«Խնդրում եմ կարճ խոսեք․ ցուցադրություն կա, պետք է նայենք․․․»
— Ժողովուրդը քայլում է դեպի Պրոսպեկտ,- քաղաք վերջերս մուտք գործած նոր՝ կապույտ ավտոբուսներից մեկի վարորդն է։ Գլխավոր պողոտան շրջանցում է։ Ուղևորները լուռ համաձայնությամբ սպասում են հաջորդ կանգառին։ Դանդաղ ընթացքից դժգոհողներ չկան։ Քաղաքը սովոր է փակվող փողոցներին, գրկախառնություններին, անհնազանդությանը, հնազանդությանը։ 2020-ից հետո քաղաքը ժպտալու






