Իմ ու նրա կայարանը․ Չարբախ
Փոքրիկն ափերով ամուր փակել է ականջները։ — Ստիպեց մեզ երթուղայինից իջնել, որ մետրոյով գնանք տուն։ Ասեց՝ մա՛մ, երազանքս է մետրո նստել։ Էնքան դժվար օրեր տեսան մեր երեխեքը, գոնե մի բանով ուրախանան,- մայրը շոյում է կուչ եկած որդու թավ մազերը,- ոնց որ վախենու՞մ ես,






