Բանաստեղծի ժամանակն ու անժամանակությունը
Հովիկ Հովեյանը միֆի, անմեկնելիի, անիմանալիի խորհուրդներով տարված հորինող է: Իր ներաշխարհի որոնումներին հետամուտ` նա այսօրվա ապրումի սաղմերը շոշափում-երևան է հանում հնամենի պատմության խորաշերտերում, որոնց միջից երևակվում են հեռավոր ժամանակների՝ առարկայորեն հստակ պատկերները՝ մերօրյա տագնապների արձագանքներով: Հովեյանն անվերջ փնտրտուքի մեջ է. գտնում ու չի






