Գնորդներս այն մարդիկ են, ովքեր իրենց ներսում հեքիաթ ունեն
Վառ, գունավոր և տրամադրություն փոխանցող տիկնիկներ, որոնցից յուրաքանչյուրն աչքերում փայլ, դեմքին ժպիտ է կրում։ Մեր զրուցակիցը ձեռագործ տիկնիկների հեղինակ Ծովինար Սանթուրյանն է, ում աշխատանքները դրական էներգիա են փոխանցում գնորդներին։ -Ինչպե՞ս առաջացավ տիկնիկագործությամբ զբաղվելու միտքը։ -Փոքրուց սիրել եմ գործել, կարել, բայց դրանք ավելի շատ դեկորներ էին,






