ՏեսաԳիր

Անդերսեն․ նոր թարգմանություն, նոր հեքիաթներ (տեսանյութ)

02.11.2022

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացնում է Անդերսենի հեքիաթների ժողովածուն՝ Դավիթ Սամվելյանի թարգմանությամբ և խմբագրմամբ։ Ժողովածուն ներառում է 12 հեքիաթ, սկսվում է Անդերսենի գրած առաջին` «Ճարպամոմը» հեքիաթով, որը երբևէ հայերեն թարգմանված չի եղել, և առհասարակ, աշխարհում հայտնաբերվել է 2012-ին։

12 հեքիաթներից 6-ը հայերեն հրատարակվում են առաջին անգամ։ Տարածում գտած հեքիաթները՝ լրամշակումներով և շտկումներով։ Թարգմանությունը կատարվել է Jean Hersholt-ի անգլերեն (1949թ.) և Анна Васильевна Ганзен-ի ռուսերեն (1893-1895 թթ.) թարգմանությունների և բնօրինակի համադրմամբ:

No Comments

Leave a Reply