«Չորրորդ փողոց»․ վավերագրելով ժամանակն ու գրողի անցած ճանապարհը

Ընթերցողի սեղանին է Դավիթ Սամվելյանի «Չորրորդ փողոց»  գիրքը։ Այն արդեն առկա է երևանյան գրախանութներում, Գրքի երևանյան փառատոնի օրերին ներկայացվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության տաղավարում։ «Չորրորդ փողոցը» արձակագրի 8-րդ գիրքն է։ — Դավիթ, ի՞նչ սկզբունքով է  կազմվել ժողովածուն։ — «Չորրորդ փողոցը» ընտրանի է։ Ընդգրկված են 14

Էդմոնդ Մակարյան.«Մեկ ամսում նախատեսվում է ութ համերգ, արխիվային նյութերի ցուցադրություն»

Սեպտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնի աշնանային շրջանի առաջին համերգը։ Փառատոնը մեկնարկում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ։ՀԿՄ կազմակերպչական-համերգային բաժնի ղեկավար Էդմոնդ Մակարյանը ardi.am-ին տեղեկացրեց, որ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում

Մշակույթը կարող է հենց այս փուլում կենարար դեր ունենալ

  Նշանավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն արդեն ավելի քան մեկ տարի Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի պաշտոնն է զբաղեցնում։ Մինչ այդ մաեստրո Օրբելյանը հինգ տարի ղեկավարում էր Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը։ Նրա գործունեության ժամանակակից փուլի և ընդհանրապես օպերային, բալետային

Լուսանկարչի արվեստանոց․ Գագիկ Հարությունյան

Ardi.am-ի զրուցակիցը լուսանկարիչ Գագիկ Հարությունյանն է։ — Կարծես թե նախընտրում եք սեւ-սպիտակը․․․— Այո, հիմնականում լուսանկարում եմ սև և սպիտակ։ Սև-սպիտակ լուսանկարչությունը հավերժ է, երեկ արված լուսանկարը կարող է թվալ 70 տարեկան, և այդ առեղծվածը լուսանկարին լրացուցիչ հմայք է հաղորդում։— Լուսանկարում եք հիմնականում կանանց/մոդելների․․․Ինչպե՞ս

«Զով տուն գյուղում»․ Քարաշամբի նորաբաց հյուրատունը

  Նեղլիկ փողոցներ, տեղ- տեղ խորդուբորդ, տներն ու տնամերձ այգիներն իրարից անջատող դարպասներ ու ցանկապատեր․․․ Գյուղական անդորր, որտեղ լսելի է առվակի ձայնն ու ծառերի խշշոցը։ Քարաշամբի փոքրիկները մի պահ ընդհատում են որսը (ձուկ են փնտրում առվակում՝ ինքնաշեն ուռկանը պատրաստ պահած)։ Հարց ու փորձ

Ադալյանները, խաղաղության աղոթքն ու ամերիկյան խճանկարը

Սեդա Ադալյանի հետ մեր զրույցի առիթը «Ամերիկյան խճանկար» հուշապատումն է («Վան Արյան» հրատարակչություն)։ Ժամանակի վավերական պատկերն ուրվագծող գրքի մասին զրույցը մեզ տեղափոխեց 90-ականներ․ արտագաղթ, կարոտ, աշխատանք ԱՄՆ-ում, վերադարձի սպասում․․․ Իսկ հիշողությունների հեղեղը վավերապատում-զրույցը տարավ այլ ուղղությամբ՝ դեպի Հին Երևան՝ Նար — Դոս փողոց,

Վարպետները՝ վարպետների քաղաքում

Լուսանկարեցին Արմինե Սարգսյանը, Անի Անտոնյանը

Հայկ Բաբայանի լաբիրինթոսային ֆիլմն ու արցունքներին հավատացող Երևանը

Օրերս հանրության դատին ներկայացված «Երևանն արցունքներին հավատում էր» ֆիլմի մասին զրուցել ենք ռեժիսոր Հայկ Բաբայանի հետ։ Առաջնախաղը տեղի է ունեցել Կինոյի տանը։ — Հայկ, ի՞նչ ժանրի է ֆիլմը, ինձ թվաց կոլաժային շարժական խճանկար է, թեկուզ գուցեև չկա նման սահմանում։ — Գեղարվեստավավերագրական ֆիլմ է,