Ծաղրանկարիչ Դերենիկ Դեմիրճյանը (2)
Սկիզբը՝ այստեղ Դերենիկ Դեմիրճյանի ծաղրանկարներից երկուսը, որ կներկայացնենք այս անգամ, նամակ-գծանկարներ են: Դեմիրճյանը հաճախ գծանկարներ էր անում իր ստեղծագործությունների, նամակների էջերին: Այդպիսի մի նկար նա արել է 1898 թ. մարտի 15-ին Թիֆլիսից Ավետիք Իսահակյանին գրած նամակում: Սաղարթազուրկ ծառի և լճակի գծապատկերի տակ նա






