«Գրողի տարածը»․․․ այո՛, դա կարող էր պատահել Երևանում
Վահե Ղուկասյանի հետ զրուցել ենք նրա առաջին՝ «Գրողի տարածը» գրքի մասին։ «Գրողի տարածը» ընդգրկում է համանուն վիպակը և երկու պատմվածք։ Լույս է ընծայել «Դարակ» հրատարակչությունը։ — Վահե, տպագրվել է առաջին գիրքդ, բայց ինչպես Աշոտ Գաբրիելյանն է նկատում՝ գրական շրջանակների համար անհայտ անուն չես։






