Արցախցի երեխաները երգում են Երևանի մասին

Համացանցում մեծ արձագանք է գտել արցախցի երեխաների կատարմամբ հնչող «Թռչում է իմ հոգին»  երգի տեսանյութը։ Ստեղծագործ երաժիշտ, շեփորահար Տիգրան Սուչյանի հեղինակած այս երգը Երևանի մասին է։ ardi.am-ի հետ զրույցում Տիգրան Սուչյանն ասաց, որ պատերազմի օրերին ընկերների շնորհիվ պատահաբար հայտնվել է «Նեքսուս» արվեստի կենտրոնում,

Պատկերացրեք նկարը տանում են, ու տեղը մնում է դատարկ մեխ. նկարը չկա…

ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանի հետ հանդիպեցինք ամռան վերջին, երբ մեկուսացման թելադրած արգելքները քիչ-քիչ նահանջում էին։  Զրուցեցինք տարբեր ոլորտներում առկա խնդիրների մասին։ Հարցազրույցը հետաձգեցինք, քանի որ պատերազմը թելադրեց իր օրակարգը… Կյանքը գլխիվայր շրջվել է, սակայն  անվանի արվեստագետի դիտարկումները ուշագրավ ու արդիական են նաև

«Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը՝ նոր ժապավենի վրա

   Լոնդոնյան  CPC ընկերությունը՝ Նյու Յորքի ՀԲԸՄ կենտրոնի ֆինանսավորմամբ տպագրել է Սերգեյ Փարաջանովի երեք ֆիլմերի՝ «Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան) ֆիլմերի վերականգնված տարբերակները 35 մմ ժապավենի վրա: Ըստ պայմանավորվածության, «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի 35 մմ ժապավենի պատճեններից մեկը

Շուշանիկ Թամրազյան/ Բաց նամակ ուսանողներիս

Ծննդյան տոների նախօրեին ընդունված է բարեմաղթանքներ հղել, բարձրաձայն երազել՝ ակամա դրան հաղորդակից դարձնելով հարազատ և անծանոթ մարդկանց: Ավաղ, դեկտեմբերյան մշուշների միջով դանդաղ դեպի Ամանոր լողացող մեր քաղաքում բոլորովին այլ մտորումներ են ինձ ստիպում դիմել ձեզ:  Սոսկալի ծանր էին վերջին շաբաթները: Ծանրը ոչ միայն

«Սառցե սիրտը»․ բարեգործական մուլտֆիլմ-համերգ

Դեկտեմբերի 24-ից 27-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի Դիսնեյի «Սառցե սիրտը» բարեգործական մուլտֆիլմ-համերգը։  Կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը‚ Sure. օնլայն հարթակը, «Ներդաշնակ մանկություն» բարեգործական հիմնադրամը և Zapomni ընկերությունների խումբը։ Գլխավոր գործընկերն է Mastercard միջազգային վճարման համակարգը:

Վարդան Հակոբյան․ Մողեսների արքան (վեպ)-10

Սկիզբը՝ այստեղ Գիրք երկրորդ Մաս առաջին Դրախտի մողեսարքան Գլուխ առաջին Արտոն ապշած էր մողեսների դրախտի տեխնիկական կատարելությամբ։ Ապակենման, բայց փափուկ թաղանթի տակ պտտվող մոլորակ-մանրակերտն այնքան իրական էր, որ ինքն իրեն տիեզերքից աշխարհին հետևող աստված էր զգում։ Բավական էր՝ նայեր որևէ կետի, ու այն

«Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում

Դեկտեմբերի 17-ին Փարիզում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 15-րդ առցանց նստաշրջանին գրանցվեց Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ պատրաստված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» թեմայով ՀՀ հայտը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարարության

«Թելեթրիփը»՝ գրքի տեսքով

«Թելեթրիփը» համատեղ երևակայության և շնորհի արդյունք է: Այն հորինել են Լիլիթ Հակոբյանը և նրա երկու մանկահասակ դուստրերը՝ Էլզա Պետրոսյանն ու Մայա Պետրոսյանը: Գաղափարը Էլզայինն է, նկարչական ձևավորումը՝ Մայայինը, գիրը՝ Լիլիթինը: «Թելեթրիփը» հեքիաթ-վեպ է, որն առաջին անգամ հրապարակվել է Ardi.am կայքում: Պատերազմի դաժանությամբ առլեցուն այս օրերին