Հուլիսի 17-ին, ժամը 10:00-20:00-ին, Genesis Armenia հիմնադրամը «Արցախն ապրում է» խորագրի ներքո կազմակերպում է ցուցահանդես-վաճառք։
Բյուզանդի 3 հասցեում (Վերնիսաժի հարևանությամբ) գտնվող ցուցասրահի յոթ տաղավարներում արցախցի կանայք կներկայացնեն Արցախի գույնը, հոտն ու համը:
Ցուցահանդես-վաճառքին առանձին տաղավարով կներկայանա նաև Հադրութի մանկապատանեկան, ստեղծագործական կենտրոնը՝ երեխաների ձեռագործ աշխատանքներով ու գեղանկարներով:
Առանձին տաղավարով կներկայացվի Արցախի յուրահատուկ խոհանոցը (ժենգյալով հաց, թոնրի հաց, արցախյան թթու, գաթա, փախլավա): Արցախցի կանայք կներկայացնեն նաև իրենց ձեռքի աշխատանքները՝ տիկնիկներ, ազգային զարդանախշերով սփռոցներ, հագուստ և այլն։
No Comments