Վովա Արզումանյան

Ավելի մոտ Իոնեսկոյի արվեստին

11.11.2024

Երևանին ֆրանկոֆոն թատերական ամենամյա հանդիպումներն ամեն անգամ նոր գույն են հաղորդում։ Արդեն 6-րդ անգամ «Ավանսեն» ֆրանկոֆոն երիտասարդական թատերական ասոցիացիան հարթակ է ստեղծում ինչպես տեղի արտիստների ու գիտնականների, այնպես էլ արտերկրներից ժամանած թատերական գործիչների համար։ «Էոժեն Իոնեսկո․ աբսուրդի վերժամանակյան երևույթը» խորագրով 6-րդ թատերական հանդիպումները նվիրված էր 20-րդ դարի նշանավոր ռումինացի արմատներով ֆրանսագիր թատերագիր Էոժեն Իոնեսկոյին։

Չորսօրյա հանդիպումները բազմաբովանդակ էին. միջազգային գիտաժողով, թատերական ներկայացումներ, ընթերցումներ, «Հերատ երգչուհին» թատերկի հայերեն հրատարակության շնորհանդես։ Այս միջոցառումները նպատակ ունեն խթանելու ֆրանկոֆոն մշակույթի տարածումը Հայաստանում և ներկայացնելու ֆրանսագիր թատերգուների գործերը հայ հանդիսատեսին։

Նշենք, որ հանդիպումները եզրափակվել են Ռումինիայի Մատեի Վիշնիեկի անվան քաղաքային թատրոնի «Հերատ երգչուհին» ներկայացմամբ։ Ինչպես տեղեկացանք կազմակերպիչներից՝ հաջորդ տարի ֆրանկոֆոն թատերական հանդիպումները կկայանան ռումինացի արմատներով ֆրանսագիր ճանաչված հեղինակ Մատեի Վիշնեկի արվեստի շուրջ։