«Սուրբ Թադեի պատերն ավելի լուսաշող դարձան»

                                                        Քրիստոս ծնաւ եւ յայնեցաւ Ձեզ եւ մեզ Մեծ Աւետիս                                                       Ամիսներ շարունակ ապրում եմ Իրանի Իսլամական Հանարապետություն կատարած ճանապարհորդության տպավորություններով, որոնք համակարգել-ձևակերպելը բավական դժվար է: Մեր Փրկչի Ծննդյան Ավետիսը ազդակ դարձավ, որպեսզի անդրադառնամ ինձ հոգեկան անպատմելի լիցք հաղորդած հայկական եկեղեցիներից մեկին՝

Կյանքից հեռացել է Վահրամ Թաթիկյանը

Կյանքից հեռացել է Վահրամ Թաթիկյանը: Վեց տարի առաջ եմ արել այս տեսագրությունը։ Իր նեղլիկ կացարանում Վահրամ Թաթիկյանը երգեց նորօրյա Պույպույի մասին այս երգը: Նրա այս և մյուս երգերն այսուհետ ուրիշներն են երգելու: Խաղաղություն և լույս թող իջնի հոգուն: Տեսանյութի հղումը՝ ստորև Կարինե Ռաֆայելյան

Ազգային Սինեմատեքը անուղղակի խթան կդառնա հայկական կինոարտադրության համար

«Ազգային Սինեմատեք» կոնցեպտ ստեղծարար կրթական—մշակութային—զբոսաշրջային միջավայր» նախագիծն այսօր գտնվում է կինոաշխարհի, առհասարակ մշակութային գործիչների և մշակութասեր հանրության ուշադրության կենտրոնում:   Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանն է պատասխանում Ardi.am-ի հարցերին: —Ենթադրում եմ, որ կինոթանգարանը թանգարան երևույթի ավանդական պատկերացումների կաղապարում չի տեղավորվելու:

Գրական կանգառներ 1930-ականների Գողգոթայում

1930-ակաների խորհրդային վարչակարգը, որի կառավարման ելակետը հսկա երկրում բռնության ու սարսափի տարածումն էր, ի դեմս արժանապատիվ, մարդկայնության գաղափարներին հավատարիմ գրականության ու արվեստի՝ ունեցավ ընդդիմադիր հզոր ուժ, որը թե՛ այն օրերին, թե՛ հետագայում գեղարվեստի դատաստանի առջև կանգնացրեց այդ հասարակարգի անհաշիվ արատները: Կյանքի կոչվեց գրական-գեղարվեստական

Յուրի Սահակյանը հավերժության ծիրում

Տևական ծանր հիվանդությունից հետո մահկանացուներիս աշխարհը լքեց լուսավոր մի մարդ՝ մանկագիր Յուրի Սահակյանը: Նրա հետ յուրաքանչյուր շփում դրական լիցքերի անսպառ հորդում էր ենթադրում: Մարդկային բարձր որակների, գրական-մշակութային բացառիկ տաղանդի ու ճաշակի կրողն էր նա, որ ապրեց մեր կողքին, հարստացրեց իր գոյությամբ այս աշխարհն

«էդ ինչ ուժ է, որ ինձ ամեն օր տանում է արվեստանոց»

Ardi.am-ը պատիվ ունի հյուրընկալելու ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին: — Վարպե՛տ, օրվա ընթացքում կա՞ որոշակի ժամանակահատված, որը պարտադիր նվիրում եք նկարելուն: Թե՞ ներքին մղումն է որոշում՝ երբ և որքան ժամանակով պիտի լինեք արվեստանոցում և ստեղծագործեք: -Ամենալավ հարցն է: Ես դրա պատասխանն ունեմ: Եթե

Քյանդովան, քարանձավային շեն Իրանում

Քյանդովանը (իմաստային թարգմանությամբ՝ փեթակավան) գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության հարավում: Սա բացառիկ քարանձավային շեն է, որտեղ մինչ օրս ապրում են մարդիկ՝ իհարկե իրենց կենցաղում որոշակի քաղաքակրթական նորամուծություններ հավելած (էլեկտրաեներգիա, ջրամատակարարում և այլն): Լեռան ստորոտին մոտ քարանձավները վերածվել են տարատեսակ կրպակների, ռեստորանային համալիրի, կենցաղային

Արաքսի ափին, Ջուլֆա, Իրան

Լուսանկարները՝ Կարինե Ռաֆայելյանի