Բեյրութի «Նոազ արք» պատկերասրահի դիմակայությունը

Բեյրութի ռմբահարման ժամանակ վնասված «Նոազ արք» արվեստի պատկերասրահի գործունեությունը տեսականորեն հետաձգված է, բայց գործնականում շարունակում են կապեր հաստատել, հետագա ծրագրեր մշակել, կայքը նորացնել։ Այս մասին տեղեկացնում է  լիբանանահայ արվեստաբան, Բեյրութի «Նոազ արք» արվեստի պատկերասրահի համահիմնադիր-տնօրեն Մովսես Հերկելյանը, նշելով, որ շարունակում են նաև հայ մշակույթը

Հերոսական մեր երգերը կհնչեն ընդլայնված սահմանագծում

Հայ-ադրբեջանական նոր պատերազմի նախօրեին Տավուշում տոն էր։ Սեպտեմբերի 25-26-ին Տավուշի սահմանապահ 14 համայնքներում` Բաղանիս, Կոթի, Բերդավան, Ոսկեպար, Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Մովսես, Այգեպար, Չինարի, Բարեկամավան և Բերդ քաղաքում  հնչել է ազգային երգն  ու պարը։ Մեկնարկել էր Հայաստանի ավանդական երգի-պարի «Գութան»

Վիքիպեդիայի ազատությունն ու սահմանափակումները

Ardi.am-ի հյուրը Վիքիպեդիայի խմբագիր, Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական կազմակերպության և Վիքիմեդիա Շվեյցարիա ասոցիացիայի անդամ Արմինե Աղայանն է։ — Վիքիպեդիայում զետեղված նյութերը, տեղեկությունները որքանո՞վ են հավաստի։ Մանավանդ որ նյութերը ենթակա են փոփոխման, խմբագրման։ — Վիքիպեդիայում տեղ գտած ցանկացած տեղեկություն պետք է լինի հավաստի և ստուգելի։

Oրենքը ի զորու չէ փրկել հուշարձանը

Ardi.am-ը  վերջին շրջանում հետևողականորեն անդրադարձել է Հենրիկ Սիրավյանի՝  Բջնիի մշակույթի նախկին ակումբում գտնվող «Պատմություն և ներկան» որմնանկարի ոդիսականին։ Մշակութային ժառանգության ցանկում ներառված հուշարձանը քայքայվել է ու ենթակա է ոչնչացման։ Շենքը, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Բջնի վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Անդրեասյանը, վթարային է ու քանդելու ենթակա։

Ռուբեն Արուտչյան /Աշխարհն առանց մեզ

Պարտադրված մեկուսացումն ու տանը մնալու կոչերն անցյալում են, հեռավորությունն ու չափավոր շփումը դեռ օրակարգում են։  Մոլորակին համակած անհասկանալի համավարակն իր ազդեցությունն է թողել գրեթե ամեն ինչի վրա՝ մարդկանց մտքերի, ներաշխարհի․․․ արվեստը չի կարող անմասն մնալ այս ազդակներից։  Վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանն այս ընթացքում

Դրամների ցուցադրությունը կբացվի տարեվերջին

‹‹Էրեբունի›› պատմահնագիտական արգելոց թանգարանը համալրվում է դրամներով։ Մեծ թվով մարդիկ են արձագանքել «Նվիրիր դրամ ‹‹Էրեբունի›› թանգարանին և նպաստիր մեր դրամների ցուցադրության ստեղծմանը» կոչ-նախաձեռնությանը։ Արգելոց թանգարանի տնօրեն, հնագետ Միքայել Բադալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շուրջ 220 դրամ է հավաքվել,  և դեռ շարունակվում է

Բջնի, Գետափ, թանգարան․․․

Բջնի գյուղի վերջնամասում գտնվող ամայի տարածքը Կարապետ Կարապետյանի նախաձեռնությամբ վերածվել է հանգստի գոտու։ Հայտնի է «Գետափ» անվամբ։ Մեզ հետ զրույցում Կարապետ Կարապետյանը նշեց, որ իրականում այն գյուղատնտեսական տարածք էր, բայց չէր օգտագործվում,  քանի որ գետը վարարում էր, հեղեղում ամբողջ տարածքը։ Սկսել է 2015-ից.

Բնության շքեղությունն ու զգացմունքների հոսքը

Ardi.am-ի զրուցակիցը գեղանկարիչ Դավիթ Դանիելյանն է։ — Արվեստանոց եք կառուցում քաղաքից դուրս։ Ինչո՞վ է պայմանավորված տեղանքի ընտրությունը։ -Ինձ ոգեշնչում է բնությունը։ Թերևս, սա է ամենահիմնավոր ու ամենակարևոր պատճառը արվեստանոցը Արզնիում կառուցելու։ Արվեստանոցս կառուցում եմ տանս բակում, որպեսզի կարողանամ աշխատել ցանկացած պահի։  -Արվեստանոցը սովորաբար