Նոյեմբերի 18-ին, ժամը 19:30-ին Ճարտարապետների միության դահլիճում «Երևան Ջազ» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի ART OF BIG BAND համերգային ծրագիրը:
Մեծ ջազ նվագախմբի կատարմամբ կհնչեն արտասահմանյան և հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններն ու մշակումները:
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց:
Նախագծի շրջանակում Ճարտարապետների միության դահլիճի նախասրահում գործելու է Հայդուկ Սմբատյանի «Գրավիտացիա» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Տոմսերը կարող եք պատվիրել՝ այստեղ։
No Comments