Էդուարդ Մակարյանի ինտերակտիվ, ուսուցողական խաղը սկսվում և ավարտվում է Հայաստանում
Ռեկորդ և գյուտ «Դյուցազնագրքի» հնգակի ռեկորդակիր Էդուարդ Մակարյանն այս անգամ ներկայանում է այլ «ռեկորդով»․ ստեղծել է ուսուցողական, ճանաչողական, դինամիկ սեղանի խաղ՝ աշխարհագրությամբ հետաքրքրվողների համար։ Խաղը կարող է հետաքրքրել ամենատարբեր տարիքի մարդկանց։ Էդուարդն իր նոր գաղափարն իրականացրել է ամռան ամիսներին։ Անվանել է «Հայաստանի շուրջը»։






