ardi.am Ազդագիր

«Արմմոնոն»՝ բացօթյա և առցանց

08.07.2020

 «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնի ներկայացումները կանցկացվեն բացօթյա, կցուցադրվեն նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ։ Բացումը նախատեսված է օգոստոսի 1-ին՝ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացմամբ (ըստ Հ. Մաթևոսյանի):  

«Արմմոնոն» այս տարի նվիրվում է Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին։ Փառատոնի շրջանակում կցուցադրվի 20 մոնոներկայացում, որոնցիցի մեկը՝ մանկական։ Փառատոնին մասնակցում են դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Լիլյա Մուկուչյանը, Նաիրա Եդիգարյանը, Դավիթ Աբրահամյանը և այլք։ Հասկանալի պատճառներով՝ արտերկրից դերասաններ չեն հյուրընկալվի։ Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի ընդգծել է, որ  համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, ներկայացումները կցուցադրվեն «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և  Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցի բացօթյա տարածքներում, ինչպես նաև Թիվ 15 սրճարանում:
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձորում: Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում նախատեսված է երկու մոնոներկայացման ցուցադրություն՝  ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի,  վաստակավոր արտիստ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ:

Նշենք, որ փառատոնը կանցկացվի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

No Comments

Leave a Reply