանկությունների, այսինքն՝ ըստ նրա, թե ինչ է ակնկալում մարդը գալիք տարվանից։

5. Մզամուրճ և հաց — Իռլանդիա

Իռլանդիայում միայնակ կանայք Նոր տարվա գիշերը երբեմն իրենց բարձի տակ դնում են մզամուրճ*, այնուհետ հաջորդ օրը այրում այն կրակի մեջ՝ տարվա ընթացքում սեր գտնելու հույսով: Մեկ այլ ավանդույթի համաձայն, հացը նետում են պատերին ու դռներին` չար բախտն ու չար ոգիներին հեռացնելու համար:

*(Իռլանդիայում, ինչպես նաև եվրոպական այլ երկրներում մզամուրճը պտղաբերության և սիրո հետ ասոցացվող հատապտուղ է):

6. 108 զանգ — Ճապոնիա

Ճապոնական Նոր տարին կամ Օշոգացուն ամբողջ Ճապոնիայում դիմավորում են բուդդայական տաճարներում՝ կեսգիշերին հնչող զանգերի 108 ղողանջով՝ ցրելու համար մարդկանց բնորոշ 108 վատ կրքերը: Ճապոնացիները հավատում են, որ զանգերի ղողանջները կմաքրագործեն իրենց նախորդ տարվա մեղքերից։ Սովորաբար տարվա վերջին օրը զանգերը ղողանջում են 107 անգամ, իսկ 108-րդ զարկը ազդարարում է Նոր տարվա մուտքը:

7. Շրջանաձև առարկաներ — Ֆիլիպիններ

Euro coin stacks isolated in studio shot. Money and finance concept

Ֆիլիպիններում Նոր տարվա հետ կապված ամեն բան ասոցացվում է փողի հետ։ Հույս ունենալով գալիք տարվա համար ապահովել բարգավաճում և հարստություն՝ ֆիլիպինցիները հավատում են, որ պետք է շրջապատեն իրենց կլոր առարկաներով (ինչը փող և հարստություն է խորհրդանշում): Այդ ակնկալիքով էլ նրանք հաճախ խաղող են ուտում, մշտապես մետաղադրամներ պահում գրպանում (որոնք անընդհատ զրնգում են), կրում են պուտավոր հագուստ: Այս ամենը արվում է փողի հոսքը ապահովելու համար։

8․ Կահույքի նետում պատուհանից — Իտալիա

Իտալիայի որոշ մասերում, ինչպես նաև Նեապոլում, կա կարգախոս՝ «հրաժարում հնից», համաձայն որի՝ Ամանորի գիշերը բնակիչներն ավանդաբար հին, ավելորդ կահույքը դուրս են նետում պատշգամբներից՝ գալիք տարվա նոր սկիզբը խորհրդանշելու համար: Վնասվածքներից խուսափելու նպատակով, տեղացիների մեծ մասը նետում է փոքր և փափուկ իրեր: Դա նաև լավ առիթ է հետևալու ամանորյա Նեապոլի գիշերային անցուդարձին: Տարօրինակ է, որ այս սովորույթը կիրառվում է նաև Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաքում:

9․Առաջին ոտք (հյուր) — Շոտլանդիա

Շոտլանդական ամենահին ավանդույթներից մեկը ՝ «առաջին ոտքը»՝ First Footing, որը հայտնի է նաև որպես quaaltag կամ qualtagh, ասում է, որ Ամանորի գիշերը՝ կեսգիշերից հետո, տան շեմը հատած առաջին հյուրը պետք է այցելի նվերներով: Որպես նվեր կարող են լինել մետաղադրամներ, ածուխ, հաց, աղ և անգամ մի քիչ վիսկի՝ տանը հաջողություն բերելու համար: Ավանդույթի համաձայն բարձրահասակ, գորշ մազերով տղամարդու այցը համարվում է հաջողության նշան, իսկ խոշորամարմին, շիկահեր անծանոթները՝ զինված կացնով և թրով, անհաջողություն են խորհրդանշում։

10․ Կարպի (ծածանի) կշեռքներ — Գերմանիա

Ամանորի գիշերը գերմանացիները վայելում են Silvesterkarpfen` «Ամանորյա Կարպ» ավանդական կերակուրը: Ընդունված է նաև ամբողջ տարվա ընթացքում դրամապանակում կարպի կերպարով կշեռք-թալիսման պահելը, ինչը ենթադրաբար հարստություն և հաջողություն կբերի: Կշեռք-թալիսմանի հեռացումը դիտվում է որպես անհաջողություն, բախտի հեռացում:

Անգլերենից թարգմանությունը՝ Շուշաննա Ալեքսանյանի

Նյութի աղբյուր՝ https://travel.earth/strange-new-years-eve-traditions-from-around-the-world/

Լուսանկարները՝ ըստ նյութի և google.com որոնման համակարգի

No Comments

Leave a Reply