Մկրտիչ Սարգսյան – 100

1999-ին նշվում էր հայ անվանի գրող, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Սարգսյանի 75-ամյակը։ Հարցազրույցների, հրապարակումների պակաս չկար հանրապետական մամուլում։ Ես ևս մեկն էի այն լրագրողներից, որ թակեցի հոբելյարի տան դուռն ու հայտնվեցի նրա հյուրընկալ հարկի ներքո։ Գրողի որդին՝ միշտ ժպտադեմ ու բարեհամբույր Վահագն Սարգսյանը, ինձ

Պոլ Վալերի․ Միտք

Մարդն ապացուցում է, որ միտք ունի, երբ որոշակի անկախություն է ցուցաբերում այլոց ակնկալիքների նկատմամբ: Նա զարմանք է առաջացնում, և այդ զարմանքը ստիպում է նրան մի պահ ավելի ազատ, ավելի արագաշարժ, ավելի խորաթափանց երևալ նրանցից, ում հետ նա խոսում է: Նրանք մնում են զարմացած

Սիրամարգը ՝ ռենտգենյան ճառագայթների տակ

                                        Հունական առասպելները որքան էլ որ գեղեցիկ (Խորենացին հանդիմանում էր, կարծեմ, իր մեկենասին, թե՝ ի՜նչ ես հունական գեղեցիկ առասպելները թողած, տարվել պարսկական տխեղծություններով․․․), այնուամենայնիվ, «հակաէսթետիկ մուտանտներ» են ստեղծել- Մինոտավրոսը՝  նույն ինքը մարդացուլը, Գորգոնը՝ «օձախառն, օձագիսակ» կինը, Այծամարդը, և ամենանշանավորը՝ Կենտավրոսը՝ «ձիամարդը»։ Բայց մի՞թե

Նացիստական կոստյումների դիզայները և առասպելական «501»- ը

Hugo Boss «Hugo Boss AG»-ը 21-րդ դարասկզբում տղամարդու հագուստ արտադրող ամենամեծ ընկերություններից մեկն է Գերմանիայում։ Շնորհիվ հագուստի լայն տեսականու և հասանելի  գների, դարասկզբի վերջին տասնամյակում այն գերիշխում է տղամարդկանց հագուստի դիզայներական շուկայում։ HUGO BOSS ապրանքանիշի պատմությունը (կարդացվում է՝ Հյուգո Բոսս) սկսվում է 1923

Վահրամ Գայֆեճյանն ու Եվրոպական գեղանկարչությունը

Միջնադարյան եվրոպական գեղանկարչության մեջ հաճախ կարելի է հանդիպել կտավների, որտեղ պատկերված այս կամ այն առարկան հեղինակի առաջադրած պայմանականությունն է, հուշումը։ Այլ կերպ ասած՝ առարկան վրձնվել է կոմպոզիցիոն կառուցվածքի հագեցվածության առումով, սակայն ունի գործառնական այլ նշանակություն՝ հեղինակի մտահղացմանը համահունչ։ Մի դեպքում դա կարող է

Ծաղրանկարիչ Դերենիկ Դեմիրճյանը (3)

Սկիզբը` այստեղ Ծաղրանկարների այս եռյակով ավարտում ենք «Ծաղրանկարիչ Դեմիրճյանը» շարքը: Այս դեպքում գրողին զբաղեցնող թեմաներն են մամուլը և աստվածաշնչյան նյութը: Այս գծանկարում դասականի երգիծանքն ուղղված է այն օրերի պարբերականներին և դրանց էջերում տպագրվող ու տպագրվել փափագող հեղինակներին: Նկարի ձախ կողմում երկու հոգու դիմանկար

Վանաձորի դրամատիկական թատրոնի հյուրախաղը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում

Հունիսի 6-ին ժամը 19:00-ին Հովհաննես Աբելյանի անվան Վանաձորիդրամատիկական թատրոնը Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում հանդես կգա Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ստեղծագործության բեմադրությամբ։ Բեմադրիչ՝ Արեն Օսիպյան։ Ներկայացումն իրականացվում է  Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ Նվիրվում է Վիլյամ Սարոյանի 115-ամյակին։ Տոմսերի համար զանգահարել նշված հեռախոսահամարով 077 974

Հրաչյա Թամրազյանի թարգմանությունների ժողովածուն

«Նաիրի» հրատարակչությունը լույս է տեսցրել Հրաչյա Թամրազյանի թարգմանությունների ժողովածուն: Գրքում տեղ են գտել բանաստեղծ, գրականագետ, նարեկացիագետ Հրաչյա Թամրազյանի՝ տարբեր տարիներին արված թարգմանությունները: Կոնստանտին Բալմոնտի, Վլադիմիր Մայակովսկու, Սերգեյ Եսենինի, Բորիս Պաստեռնակի գործերը՝ հայերեն թարգմանությամբ, ընթերցողին են պարզում ռուսական Արծաթե դարի բազմանվագ ու խաղացկուն ուրվապատկերը՝