Զովաբերում․․․

Լուսանկարեց Անի Անտոնյանը

Մարիաննա Շիրինյանը՝ Ձիթողցյանի արվեստանոց-ստուդիայում (տեսանյութ)

Տիգրան Ձիթողցյանի ստուդիայի շաբաթօրյա բաց դռների օրվա շրջանակում հուլիսի 23-ին ելույթ ունեցավ դանիաբնակ դաշնակահարուհի Մարիանա Շիրինյանը՝ ներկայացնելով Շոպենի ստեղծագործությունները։ Մարիաննա Շիրինյանը միջազգային մրցույթների դափնեկիր է։ Որպես մենակատար հանդես է եկել Բավարիայի Ռադիոյի սիմֆոնիկ, Նիցայի, Գյոթեբորգի, Դանիայի ազգային սիմֆոնիկ, Օսլոյի, Հելսինկիի և Կոպենհագենի Ֆիլհարմոնիկ,

Վարպետները՝ վարպետների քաղաքում

Լուսանկարեցին Արմինե Սարգսյանը, Անի Անտոնյանը

Վարպետաց քաղաք․ արհեստների փառատոնը (տեսանյութ)

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում իրականացրել է «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը: Փառատոնն իր շուրջն էր համախմբել վեց տասնյակից ավելի վարպետների՝ ՀՀ մարզերից, Ռուսաստանից և Բելառուսից։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և

Զոհրաբ Ըռքոյան․ «Հայկական Քաշաթաղ»

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի և Հովհ. Թումանյանի թանգարանի համագործակցությամբ՝ Թեքեյան կենտրոնում բացվել է լրագրող, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի՝ «Հայկական Քաշաթաղ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ներկայացված են հեղինակի տարբեր տարիների աշխատանքներ, որոնք արտացոլում են հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը՝ վանքեր, ամրոցներ, խաչքարեր, կամուրջներ ու ժայռապատկերներ: «Թեքեյան

«Հայ ֆիդայի» ստեղծագործությունը` նորովի (պրեմիերա)

Հայկական երաժշտարվեստում դհոլի լավագույն վարպետ Սերգեյ Խաչատրյանը՝ Էֆոն, դհոլի միջոցով նոր կյանք է տվել «Հայ ֆիդայի» հայտնի ստեղծագործությանը։  Էֆոյի դհոլի կատարմամբ գործիքային երաժշտության տեսահոլովակը երաժշտասեր հանրությանը հասանելի կլինի հունիսի 15-ից։ «Հայ ֆիդայի» երաժշտության գործիքավորումն իրականացրել է Գարիկ Առաքելյանը, տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Զորայր

Անտուան Ագուջյանի տիեզերքն ու պատերազմի ստվերները

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) մինչև հուլիսի 3-ը  կգործի ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի «Լռության ճիչը» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացված 103 աշխատանքները պատմում են Սիրիայի, Իրաքի և Արցախի երկու պատերազմների, ինչպես նաև տարբեր տարածաշրջաններում հայերի հետքերի մասին։  — Պարո՛ն Ագուջյան, բազմիցս ցուցադրվել եք Ֆրանսիայում։ Ինչպե՞ս