Գուրգեն Բավեյան․ «Փորձեցի երգել ինքս ինձ հետ»

«Խիո-Խիո», «Նուբար», «Bella Ciao»․․․  բազմաձայն հնչողությամբ այս երգերը շատ արագ տարածվեցին համացանցում։ Նախաձեռնությունը և կատարումը օպերային երգիչ, բարիտոն Գուրգեն Բավեյանինն է։ Գերմանաբնակ մեր հայրենակիցը՝ իբրև մեներգիչ, աշխատել է Հայաստանի, այնուհետև՝ Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում։ 2016-ից  ազատ երգչի՝  ֆրիլանսի կարգավիճակում է։ Իբրև հրավիրյալ երգիչ՝ հանդես

«Գրականությունը հեռացել է ընթերցողից»

Սովորական զրույց՝ փոքր-ինչ անսովոր ձևաչափով։ Զրուցակիցս անանուն է։ Գոնե միառժամանակ, մեզ համար և ընթերցողի, նրա անունը անհայտ է մնալու։ Փոխարենը՝ տևական ժամանակ է՝ ընթերցասերները հետևում են Զարկերակ ֆեյսբուքյան էջով հատվածաբար հրատարակվող նրա  գրական ստեղծագործությանը։ — «Զարկերակ․ Մի պատմություն քո մասին»․ վեպը, կարծում եմ,

«Մի ժամանակ դերասաններն էին դիմակներով ներկայանում, հիմա հանդիսատեսն է լինելու դիմակներով»

Օգոստոսի մեկին կտրվի «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնի մեկնարկը։ Ներկայացումները անցկացվելու են բացօթյա տարածքներում,  ինչպես նաև հեռարձակվելու են առցանց ձևաչափով։ Ի թիվս այլ մոնոներկայացումների՝ թատերասեր հանրությունը հնարավորություն կունենա դիտելու ամերիկացի կատակերգակ դերասան Ռոբ Բեքերի հանրահայտ «Քարանձավի մարդը» պիեսի համանուն բեմադրությունը։ Հանդիպման վայրը «Թիվ 15»

«Առաջին հայտը ստացել ենք Արցախից… միանգամից հասկացանք՝ մեկնարկը հաջողել ենք»

Օրերս մեկնարկած «Յոթը սարի ետևում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնի մասին զրուցել ենք Հովհանես Թումանյանի թանգարանի փոխտնօրեն, մրցույթ-փառատոնի ղեկավար Աշոտ Հարությունյանի հետ։ — Ո՞վ է «Յոթը սարի ետևում…» մրցույթ-փառատոնի մտահղացման հեղինակը։ — Մրցույթ-փառատոնի միտքը՝ ավելի ճիշտ սաղմնային միտքը, առաջացել էր Հովհ. Թումանյանի թանգարանի մանկական կրթական ծրագրերի

«Որմանկարը պետք է ապամոնտաժվի, տեղափոխվի, որովհետև այստեղ այն ապագա չունի»

Բջնի վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Անդրեասյանի հետ զրուցել ենք Հենրիկ Սիրավյանի  Բջնիի մշակույթի նախկին ակումբում գտնվող «Պատմություն և ներկան» որմնանկարի մասին։ Որմնանկարը ներառված է մշակութային ժառանգության ցանկում։ Շենքը չի շահագործվում, վթարային է, որմնանկարը տեղ-տեղ քայքայվել է ու ենթակա է ոչնչացման։ ardi.am-ը թեմայի շուրջ զրուցել էր

Կյանքը՝ առհասարակ

Մշակութային դադարը երկարում է։ Փակ են թանգարանները, թատրոնները, կինոթատրոններն ու համերգասրահները։ Առցանց տիրույթում նրանց հետևելը ավելի նպատակահարմար էր, երբ մարդկանց զգալի մասը պարապուրդում էր։ Դերասանները, երաժիշտները նույնպես, ինչ-որ առումով, պարապուրդից դուրս են եկել։ Փորձերը վերսկվել են։ Հանդիսատեսի հետ կենդանի կապը պահելու նոր ձևեր

Բջնիի վտանգված որմնանկարն ու նախարարության նոր ծրագիրը

Ardi.am-ի՝ «Հենրիկ Սիրավյանը 65 տարեկան էր, երբ բացվեց նրա առաջին և, կյանքի օրոք, վերջին ցուցահանդեսը» վերտառությամբ հոդվածում կա անդրադարձ Հենրիկ Սիրավյանի որմնանկարների պահպանության խնդրին։ Անվանի արվեստագետի որդին՝ նկարիչ Գագիկ Սիրավյանը, իր մտահգությունն էր հայտնում, մասնավորապես, Բջնիի մշակույթի նախկին ակումբում գտնվող «Պատմություն և ներկան» որմնանկարի անմխիթար վիճակի

Հին Երևան, նոր շենքեր

«Հին Երևանում Հին Երևանից բան չի մնացել» արտահայտությունը հաճախ ենք լսում։ Երևանը կորցրել է դեմքը, կոլորիտը, գույնն ու հատկապես՝ վարդագույնը, պատմամշակութային արժեքները ոչնչացվել են, ձևախեղվել և այլն։ Հինը կորցնում ենք, նորն էլ առանձնապես նկատելի չէ։ Քաղաքաշինությունը զարգանում է դանդաղ տեմպերով։ Մեր քաղաքում շարունակում