«Դարակ». գրքեր, որ պետք է լույս տեսնեն
«Դարակ» հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը ներկայացնում է գրքեր, որ տպագրվելու են տարվա ընթացքում: Բավական մեծ են այս տարվա մեր ծրագրերը: Այս պահին ունենք հրատարկվելիք 45 գիրք: Սակայն կանդրադառնամ այն գրքերին, որոնք շատ շուտով կլինեն ընթերցողի սեղանին: Շարունակում ենք վերահրատարակել հայ հեղինակների ստեղծագործությունները:






