Հին Երևան, նոր շենքեր

«Հին Երևանում Հին Երևանից բան չի մնացել» արտահայտությունը հաճախ ենք լսում։ Երևանը կորցրել է դեմքը, կոլորիտը, գույնն ու հատկապես՝ վարդագույնը, պատմամշակութային արժեքները ոչնչացվել են, ձևախեղվել և այլն։ Հինը կորցնում ենք, նորն էլ առանձնապես նկատելի չէ։ Քաղաքաշինությունը զարգանում է դանդաղ տեմպերով։ Մեր քաղաքում շարունակում

Հենրիկ Սիրավյանը 65 տարեկան էր, երբ բացվեց նրա առաջին և, կյանքի օրոք, վերջին ցուցահանդեսը

Սկիզբը՝ այստեղ Նկարիչ Գագիկ Սիրավյանի հետ զրուցել ենք այն օրերին, երբ համավարակով պայմանավորված՝ հրահանգվում էր տանը մնալ ու սահմանափակել տեղաշարժը։ Զրույցը հեռավար էր, զրույցի թեման՝ բազմազան․ իր՝ նկարչի ստեղծած արվեստը, համավարակով պայմանավորված տրամադրությունները, մշակութային ժառանգության կարևորությունը, դրա պահպանությունն ու հանրայնացումը ․․․ Ամրակների հետքեր՝ «Հայաստան» որմնանկարի

Գագիկ Սիրավյան․ «Ասես անսպասելի լույսի որսորդ լինեմ»

«Մե՛կ վերանալով, մե՛կ վերադառնալով՝ աշխատում ես» Նկարիչ Գագիկ Սիրավյանի հետ զրուցել ենք հեռավար՝ հեռախոսազանգի միջոցով։ Ասաց, որ արվեստանոցում է։ Հարցրի՝ հնարավո՞ր է դուռը փակել իրականության դեմ, հասարակական-քաղաքական-սոցիալական խնդիրների ու ստեղծագործել, թե՞, ոնց էլ լինի, այդ իրականությունից մի փոքր կտոր տանում է իր հետ

«Էդիթ Պրինտի» նոր գրքերը՝ շուտով

Այս օրերին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն ակտիվորեն աշխատում է նոր գրքերի լույսընծայման ուղղությամբ։ Մանրամասների մասին ardi.am-ին տեղեկացնում է հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը։ Մայիսի 28-ից ընթերցողի սեղանին կդրվի Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա

Հատկապես ստեղծագործական կոլեկտիվների համար մեծ փնտրտուքի շրջան է սկսվելու

Անցումը առցանց հարթություն՝ մշակութային կազմակերպությունների համար անսպասելի էր և կտրուկ։ Կրեատիվ լուծումները չուշացան, բայց դեռ նոր կենսաձևին չհարմարված՝  կարծես թե վերադառնում են (կիսով չափ)  նախկին՝  իրական կյանքի ռիթմին։ Թե՛ կենդանի, թե՛ առցանց աշխատանքը հանրայնացնելու, արվեստասերների հետ կապը չկորցնելու գործում կարևորվում է հանրային կապերի

«Մեծ ու փոքր երեխաները …. կարծում են, թե կարող են փրկել կամ փոխել աշխարհը»

«Նռան հատիկները», «Հերոսներ», «Վիշապ Նեսին», «Թզուկ Մզուկ» «Քաչալ ոզնին», «Թագավորն ու վիշապը»… Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկին, արվեստաբան, մանկագիր Նունե Սարգսյանը քսանից ավելի գրքերի հեղինակ է, որոնք հրատարակվել են հայերեն (նաև՝ արևմտահայերեն, հայկական բարբառներով), անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ուզբեկերեն: Նունե Սարգսյանի՝ մանկական

Երիտասարդների արվեստանոց. Թամարա Գրիգորյան

Թամարա Գրիգորյան: Ծնվել է 2000-ին, Երևանում: Ներկայում ապրում և սովորում է Գյումրիում։ 2014-2017թթ. սովորել է ՇՊՀ-ի մշակույթի վարժարանում, ավարտելուց հետո ընդունվել  ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի Հագուստի մոդելավորման բաժինը։ 3-րդ կուրսի ուսանողուհի է։ — Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք, որ ուզում եք դառնալ նկարիչ-մոդելավորող: — Նկարչությամբ

Ծրագիրը բացառիկ է նրանով, որ նախաձեռնողը մարզերի երեխաներն են

Մայիսի 6-ից՝ երեք օր շարունակ, տեղի կունենա բարեգործական առցանց համերգ՝ «Վայելի՜ր երաժշտություն և աջակցի՛ր երեխաներին» խորագրով։ Միջոցառման նպատակն է աջակցել մարզերի երեխաներին տեխնիկական սարքավորումներով (համակարգիչ, հեռախոս, պլանշետ) և այդպիսով զարգացնել առցանց ուսուցումը մարզերում, ինչպես նաև խրախուսել մարզերի երեխաներին՝ բացահայտելու և կիրառելու առցանց հարթակի