«Ամենասարսափելի որոտից ու հեղեղից հետո, միևնույն է, ծագում է արևը»
Ardi.am-ը զրույցի է հրավիրել կինոգետ, արձակագիր Սիրանույշ Գալստյանին: — Սիրանույշ, ծանր ժամանակներ ենք ապրում՝ լի անօրինակ փորձություններով: Այս պայմաններում մեր հասարակության գիտակից մասը հայացքն ուղղում է Աստծուն և իբրև նեցուկ՝ ապավինում նաև մշակութային բարձր արժեքներին: Այս իրականության համապարփակ վերարտադրությունը կինոյում հնարավոր համարո՞ւմ եք:






