Երբեմն, թեկուզ կարճ ժամանակով պետք է հեռանաս
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» վիպակը։ Նրա նախորդ գրքերը հրատարակվել են մի քանի անգամ։ «Հայելապատում»-ը Դավիթ Սամվելյանի վեցերորդ գիրքն է։ Շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 16-ին, ժամը՝ 19:00-ին, «Զանգակ» գրատանը։ — Դավիթ, ինքդ քեզնից հեռանալն ինքդ քեզ գտնելո՞ւ փորձ է։






