Վարպետները՝ վարպետների քաղաքում

Լուսանկարեցին Արմինե Սարգսյանը, Անի Անտոնյանը

Վարպետաց քաղաք․ արհեստների փառատոնը (տեսանյութ)

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում իրականացրել է «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը: Փառատոնն իր շուրջն էր համախմբել վեց տասնյակից ավելի վարպետների՝ ՀՀ մարզերից, Ռուսաստանից և Բելառուսից։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և

19-րդ «Ոսկե ծիրան»-ն ավարտվեց

Հուլիսի 10-17-ը Երևանում անցկացվեց «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Կինոփառատոնի բացման և փակման արարողությունները կայացան Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Այս տարվա փառատոնային տեսահոլովակում շեշտադրված էր հայելու խորհուրդը, որը ի ցույց է դնում մեզ շրջապատող աշխարհի ու հենց մեր էության իրական և հայելային արտացոլանքի

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերի անվանական տնկիները

«Ոսկե ծիրան» 19-րդ կինոփառատոնի շրջանակում փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները և կազմակերպիչները հյուրընկալվեցին Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում գործող նորաստեղծ Aratashen winery գինեգործական տնտեսությունում:  Օրը նշանավորվեց նրանով, որ փառատոնի անվանի հյուրերը սկիզբ դրեցին խորհրդանշական արահետին՝ տնկելով անվանական տնկիներ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն

Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիաները երաշխավորել են որպես ուսումնական նյութ

Շուտով «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն ընթերցողին կներկայացնի Դավիթ Սամվելյանի և Նաիրա Աբրահամյանի հեղինակած 7-12-րդ դասարանների Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիաները։ Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունը երաշխավորել է քրեստոմատիաները որպես ուսումնական նյութ։ Ardi.am-ի հետ զրույցում Դավիթ Սամվելյանն ասաց, որ ուսումնական այս ձեռնարկներում ընդգրկված է ավելի քան 70

«Շատ էի ուզում նավապետ դառնալ»

Ardi.am-ը զրույցի է հրավիրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին: — Մաեստրո, Հայաստանի ակադեմիական երգչախումբն այս տարի դարձավ 85 տարեկան: 1961 թվականից Դուք եք երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը, հանդես եք եկել հայաստանյան և համաշխարհային նշանավոր

Ծիրանավառ կինոտոնի մեկնարկը

Երևանը մեկ շաբաթ՝ հուլիսի 10-17-ը, կապրի կինոտրամադրությամբ. մեկնարկել է 19-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: «Ոսկե ծիրան»-ին այս տարի կմասնակցեն 130-ից ավելի հյուրեր, կինոգործիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Երեք համաշխարհային ճանաչում ունեցող կինոգործիչ Հայաստանից իրենց հետ կտանեն փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Փարաջանովյան թալերը»: Նրանցից երկուսը կինոփառատոնի

«Պողիկտոսը» վերադառնում է

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 14-ին, ժամը 19:00-ին, կներկայացվի «Պողիկտոս» երեք գործողությամբ օպերան։ Ուշագրավ է, որ օպերայի պարտիտուրան Հայաստան է բերվել Վատիկանի գրադարանից, Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։  Իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի երեք գործողությամբ այս օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ