ardi.am ՏեսաԳիր

Մարիաննա Շիրինյանը՝ Ձիթողցյանի արվեստանոց-ստուդիայում (տեսանյութ)

25.07.2022

Տիգրան Ձիթողցյանի ստուդիայի շաբաթօրյա բաց դռների օրվա շրջանակում հուլիսի 23-ին ելույթ ունեցավ դանիաբնակ դաշնակահարուհի Մարիանա Շիրինյանը՝ ներկայացնելով Շոպենի ստեղծագործությունները։

Մարիաննա Շիրինյանը միջազգային մրցույթների դափնեկիր է։ Որպես մենակատար հանդես է եկել Բավարիայի Ռադիոյի սիմֆոնիկ, Նիցայի, Գյոթեբորգի, Դանիայի ազգային սիմֆոնիկ, Օսլոյի, Հելսինկիի և Կոպենհագենի Ֆիլհարմոնիկ, Մյունխենի, Գյոթեբորգի և BBC սիմֆոնիկ, Kammerakademie Potsdam և այլ նվագախմբերի հետ։ Համագործակցել է դիրիժորներ Միքայել Բալկեյի, Լոուրենս Ֆոսթերի, Զոլտան Կոսիսի, Անտոնելլո Մանակորդայի, Յուն Մարկլի, Էվա Օլիկայնենի, Դանիել Դաիսկինի, Կշիշտով Ուրբանսկիի և այլոց հետ։ 

Դասավանդում է Օսլոյի Երաժշտության նորվեգական ակադեմիայում, Steinway ընկերության արտիստ է, 2020-ից Նորվեգիայի Valdres Sommersymfoni գեղարվեստական ղեկավարներից մեկը։ 


Tigran art Studio-ն ամեն շաբաթ՝ Ժամը 13:19-ին բաց է հանրության համար։  Արվեստանոց-ստուդիան գտնվում է Զորաղբյուրում՝  Տիգրան Պետրոսյան 15 հասեցում։  Այստեղ  ներկայացված է 14 աշխատանք, 15-րդը՝ անավարտ։ Մեր հարցին՝ կավելանա՞ն աշխատանքները, Տիգրան Ձիթողցյանը պատասխանեց՝ ես աշխատում եմ․․․

Ardi.am


No Comments

Leave a Reply